Ռազմաքաղաքական
ՌԴ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի աշխատակից Պավել Գուստերինի պնդմամբ, սիրիական ընդիմությունն ուղղակի դատապարտված է տապալելու հակամարտության կարգավորման բոլոր ջանքերը, քանի որ օրինական ճանապարհով նախագահ ընտրված Ասադը կարգավորման դեպքում կշարունակի ղեկավարել երկիրը: Դրա համար էլ իրավիճակն ապակայունացնելու և օտարերկրյա զինված միջամտություն հրահրելու նպատակով ընդիմությունը դիմում է ամենատարբեր արյունալի սադրանքների:
ԱՄՆ-ում շրջանառվում է այն տեսակետը, թե պաշտոնավարության առաջին իսկ ամիսներին Նախագահ Օբաման կարգադրել է կիբեռնետիկ հարձակումներ սկսել Իրանի միջուկային ծրագրի իրականացումը սպասարկող համակարգչային ցանցի դեմ: Գործողությունը, որը նախաձեռնել էր դեռևս Ջորջ Բուշ կրտսերը իր նախագահության օրոք, ստացել է «Օլիմպիական խաղեր» անվանումը և համարվում է այլ պետությանը վնաս հասցնելու նպատակով Միացյալ Նահանգների իրականացրած այդչափ խոշոր առաջին կիբեռնետիկ հարձակումը:
ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող հակամարտությունը կարող է վերածվել աղանդավորական ենթատեքստ ունեցող տոտալ պատերազմի, և այդ վտանգն օրեցօր աճում է:
Սիրիական ազգային խորհրդի ընդդիմադիր նախագահ Բուրհան Գալյունը հայտարարել է, որ շարունակելով աջակցել Ասադի վարչակարգին, Ռուսաստանը դառնում է ոչ թե հակամարտության կարգավորման, այլ հակամարտության մի մասը:
Համաձայն իսրայելական հեռուստատեսության տվյալների, խոսքը վերաբերում է առաջին հերթին գործողության հեռավոր շառավիղ ունեցող СКАД-Д և հակաօդային պաշտպանության հրթիռային համալիրներին: Խմբավորման ղեկավարությունը զգուշանում է, որ զինապահեստները, որոնց մեծ մասը գտնվում է Դամասկոսի մերձակայքում, կարող են հայտնվել խռովարարների ձեռքում և օգտագործվել Ասադի վարչակարգի դեմ:
Սինգապուրում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված տարածաշրջանային խորհրդակցությունում՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ նախատեսվում է 2020 թվականին Խաղաղ օվկիանոսում կենտրոնացնել ամերիկյան ռազմական նավատորմի 60 տոկոսը: Պանետտայի պնդմամբ, «դա կնպաստի կայունության ամրապնդմանը և զարգացման նոր հնարավորություններ կընձեռի կենսականորեն կարևոր այս տարածաշրջանին»:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մտահոգություն է հայտնել Սիրիային ռուսաստանյան սպառազինության մատակարարման առնչությամբ և նշել, որ «Վաշինգտոնում տեղյակ են նվազագույնը վերջին մեկ տարվա ընթացքում խիստ պարբերական բնույթ կրող զենքի առաքումներից», ինչը նպաստում է Ասադի վարչակարգի ուժեղացմանը:
2014 թվականի ավարտին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո Պենտագոնն այդ երկրում կթողնի բռաչափ քարի մեծությամբ դիտարկող սարքեր, որոնք ամենաանհավական տեղերում կլրտեսեն աֆղանական զինված կազմավորումներին:
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մշակած «քար-լրտեսները», իրականացնելով շրջապատի մշտական դիտարկում, կասկածելի ակտիվության յուրաքանչյուր դրսևորման մասին իսկույն կհայտնեն կենտրոն: «Lockheed Martin»-ի մաս