Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ. ԲԱԶՄԱԴԱՐՅԱ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ

Երկու հնագույն ժողովուրդներ` հայերը և չինացիները, ծանոթ են եղել միմյանց դեռևս հնագույն ժամանակներից: Երբ ասում ենք Չինաստան, իսկույն պատկերացնում ենք Չինական մեծ պարիսպը, մետաքսը, ճենապակին, լապտերներն ու հովհարները: Մարդկությունը պարտական է այս ժողովրդին թղթի, վառոդի, կողմնացույցի և տպագրական գործի գյուտերի համար:

ԵՐԿՈՒ ՔԱՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Որոշ վերլուծաբաններ հայ-ադրբեջանական սահմանին դիպուկահարների պատերազմի թեժացումը կապում են Իրանի նկատմամբ Արևմուտքի ճնշման հետ. ինչքան լարվում են Արեւմուտք-Իրան հարաբերությունները, այնքան ավելի լկտի ու հանդուգն է պահում իրեն Ադրբեջանը, ինչը դրսևորվում է նաև ադրբեջանական դիպուկահարների ակտիվությամբ:
Ըստ իս` Ադրբեջանի դիպուկահարների ակտիվությունը ուղիղ համեմատական է մեր հասարակության արձագանքին. ինչքան ցավոտ է արձագանքը, այնքան ավելի շատ են մեր կողմ արձակված կրակոցները:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՁԵՒՈՎ ԱՋԱԿՑԵԼ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆԸ

Ռուսաստանի Դաշնությունը` որպես առանձին երկիր եւ որպես Մինսկի խմբի համանախագահ, պատրաստ է ամեն կերպ աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության’ խաղաղ ճանապարհով լուծման գործընթացին` իհարկե, հաշվի առնելով կողմերի ցանկությունները: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով’ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը վերջին երկու տարիների ընթացքում շուրջ տասնյակ հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ` այսպիսով զարգացնելով այն աշխատանքը, որ կատարվում է համանախագահող երկրների կողմից, միաժամանակ նպատակ ունենալով հասնել հակամարտության կարգավորման հիմքում դրվելիք Հիմնարար սկզբունքների, այնուհետեւ նաեւ խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ

Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյան մարտի 27-ին Սեուլում մասնակցել է Միջուկային անվտանգության 2012թ. միջազգային գագաթնաժողովին: Հանրապետության ղեկավարը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով: Սերժ Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովի կազմակերպիչներին և անձամբ Նախագահ Լի Մյուն-Բակին` գլոբալ անվտանգության համար առանցքային նշանակություն ունեցող այդ կարևոր հավաքը հյուրընկալելու համար: Հանրապետության ղեկավարը նաև բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի շարունակական ջանքերը 2010թ. Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր:

ՍԵՈՒԼՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԽՓԵԼ ՀՅՈՒՍԻՍԿՈՐԵԱԿԱՆ ՀՐԹԻՌԸ

Սեուլը մտադիր Է խփել հյուսիսկորեական արբանյակով հրթիռը, եթե դրա թռիչքի հետագիծն անցնի Հարավային Կորեայի տարածքի վրայով: Այս հայտարարությամբ մարտի 26-ին հանդես Է եկել Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Հայտարարությունը հնչել Է Սեուլում միջուկային անվտանգությանը նվիրված միջազգային գագաթնաժողովի բացման նախաշեմին, որի օրակարգի հանգուցային հարցերից մեկը կդառնա Հյուսիսային Կորեայի իրադրությունը:

ԱՄՆ-Ը ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ ԱՎԵԼՑՈՒԿ ՈՒՆԻ

ԱՄՆ-ը ավելի շատ միջուկային զենք ունի, քան հարկավոր Է իրեն, եւ Վաշինգտոնը կկարողանա իր անվտանգությունն ապահովել նույնիսկ միջուկային զինանոցի հետագա կրճատումից հետո: Այդ մասին մարտի 26-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման՝ Սեուլում ելույթ ունենալով հարավկորեացի ուսանողների առջեւ:
«Ես միանգամայն վստահ եմ, որ մենք կարող ենք միջուկային զենքի հետագա կրճատում կատարել, եւ նույնիսկ դրանից հետո մենք ի զորու կլինենք ապահովելու մեր ու մեր դաշնակիցների անվտանգությունը»,-ասել Է Օբաման:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՍՊԱՆԵՐ ԵՎ ԶԻՆՎՈՐ ԵՆ ԶՈՀՎԵԼ

Բաքու-Ղազախ ավտոմայրուղու 277-րդ կմ-ի վրա տեղի ունեցած շղթայական վթարի հետեւանքով երեք ավտոմեքենաներ իրար են բախվել, որոնցից մեկում ադրբեջանական բանակի զինծառայողներ են եղել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Աղդաշի շրջանի Գարադեին գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել են ադրբեջանական բանակի` Քյուրդամիրում տեղակայված զորամասի սպաներ 33-ամյա Էմին Աբբասովը, 34-ամյա Խաֆիզ Իսմայիլովը եւ 19-ամյա զինվոր Ազիզ Քերիմովը, ինչպես նաեւ երկու քաղաքացիական անձ: