Ռազմաքաղաքական
Թվում է՝ ի՞նչ կարևոր է, թե ում դեմ է ուղղված Իսրայելից 1.6 մլրդ դոլարի սպառազինություն գնելու՝ Ադրբեջանի մտադրությունը: Կարևորն այն է, որ մեր թշնամին զինվում է, և այդ զենքը՝ լինի անօդաչու թռչող սարք, թե ՀՕՊ և հակահրթիռային համալիր, անկասկած կարող է կիրառվել նաև մեր դեմ: Բայց հարցը, այնուամենայնիվ, ավելորդ չէ, որովհետև, եթե հաշվի ենք առնում գործարքի կնքման ռազմաքաղաքական ենթատեքստը, ապա պարզ է դառնում, թե նախևառաջ ում դեմ է ուղղվելու Իսրայելից գնվելիք սպառազինությունը:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրականությանը չեն համապատասխանում իր կողմից հինգերորդ սերնդի «Су-35» ռուսական 48 կործանիչ գնելու մասին լուրերը, և միաժամանակ բարձր գնահատել երկու պետությունների ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը՝ այն համարելով Պեկինի ու Մոսկվայի ռազմավարական համագործակցության կարևոր բաղկացուցիչ, որը հաստատուն զարգանում է և տալիս շոշափելի արդյունքները:
Ամերիկյան «Flag-2012» զորախաղերից բացի, ՌԴ ռազմաօդային ուժերի ղեկավարման մարմինները, զորամասերն ու ստորաբաժանումները համատեղ խնդիրների կատարման ընթացքում ղեկավարման խնդիրների ու փոխհամագործակցության մշակման նպատակով կմասնակցեն նաև «Խաղաղ առաքելություն-2012» և «Փոխհամագործակցություն-2012» միջազգային զորախաղերին, ինչպես նաև ռուս-հնդկական «Ինդրա-2012» և ռուս-ղազախական «Մաքուր երկինք» համատեղ զորախաղերին:
«Дайнемик Монарх» միջազգային փրկարարական զորավարժությունների շրջանակներում ՌԴ ռազմածովային նավատոմի ու Նիդեռլանդների ռազմածովային ուժերի ռազմանավերը 2014 թվականին կանցկացնեն համատեղ զորավարժություններ, որոնց ընթացքում կմշակվեն վթարի ենթարկված սուզանավի փրկության աշխատանքների ներդաշնակման ու գործնական հմտությունների հղկման խնդիրները:
Այդ մասին համաձայնությունը ձեռք է բերվել օրերս Նիդերլանդներ ՌԴ ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար, ծովակալ Վլադիմիր Վիսոցկու կատարած այցի ընթացքում:
Զոհվածների թվում են ինը երեխա և երեք կին: Եվս չորսը վիրավորվել են ավտոմատային կրակից, որոնց տեղափոխել են Աֆղանստանում անվտանգության ապահովմանն աջակցող միջազգային ուժերի զինվորական հոսպիտալ: Ողբերգական միջադեպի դրդապատճառներն առայժմ անհայտ են: Մարդասպանը, որ արյունալի սպանդից առաջ ինքնակամ լքել էր զորամասը, ապա վերադարձել, ձերբակալվել է իր իսկ ծառայակիցների կողմից: ՆԱՏՕ-ն Աֆղանստանի իշխանությունների հետ համատեղ հետաքննություն է սկսել:
Ենթադրվում է, որ Մոսկվան ու Պեկինը շուտով կստորագրեն 48 նորագույն կործանիչների վաճառքի շուրջ չորս միլիարդ ԱՄՆ դոլար արժողության պայմանագիրը: Խանգարող միակ հանգամանքն այն է, որ Մոսկվան Պեկինից իրավական երաշխիքներ է պահանջում ինքնաթիռները չպատճենելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ մասնագետները չինական «J-10», «J-11» և «FC-1» ինքնաթիռները համարում են «Су-27», «Су-30» և «МиГ-29»-ի պատճենված նմանակները:
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովն ու նրա տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական հետազոտությունների գլխավոր հրամանատար, գեներալ Ստեֆան Աբրիալի հետ քննարկել են ռուսական բանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առաջիկայում տեղի ունենալիք համատեղ զորախաղերի ու վարժանքների ծրագրերը, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության մի շարք հարցեր: