Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՎԵՆԵՍՈՒԵԼԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԾԱՔԱՆԱԿ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ ԿԳՆԻ

Վենեսուելան իր ծովային հետևակի ստորաբաժանումների համար ընթացիկ տարեվերջին Ռուսաստանից ձեռք կբերի «Ми-17В-5» ռազմական ուղղաթիռներ, որոնցից 15 վայրկյանի ընթացքում կարելի է 36 դեսանտային իջեցնել, «БТР-80» զրահապատ փոխադրիչներ ու «БМП-3» հետևակի մարտական մեքենաների լողացող տարբերակը, ռեակտիվ համազարկային կրակի 122 միլիմետրանոց «БМ-21 Град» կայանքներ, 152 միլիմետրանոց «Мста-С» ինքնագնաց հաուբիցներ և 120 միլիմետրանոց «2С12 Сани» դյուրակիր ականանետներ: Վերջիններս կփոխարինեն իտալական ու ֆրանսիական քաշովի հրանոթներին ու ականանետներին:

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՄԲ ՄՈՍԿՎԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Ի լրումն դրա, ՌԴ վարչապետ Վլադիրիմիր Պուտինը հայտարարել է, որ լավ հեռանկարներ կան նաև ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգին ոչ համաչափ պատասխանի շրջանակներում բարձրտեխնոլոգիական զենքի արտադրության ասպարեզում ևս Միացյալ Նահանգներին հասնելու համար՝ վերջինիս մեղադրելով աշխարհում գոյություն ունեցող ռազմավարական հավասարակշռությունը խախտելու փորձերի համար, ինչին Մոսկվան կպատասխանի ոչ թե սեփական հակահրթիռային պաշտպանության նոր անչափ թանկ համակարգի ստեղծմամբ, այլ ոչ համաչափ միջոցներով:

ԻՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Մոհամադ Հեջազին հայտարարել է, որ Իրանը կանխող հարված կհասցնի, երբ զգա, որ որևէ պետության գործողությունների արդյունքում վտանգվում են իր ազգային շահերը, առավել ևս, որ դա նախատեսված է նաև երկրի սահմանադրությամբ:

ՌԴ ԱՌԱՋԻՆ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԲՐԻԳԱԴԸ ԿԿԱԶՄԱՎՈՐՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ

Արկտիկայում Ռուսաստանի շահերի պաշտպանության նպատակով երկու բրիգադներ ստեղծելու մտադրության մասին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտնել էր 2011 թվականի հուլիսին, սակայն չէր հստակեցրել տեղակայման վայրերը, նշելով, որ քննարկվում են Մուրմանսկի, Արխանգելսկի և մի քանի այլ վայրերի թեկնածությունները: Երեկ, հանդիպելով լրագրողներին, ՌԴ ցամաքային զորերի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ բրիգադները կազմավորելիս հաշվի կառնվի Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի փորձը: Իսկ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը հայտարարել է, որ արդեն իսկ մշակվել են արկտիկական գոտում ծառայողների համար նախատեսված տաք համազգեստներ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՎԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂԵՐԸ

Համաշխարհային պատմությունն ուսումնասիրած և ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումներին հետևող ցանկացած անձ քաջատեղյակ է դարերի ընթացքում Թուրքիայի կողմից տասնյակ ժողովուրդների ահաբեկմանը: Այսօր անհնար է գնահատել Առաջավոր Ասիա և Եվրոպա ներթափանցած թյուրքական էթնոսի՝ համաշխարհային քաղաքակրթական ներուժին հասցրած վնասը, որից ամենահիշարժանն են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ, ասորի, հույն և արաբ ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, Արևմտյան Հայաստանի և Անատոլիայի բնիկ ժողովուրդների զտումը, ինչպես նաև Օսմանյան կայսրությունում «արյան հարկի» պատճառով տասնյակ ժողովուրդների գենոֆոնդերին հասցված վնասը:

ՓՈՂԸ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է ՍԻՐՈՒՄ...

Այս պատմությունը հույժ գաղտնի էր պահվում: «Նոր ռուսներից» մեկը հաճախակի օգտագործում էր «Փողը լռություն է սիրում, իսկ մեծ փողը` գերեզմանային լռություն» արտահայտությունը: Այս սահմանմանն է համապատասխանում 1993թ. սկսված Ամերիկայի Միացյալ Նահանգներին ռուսական ռազմական ուրանի և պլուտոնիումի վաճառքի օպերացիան:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԻՐԵՆ ՀԱՍՑՎԱԾ ՀԱՐՎԱԾԻՆ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԵԿ ԺԱՄՈՒՄ

Այդ մասին Ռուսաստանի զինված ուժերի զարգացման ներկային ու հեռանկարներին նվիրված իր վերջին հոդվածում հայտնել է ՌԴ վարչապետ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը և նշել, որ դրա համար ցամաքային զորքերում ստեղծվել են համազորային և հատուկ նշանակության շուրջ 100 մոբիլ մարտական բրիգադներ, որոնք, ըստ նորմատիվների, տագնապ հայտարարելու դեպքում մեկ ժամում դուրս են գալիս մշտական տեղակայման վայրից և մեկ օրվա ընթացքում հասնում մարտական գործողությունների թատերաբեմ, ինչի համար նախկինում պահանջվում էր մինչև հինգ օր: