Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՌԴ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  2011 ԹՎԱԿԱՆԻՆ

ՌԴ հակահետախույզները 2011 թվականի ընթացքում կասեցրել են օտարերկրյա հատուկ ծառայությունների 41 կադրային աշխատակիցների աշխատանքը Ռուսաստանում, ինչպես նաև հայտնաբերել 158 գործակալների: Կանխվել է ահաբեկչական ուղղվածության 94 հանցագործություն, այդ թվում նաև ութ ահաբեկչական գործողություն և փրկվել են բազմաթիվ մարդկային կյանքեր:

«ՀԱՐՈՒՍՏ» ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԱՊԱՀՈՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ

Թե՛ Ադրբեջանում, թե՛ տարածաշրջանի մյուս պետություններում ցանկացած ընթերցող պարբերաբար բախվում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և վերջիններիս հովանավորությունը վայելող «փորձագետ» և «վերլուծաբան» կոչեցյալների` Ադրբեջանի ռազմական բյուջեի վերաբերյալ հոդվածներին և հրապարակումներին, որոնցում տխրահռչակ հեղինակները առիթ-անառիթ տարփողում են Ադրբեջանի ռազմական բյուջեի` ՀՀ ռազմական բյուջեից 7-8 անգամ մեծ լինելու հանգամանքը` անընդհատ շեշտելով, որ հայկական բանակը «սոված է և անմարտունակ»:

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՐՎԱԾԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

ԱՄՆ պաշտպանության նախարարության հաշվետվությունում վերստին նշվում է, որ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական հարված հասցնելու ամերիկյան համակարգչային ցանցերի վրա կիբեռնետիկ հարձակումներ գործող ցանկացած պետության:
Ավելի վաղ Վաշինգտոնը հստակեցրել էր, որ Միացյալ Նահանգների պետական ու զինվորական համակարգչային ցանցերը հիմնականում դառնում են Ռուսաստանից ու Չինաստանից իրականացվող կիբեռնետիկ հարձակումների թիրախ, իսկ նման հարձակումները պետք է կասեցվեն հնարավոր բոլոր՝ դիվանագիտական, տնտեսական պատժամիջոցների, տեղեկատվական դիմակայության և, վերջապես, ռազմական ուժի կիրառման միջոցով:

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ երկու ռազմաբազաների հզորությունը թույլ է տալիս անհամեմատ ուժեղ հակահարված հասցնել ցանկացած ագրեսորի և պաշտպանել այդ փոքրիկ պետություններն ու Ռուսաստանի շահերը, ինչը շատ լավ գիտակցում են Վրաստանի իշխանությունները և «նույնիսկ անխելք Սահակաշվիլին»:

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍ-ՀՆԴԿԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հնդկաստանի զինված ուժերի և ՌԴ Արևելյան զինվորական օկրուգի զորքերի մասնակցությամբ 2012 թվականի ամռանն անցկացվելիք «Ինդրա-2012» զորախաղերի ծրագրի համատեղ մշակման և օկրուգի զորքերի զորավարժարանում տեղազննություն իրականացնելու նպատակով Ուլան Ուդե է ժամանել գեներալ-մայոր Չանդ Ռոջան Սինգխի գլխավորած պատվիրակությունը:

ՌԴ-ՈՒՄ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է

ՌԴ գիտությունների ակադեմիայի Սիբիրի բաժանմունքի նախագահ Ալեքսանդր Ասաևը լրագրողներին հայտնել է, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի մասնակցությունը բաժանմունքի՝ փետրվարի 8-9-ին կայանալիք նախագահության նիստի աշխատանքներին անմիջականորեն պայմանավորված է պաշտպանության և անվտանգության բնագավառում Ռուսաստանի գիտնականների կատարելիք աշխատանքների առաջիկա ակտիվացմամբ:

ԻՐԱՆԸ ՀԱԿԱՆԱՎԱՅԻՆ ՀՐԹԻՌՆԵՐԻ ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՍԿՍԵԼ

Իրանն սկսել է փոքր հեռահարության Zafar հականավային թևավոր հրթիռների մասսայական արտադրություն: Այս հրթիռները նախատեսված են փոքր և միջին թիրախներ խոցելու համար: Դրանք տեղադրվում են պարեկանավերի, փոքր արագընթաց նավերի վրա: Zafar-ը չի ենթարկվում ռադիոէլեկտրոնային ճնշման միջոցների ներգործությանը և թռչում է առավելագույն ցածր բարձրությունների վրա: