Ռազմաքաղաքական
«Դիպ Կո» անվանումը ստացած հատուկ ստորաբաժանումների խնդիրն է լինելու գործել թշնամու խորը թիկունքում: Նոր ստորաբաժանումների ստեղծումը համընկավ Իսրայելի ղեկավար շրջաններում ամրապնդվող այն համոզման հետ, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների անարդյունավետության դեպքում անխուսափելի կդառնա խնդրի ռազմական եղանակով լուծումը:
Ելույթ ունենալով Իրանի խորհրդարանում, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և հայտնել, որ այն հնարավոր կդառնա 2012-2013 թվականներին հարկային մուտքերը 20 տոկոսով ավելացնելու շնորհիվ: Նա տեղեկացրել է, որ Իրանի պետական բյուջեն կկազմի 415 միլիարդ ԱՄՆ դոլար, որից 90 միլիարդը կհատկացվի սոցիալական վճարումներին ու ռազմական ծախսերին:
Պակիստանի իշխանությունները «բացարձակապես անհիմն» են համարել ՆԱՏՕ-ի գաղտնի զեկույցը, որում ասվում է, թե երկրի հատուկ ծառայություններն աջակցություն են ցուցաբերում աֆղանական «Թալիբան» շարժմանը: Զեկույցի հեղինակները պնդում են, թե հարցաքննված հազարավոր գերի թալիբների, այդ թվում և «Ալ Քայիդա» կազմակերպության անդամների ցուցմունքները վկայում են, որ Իսլամաբադը գիտի անգամ «Թալիբան» շարժման առաջնորդների գտնվելու վայրը:
Եվրամիությունը ՄԱԿ անվտանգության խորհրդին կոչ է արել միջոցներ ձեռնարկել դադարեցնելու արյունահեղությունը Սիրիայում և ընդունելու Արաբական պետություների լիգայի անունից հունվարի 27-ին Մարոկկոյի ներկայացրած բանաձևի նախագիծը, որը ենթադրում է նաև Ասադի կողմից իշխանության հանձնում երկրի փոխնախագահին, և հայտարարել է, թե վաղուց ժամանակն է, որպեսզի Անվտանգության խորհրդի անդամները հիշեն իրենց ստանձնած պարտավորություները և կատարեն վաղուց հասունացած քայլերը:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը, ելույթ ունենալով ՌԴ զինվորական գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովում, հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատրաստ լինի պատերազմների օդատիեզերական ու ինֆորմացիոն ոլորտներում:
Հարավային Կորեայում ձերբակալվել է պետական ռազմական հետազոտական ինստիտուտի աշխատակիցը, որը մեղադրվում է երկրի զինված ուժերի հիմնական մարտական «К-1» տանկի ղեկային մեխանիզմի գծագրերն անօրինական կերպով ամերիկյան մի ընկերության հանձնելու համար: Վերջինս արտադրում է մարտական տեխնիկայի մեխանիկական դետալներ: Գիտաշխատողն իր հերթին արդարացել է, թե գծագրերի հանձնման նպատակը «մեխանիզմի կատարելագործման ուղիների քննարկումն էր»…
«К-1» տանկը մշակվել է 1979-1984 թվականներին, իսկ Հարավային Կորեայի զինված ուժերի սպառազինություն ընդունվել 1988-ին: Երկրի բանակն այսօր ունի մոտ 1.500 նման մարտական մեքենա:
ԱՄՆ կոնգրեսին ուղղված ամենտարյա դիմումում նման հայտարարությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և խոստացել պատժամիջոցների խստացման միջոցով ուժեղացնել ճնշումը Թեհրանի նկատմամբ:
Նա հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների հարցում երկփեղկված աշխարհն ամերիկյան դիվանագիտության ջանքերի շնորհիվ այսօր միավորվել է, ու Ամերիկան լի է վճռականությամբ կասեցնելու Իրանի միջուկային զենքի մշակման փորձերը, և այդ նպատակով ինքն անձամբ կդիմի հնարավոր բոլոր միջոցներին: