Ռազմաքաղաքական
Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն այն բանից հետո, երբ Քաբուլից հյուսիս գտնվող Կապիսա նահանգում աֆղանցի զինվորականը կրակ բացելով ֆրանսիացի համածառայակիցների վրա, սպանել էր 4 և վիրավորել 16 զինծառայողի, ինչից հետո Ֆրանսիայի նախագահ Սարկոզին չէր բացառել Աֆղանստանից ֆրանսիական զորախմբի ժամկետից շուտ դուրս բերումը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Նա նշել է, որ միջազգային հանրակցությունը որևէ արգելք չի սահմանել Սիրիային սպառազինության մատակարարման վերաբերյալ և հիշեցրել, որ երբ 2011 թվականին նման արգելք սահմանվեց Լիբիայի նկատմամբ, Ռուսաստանը խստորեն պահպանեց այն:
«Թալիբան» շարժումը հրապարակել է երկուսուկես րոպե տևողությամբ մի տեսանյութ, որում պատկերված է 2011 թվականի վերջին Թանկ քաղաքի մոտ թալիբներին գերի ընկած պակիստանյան բանակի 15 զինծառայողի գնդակահարությունը: Տեսանյութում պարզ լսվում է, թե ինչպես է իսլամ գրոհայինների հրամանատարն աչքերը և ձեռքերը կապած զինվորներին գնդակահարելու հրամանը տալուց առաջ հայտարարում, որ սա 12 սպանված թալիբների վրեժն է:
Բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ տեսանյութում իսկապես պատկերված են պակիստանցի զինծառայողներ:
Նման պնդմամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Նա հայտարարել է, որ Մոսկվայի կողմից հակահրթիռային պաշտպանության միջոցները խոցելու ունակ հրթիռային համալիրների բացազատման վերաբերյալ հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել դաշնակիցների շրջանում, և որ այն մեծ գումարների անիմաստ վատնում է, քանի որ ուղղված է իրականում գոյություն չունեցող և մտացածին թշնամու դեմ:
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «թղթի վրա» ամրագրել, որ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, բայց և վերստին հայտարարել, որ Վաշինգտոնը չի կարող տրամադրել պարտավորությունների ստանձնում ենթադրող իրավական երաշխիքներ:
Անդրադառնալով այն հարցին, որ «թղթե հավաստիացումները» կապ չունեն Մոսկվայի հստակ շարադրված պահանջների հետ, նա պնդել է, թե իր հայտարարությունն ԱՄՆ գործողությունների թափանցիկության ու դրանք Մոսկվայի դեմ ուղղված չլինելու կարևոր վկայություն է…
Թուրքական «Զաման» թերթի պնդմամբ, երկրի հետախուզությունը նախազգուշացրել է ոստիկանությանը, որ Իրանը Թուրքիայի ողջ տարածքում հարձակումներ է նախապատրաստում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա:
Թերթի պնդմամբ, հարձակումներն իրականացվելու են Իրանի հեղափոխական գվարդիայի ստորաբաժանումներից մեկը հանդիսացող «Ալ-Քուդս» կիսառազմականացված կազմակերպության միջոցով, և որ չի բացառվում հարձակումներին «Հզբոլլահ» կազմակերպության գրոհայինների մասնակցությունը:
Երկրի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ Վենեսուելան ձեռք է բերել ռուսական արտադրության հրթիռների, Տ-72 տանկերի ու հակաօդային պաշտպանության համալիրների հերթական խմբաքանակը, որի շնորհիվ հասել է վերջին 150 տարիների համար ռազմական աննախադեպ հզորության ու հավաստիացրել, որ այն օգտագործվելու է բացառապես պաշտպանական նկատառումներով:
Իսկ պաշտպանության նորանշանակ նախարար Էնրի Ռախել Սիլվին հայտարարել էր, որ ռուսական, չինական ու իսպանական ռազմական տեխնիկայի ձեռքբերման արդյունքում իր երկրին հաջողվել է ճեղքել սպառազինության համաշխարհային արտադրողներից տեխնոլոգիական կախվածության օղակը և ապահովել Վենեսուելայի օդային, ծովային ու ցամաքային սահմանների հուսալի պաշտպանությունը: