Ռազմաքաղաքական
Իրանի մայրաքաղաքում մեքենայի տակ տեղադրված ռումբի պայթյունից զոհվել է Թեհրանի պոլիտեխնիկական համալսարանի 32-ամյա պրոֆեսոր Մուստաֆա Ահմադի Ռոշանը, որը համարվում էր երկրի առաջատար ֆիզիկոս-ատոմագետներից մեկը։
Ռոշանը ղեկավարում էր Կենտրոնական Իրանի Նաթանզե քաղաքում գործող ուրանի հարստացման գործարանի դեպարտամենտներից մեկը։
Ամերիկյան հրամանատարությունը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի միջոցով Հյուսիսային Վազրիստան նահանգում գտնվող Միրաշանի քաղաքի արվարձանում իրականացված ռմբահարման նպատակը չորս գրոհայինի ոչնչացումն էր:
Ականատեսների վկայությամբ, հրթիռները դիպել են մի տան, և պայթյունից հետո ուժեղ հրդեհ է բռնկվել: Պակիստանի իշխանությունները, որոնք Բեն Լադենի ոչնչացման գործողությունից ու ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից սխալմամբ պակիստանցի ավելի քան երկու տասնյակ զինծառայողների ոչնչացումից հետո Վաշինգտոնի հետ խոսում են վերջնագրի լեզվով, դեռ չեն արձագանքել կատարվածին:
Երկրում կառավարության և զինված ուժերի հրամանատարության միջև անհամաձայնությունների սրման համապատկերին վարչապետ Յուսուֆ Ռեզա Ջիլանիի հրամանով «պետական կառույցների միջև անհամաձայնությունների հանգեցրած լուրջ խախտումների ու անօրինական գործողությունների համար» պաշտոնանկ է արվել պաշտպանության նախարար Հալիդ Նաիմ Լոդխին: Պատճառը երկրի գերագույն դատարանում նախարարի խիստ ելույթն էր ԱՄՆ իշխանություններին վարչապետի ուղարկած նամակի առնչությամբ, որով կառավարության նախագահը խնդրում էր օգնել իրեն վերահսկելու զինված ուժերի հրամանատարության գործունեությունը:
21-րդ դարի երկրորդ տասնամյակը սկսվեց «արաբական գարունով» և ավարտվեց «սառը պատերազմի» ժամանակների հռետորաբանությամբ: Արաբական Արևելքի արևմտամետ վարչակարգերին սկսեցին փոխարինել չափավոր իսլամականները, որոնց թիկունքում պարզ երևում է «Ալ Քայիդան», և շատերի կարծիքով տարածաշրջանում կարող է ձևավորվել սուննի դավանանքի պետությունների դաշինք, որը կգլխավորեն վահաբական Սաուդյան Արաբիան ու նրան հարող Թուրքիան: Դաշինքի հիմնական հակառակորդը կլինի շիա Իրանը:
Այն կկայանա զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ձևաչափով, հիմնական թեման կլինի հակահրթիռային պաշտպանության ասպարեզում համագործակցության հեռանկարների քննարկումը: ՌԴ պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը, որի կարծիքով հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգին առնչվող խնդիրներն ամենաբարդն են Ռուսաստան-ՆԱՏՕ փոխհարաբերություններում:
Բրիտանական «Trident Comission» հետազոտական խումբը միջուկային սպառազինության զարգացման ասպարեզում կատարած ուսումնասիրության արդյունքում եկել է այն եզրակացության, որ աշխարհում արդեն սկսվել է նոր «սառը պատերազմ», քանի որ անգամ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բազմաթիվ պետություններ հսկայական միջոցներ են ծախսում իրենց միջուկային զինանոցն արդիականացնելու համար:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ռազմական ծախսերի կրճատում նախատեսող ԱՄՆ նոր պաշտպանական հայեցակարգի ընդունումը չի ենթադրում Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման ծրագրերի վերանայում, և ամեն ինչ արվում է Եվրոպայում Միացյալ Նահանգների «հզոր ներկայության» ապահովման և Հին մայրցամաքում տեղաբաշխված ամերիկյան զորախմբի մարտունակության բարձրացման համար: