Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ԱՄՆ-Ը ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՒԺԻ ԴԻՄԵԼ

Վաշինգտոնը հայտարարել է, որ աշխարհի ուժեղագույն ռազմական պետություն հանդիսացող Միացյալ Նահանգները զինական ուժի միջոցով կկանխի Թեհրանի նկատմամբ հունվարի վերջին Եվրոպական Միության սահմանած նոր պատժամիջոցների դեպքում Իրանի ռազմածովային ուժերի կողմից Հորմուզի ծոցի փակման ցանկացած փորձ: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան վերստին նախազգուշացրել է, որ նավթի տեղափոխման կարևորագույն ուղիներից մեկը հանդիսացող Հորմուզի ծոցն այն սահմանն է, որը չի կարելի անցնել:

ԻՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԸ

«Ֆորդու» միջուկային կենտրոնի արտադրական հզորությունները գտնվում են Կում քաղաքից 156 կիլոմետր հարավ գտնվող լեռնային կառուցված ստորգետնյա բունկերներում, որոնք անհասանելի են համարվում ամերիկյան ու իսրայելական հրթիռների համար: Այդ կապակցությամբ ՄԱԳԱՏԵ-ում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Նաթանց քաղաքում և «Ֆորդու» կենտրոնում ուրանի հարստացման բոլոր աշխատանքներն իրականացվում են ՄԱԳԱՏԵ-ի փորձագետների հսկողության ներքո, իսկ բազմաթիվ միջազգային փորձագետներ պնդում են, որ Իրանը հերթական անգամ անտեսում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պահանջը:

ԹԵՀՐԱՆԸ ՄԱՀՎԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՐՏԵՍԻՆ

Թեհրանի հեղափոխական դատարանը նման դատավճիռ է կայացրել 2011 թվականի դեկտեմբերին Իրանում ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Ամիր Միրզա Հեքմաթի նկատմամբ, ավելի վաղ կտրուկ մերժելով Հեքմաթին Միացյալ Նահանգներ վերադարձնելու վերաբերյալ Վաշինգտոնի պահանջը:
Միաժամանակ Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին երեկ հայտարարել է ԱՄՆ օգտին լրտեսության մեղադրանքով ևս մի քանի անձանց ձերբակալման մասին: Նրանց ներկայացվել է նաև Իրանում մարտի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները տապալելու փորձի մեղադրանք:

ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ

Ըստ արցախցի ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանի` 2011 թվականին պլանավորված բոլոր միջոցառումները ՊԲ-ում կատարվել են, կատարելագործվել է ՊԲ բանակի կազմհաստիքային կառուցվածքը, թարմացվել և արդիականացվել է սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, կատարվել են մեծածավալ ինժեներական աշխատանքներ, բարելավվել են զինծառայողների սոցիալ- կենցաղային պայմանները: Տարվա ընթացքում տեղի են ունեցել բանակի մարտունակության պլանային ու հանկարծակի ստուգումներ: 2011թ. պաշտպանության բանակը համալրվել է զրահատանկային, հրետանային, այլ սպառազինության ու ռազմական տեխնիկայի նոր նմուշներով, արդյունքում` որակական նոր աստիճանի է հասցվել բանակի կրակային հզորությունը:

ՏՈԿԻՈՆ ՄԵՂՄԱՑՆՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

Ճապոնիայի իշխանությունները բավական մեղմացրել են այս ասպարեզում գործող սահմանափակումները, որոնք թույլ էին տալիս միայն Միացյալ Նահանգների հետ իրականացնել սպառազինության նոր նմուշների մշակման համատեղ ծրագրեր:
Ըստ այդմ, ռազմատեխնիկական ասպարեզում Ճապոնիան առաջիկայում կհամագործակցի նաև այլ պետությունների հետ, ինչպես նաև սպառազինություն կմատակարարի խաղաղարար առաքելություն իրականացնող միջազգային զորախմբերին:

54-ԺԱՄՅԱ ՄՂՁԱՎԱՆՋ

«Վառ կարմիր հրե գունդը լուսավորում է գիշերային Փարիզի երկինքը: Պայթյունից հետո 15 տոննա վառելիքով բեռնված գրեթե 50 տոննայանոց ինքնաթիռն օդում ցրիվ է գալիս և Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում կրակով և բյուրավոր հրաշեկ բեկերներով: Արդյունքում, ուղևորներից բացի, զոհվում են նաև փողոցների անցորդները, հրդեհներ են բռնկվում, շատերը դառնում են խուճապի զոհ»… Սա էր լինելու հետևանքը, եթե իրականանար 4 ալժիրցի ահաբեկիչների մտահղացումը:

ՁՄԵՌ ՊԱՊԸ ԿԲԵՐԻ... ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Աշխարհի տարբեր ժողովուրդներ Ամանորը դիմավորում են յուրովի: Ավստրալիայում, օրինակ, ձյան, եղևնիների և այլ ատրիբուտների բացակայության պայմաններում ընդունված է Ամանորը դիմավորել երկրի ծովափնյա մասերում և լողափերում` Ձմեռ պապին դիմավորելով լողազգեստներով: Իտալիայում տեղի բնակչության շրջանում ընդունված է Ամանորի գիշերը ձերբազատվել հնամաշ և իրենց դարն ապրած իրերից` դրանք վայր նետելով հենց բնակարանի պատուհաններից: Մենք` հայերս, Ամանորը դիմավորում ենք ընտանեկան միջավայրում, այնուհետև Նոր տարվա առաջին օրերին այցելում ենք մեր մտերիմներին և հարազատներին: