Ռազմաքաղաքական
Ականատեսների պնդումների համաձայն` առնվազն երեք հրթիռ է պայթել 1980 թվականին Աշրաֆում ՄԱԿ-ի աջակցությամբ հիմնադրված իրանցի փախստականների ճամբարում, ուր այժմ բնակվում է շուրջ 4.000 մարդ: Տուժածների մասին տեղեկություններ չկան, քանի որ Իրաքի զինվորականներին և իշխանության ներկայացուցիչներին արգելված է մտնել ճամբարի տարածք:
Աֆրիկայի արևմուտքում գտնվող փոքրիկ այս պետության զինված ուժերի հրամանատար, գեներալ Անտոնիո Ինջայան հայտնել է, որ մի խումբ զինվորականներ, այդ թվում նաև ծովային հետևակայիններ, գրոհելով զինված ուժերի գլխավոր շտաբը և մայրաքաղաքում տեղակայված զինվորական մի քանի այլ օբյեկտներ, փորձել են փոխել բանակի հրամանատարությանն ու երկրի կառավարությանը, սակայն ետ են մղվել և այժմ իրավիճակը վերահսկվում է:
Արաբական պետությունների լիգայի շտաբ-բնակարանը հայտարարել է, որ նախօրեին լրատվամիջոցներին հարցազրույց տված անձնավորությունը, ով ներկայացել էր որպես Սիրիայում Լիգայի դիտորդական խմբի անդամ Մուխտաշար Մախջուբ, և մատնացույց անելով բնակչության դեմ տանկեր կիրառելու կադրեր պատկերող հերթական տեսաձայնագրությունը, հայտարարել, որ Սիրիայում «ամենաիսկական ցեղասպանություն է իրականացվում», որևէ առնչություն չունի Լիգայի դիտորդական առաքելության հետ և այնտեղ նման անունով մարդ ընդհանրապես չկա:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդլայնելով Աֆղանստանում անօդաչու թռչող սարքերի կիրառման ոլորտը, բացի հետախուզությունից, պարեկումից ու ճշգրիտ հարվածներ հասցնելուց, սկսել է անօդաչու ուղղաթիռներով իրականացնել գրոհայինների վերահսկողության գոտում գտնվող իր ստորաբաժանումների մատակարարումը: «Lockheed Martini» և «Kaman Aerospace» ընկերությունների համատեղ արտադրության «K-Max» անօդաչու ուղղաթիռը, որը կարող է օդ բարձրացնել մինչև 3,5 տոննա բեռ, հիմնականում կաշխատի գիշերային ժամերին ու մեծ բարձրություններում, հնարավորինս անհասանելի լինելու համար փոքր հեռավորություններում գործող դյուրակիր զենիթահրթիռային համալիրների համար:
Պարզվել է, որ ֆիննական նավահանգստում «Patriot» հրթիռներով և 150 տոննա պայթուցիկ նյութերով բեռնված անգլիական նավի ձերբակալման հիմնական պատճառը անգլերեն կից փաստաթղթերի ոչ ճիշտ թարգմանությունն է եղել, և «rocket» բառը հրթիռների փոխարեն թարգմանվել է պիրսոտեխնիկա: Իսկ հրթիռները նախատեսված են ոչ թե Չինաստանի, այլ Հարավային Կորեայի համար:
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլա Սայյարին հայտարարել է, որ «Վելայաթ-90» զորախաղերի ընթացքում կփորձարկվեն սպառազինության, այդ թվում նաև հրթիռային ու տորպեդային նորագույն զինատեսակներ:
Միաժամանակ Օրմուզյան նեղուցում մեկնարկած զորախաղերի նպատակի վերաբերյալ Իրանի զինված ուժերի հրամանատարության ու արտգործնախարարության մեկնաբանությունները հակասում են միմյանց: