Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՊԵՆՏԱԳՈՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱԿԻՍՏԱՆՅԱՆ ՄԻՋԱԴԵՊՈՒՄ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆԸ

Պենտագոնն ընդունել է, որ պատասխանատվություն է կրում ամերիկյան ուղղաթիռների պակիստանյան հենակետo գնդակոծելու համար, ինչի հետևանքով զոհվեց Պակիստանի բանակի 24 զինծառայող, և առավել քան սրվեցին Վաշինգտոնի ու Իսլամաբադի հարաբերությունները:

ԻՐԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋՐԵՐՈՒՄ ՍԿՍՈՒՄ Է ՏԱՍՆՕՐՅԱ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանն Իսրայելի հարձակմանը դիմակայելու նպատակով 2.000 քառակուսի կիլոմետր ընդգրկումով տարածքում ռազմանավերի ու սուզանավերի մասնակցությամբ տասնօրյա ռազմածովային զորավարժություններ է սկսում նավթարդյունահանման կարևորագույն երթուղի հանդիսացող Օրմուզյան նեղուցում: Միջազգային հակածովահենային գործողությանը մասնակցող ամերիկյան ռազմանավերի անմիջական հարևանությամբ անցկացվելիք զորավարժությունների հիմնական փուլը նախատեսվում է դեկտեմբերի 24-ին:

«ՀԱՅԵՐԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԷ»

«REGNUM» տեղեկատվական գործակալությունը տարածել է Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպությունների հայտարարությունը այդ երկրի բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Փաստաթուղթը տպագրում ենք մասնակի կրճատումներով:

Դեկտեմբերի 4-ին Բաքվում ոստիկանությունը ցրել է հերթական քաղաքացիական ակցիան, որը կազմակերպել էր Ադրբեջանի երիտասարդական կազմակերպություններից մեկը:
Որ Ադրբեջանում բացակայում են ժողովրդավարության անգամ պարզագույն տարրերը, ոտնահարվում են մարդու` հանրահավաքներ, ցույցեր և ելույթներ կազմակերպելու իրավունքները, բազմիցս հիշատակվել է հանրաճանաչ մի շարք ԶԼՄ-ների կողմից, ինչպես նաև իր արտացոլումն է գտել աշխարհի խոշորագույն տերությունների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հաշվետվություններում:

ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆԵՑԻՆ ԱԲՈՒ ՋԻՀԱԴԻՆ

1985թ. ապրիլյան մի գիշեր Ալժիրի ափերից դեպի Իսրայել ուղղություն վերցրեց երկու տասնյակ զինված պաղեստինցիների մի նավակ: Պաղեստինի ազատագրության կազմակերպության (ՊԱԿ) զինյալները մտադրվել էին ափ իջնել Թել-Ավիվից ոչ հեռու, գրոհել իսրայելյան բանակի շտաբն ու ոչնչացնել այն ժամանակվա պաշտպանության նախարար Իսհակ Ռաբինին: Սակայն իսրայելացիներն աչալուրջ էին. նրանք խորտակեցին պաղեստինցիների նավը ծովային սահմանը հատելուց անմիջապես հետո: Ութ գրոհային գերեվարվեց: Հարցաքննությունների ընթացքում նրանք խոստովանեցին, որ իրենց իրականացնելիք գործողությունը մշակել էր Աբու Ջիհադը` ՊԱԿ-ի ռազմական պարագլուխներից:

ՍԽԱԼՎԵԼՈՒ ՍԱՐՍԱՓԸ

Իլհամ Ալիևը Ադրբեջանի նախկին նախագահի` Հեյդար Ալիևի որդին է, և թերևս հենց այս հանգամանքն է, որ ամենաէական կնիքն է թողել նրա անհատականության ձևավորման և ամբողջ կյանքի վրա: Ընդհանրապես, հոր դերը հատկապես որդու անհատականության ձևավորման և հետագա զարգացման մեջ շատ կարևոր է. ըստ էության, որդու արարքներին, կարծիքին, որոշումներին տրվող հենց նրա գնահատականն է տղայի համար կողմնորոշիչ դառնում տղամարդու վարքագծի ճիշտն ու սխալը որոշելիս: Սակայն երբեմն հայրերն այնքան մեծ սպասելիքներ են ունենում իրենց երեխաներից, որ մոռանում են վերջիններիս անհատականության մասին:

ԵՐԲ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆՈՒՄ Է ԵՐԿՆՔԻՑ

Դեկտեմբերի 4-ին իրանական լրատվամիջոցները հայտարարեցին, որ երկրի զինված ուժերը Իրանի սահմանը խախտած ամերիկյան անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) են խոցել: Նախնական տեղեկությունները հակասական էին: Աֆղանստանում միջազգային կոալիցիոն ուժերի շտաբն էլ հայտարարել էր, որ հնարավոր է` ԱԹՍ-ը կորել է նախորդ շաբաթ, Աֆղանստանում տեղի ունեցած վարժանքների ժամանակ:
Օրերս ԱՄՆ-ը պաշտոնապես ընդունեց, որ Իրանում խորտակված գաղտնի առաքելություն իրականացնող «RQ-170 Sentinel» անօդաչու սարքը պատկանել է Կենտրոնական հետախուզական վարչությանը: