Ռազմաքաղաքական
Հաագայի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել ռազմաօդային ուժերի նախկին օդաչուի: Ըստ մեղադրական եզրակացության, կես միլիոն եվրոյի դիմաց փորձել էր ռուսական կողմին գաղտնի տեղեկություններ փոխանցել նախկինում իր վարած F-16 կործանիչի յուրահատկությունների ու տեխնիկական բնութագրերի մասին, որոնց նկատմամբ, ըստ դատարանի, ռուսական կողմն առանձնակի հետաքրքրություն էր ցուցաբերում:
Միացյալ Նահանգների ու Եվրամիության դիվանագետները ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ պետություններին կոչ են արել Սիրիայի նկատմամբ դիմել անհետաձգելի միջոցների: Մասնավորապես, Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, թե հուսով է, Անվտանգության խորհրդի անդամները կառնեն իրավիճակի բարդությունը եւ կկատարեն իրենց պարտավորությունները:
Իսկ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն էլ իր հերթին հայտարարել է, որ ժամանակն է, որպեսզի ՄԱԿ անվտանգության խորհուրդը ցույց տա իրեն, քանի որ այս հարցում ՄԱԿ մարմինների անգործությունն արդեն «աղաղակող է»:
Թեհրանը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարքը նկարահանելով Իրանի տարածքը, խախտել է միջազգային իրավունքի նորմերը և Բարաք Օբաման պետք է ներողություն խնդրի դրա համար, այլ ոչ թե հարցում կատարի ԱԹՍ-ի վերադարձման մասին: Ի պատասխան այդ պաշտոնական հարցման, Իրանի նախագահը հեգնել է, որ «ամերիկացիները որոշեցին մեզ լրտես ինքնաթիռ նվիրել», իսկ Իրանի պաշտպանության նախարարն իր հերթին հավաստիացրել է, որ ԱԹՍ-ն այլևս հանդիսանում է երկրի սեփականությունը, և իշխանություններն են որոշելու նրա հետագա ճակատագիրը
ԱՄՆ նախագահն այս հայտարարությունը կատարել է Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում և հավաստիացրել, որ դեկտեմբերի 31-ին երկրի տարածքը ԱՄՆ վերջին զինվորի լքելուց հետո էլ, ի դեմս Միացյալ Նահանգների, Իրաքի ժողովուրդը հզոր գործընկեր կունենա:
ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել, է թե չնայած հավաստիացումներին, որ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգը ստեղծվում է Իրանից ու Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքների դեմ, իրականում պարզ է, որ համակարգն առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի ու Չինաստանի դեմ:
Պատրուշևը համոզմունք է հայտնել, որ Վաշինգտոնի հաջորդ քայլը կլինի հակահրթիռային համակարգեր կրող ռազմանավերի տեղակայումը Ռուսաստանի ափերի մոտ, և որ, անկախ ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքներից, իրավիճակն առանձնապես չի փոխվի:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը հրաժարվել է մեկնաբանել լուրը, հայտարարելով, թե իրենք չեն արձագանքում դատարկախոսությանը:
Խոսքը «Հզբոլլահ» շարժման հայտարարության մասին է, համաձայն որի իրենց հատուկ ծառայությունները Բեյրութում բացահայտել են լրտեսությամբ և տեղացիների շրջանում գործակալների հավաքագրմամբ զբաղվող ամերիկյան 10 դիվանագետի, որոնց հիմնական նպատակը Լիբանանի պետական ու բանկային մարմինների, զինծառայողների, հատուկ ծառայությունների աշխատակիցների, գիտնականների ու կրոնական գործիչների, «Հզբոլլահի» ղեկավարության, նրա ակտիվիստների և զինապահեստների գտնվելու վայրերի մասին տեղեկություններ հավաքելն է եղել:
Իրանա-արաբական հարաբերությունները երբեք էլ աչքի չեն ընկել առանձնահատուկ ջերմությամբ։ Դրա պատճառներն են թե՛ շիա – սուննի կրոնական տարաձայնությունները, թե՛ պարսիկների և արաբների միջև որոշակի «հակակրանքը», և թե՛ տարածքային վեճերը, որոնց արմատները պատմական անցյալում են։ Սակայն այսօր դրանց ավելացել են նաև քաղաքական խնդիրները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ձգտում է մահմեդական աշխարհում և Մերձավոր Արևելքում գերիշխող և ազդեցիկ դիրքի, ինչն ընդունելի չէ արաբական երկրների համար: