Ռազմաքաղաքական
Նա միաժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից Բալթյան երկրների օդային տարածքի պարեկումը «խելոք պաշտպանության» օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ճիշտ ու արդյունավետ կերպով օգտագործել Դաշինքի անդամ պետությունների ունեցած հնարավորությունները:
Ամերիկյան զինվորականներն արդեն այցելում են ռումինական այն բազա, որտեղ տեղակայվելու են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը, և սկսել են տարածքի բարեկարգման ու արձակման կայանքների տեղադրման նախապատրաստական աշխատանքները: Հայտնելով այս մասին` ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը պարզ հայտարարել է, որ Ռումինիային չի հաջողվի թաքնվել ուրիշների թիկունքում, և որ նա Ռուսաստանին ու իրեն սահմանակից պետություններին պատասխան է տալու իր այդ քայլով ստեղծվող սպառնալիքների համար` հույս հայտնելով, որ ԱՄՆ ռազմաքաղաքական վերնախավը, ի վերջո, կհասկանա, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը ճիշտ ճանապարհ չէ, առավել ևս` Ռուսաստանն ի զորու է նման ցանկացած քայլի համարժեք պատասխան տալ:
Երկու պետությունների մասնագետները դիմել են Թեհրանին՝ խնդրելով թույլ տալ ծանոթանալ օրերս ոչնչացված ամերիկյան անօդաչու թռչող սարքին: Պենտագոնը լուրջ կասկածներ էր հայտնել սարքի Իրանի օդային սահմանները խախտելու առնչությամբ` հայտարարելով, որ «RQ-170 Sentinel»-ն, օժտված լինելով ամենաարդիական սարքավորումներով, Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքումը կարող էր իրականացնել Աֆղանստանի օդային տարածքից:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ որևէ կերպ միջամտել Սիրիայում տիրող իրավիճակին, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին պատրաստ է օգնել ավտորիտար վարչակարգերից ժողովրդավարության անցման և բանակի նկատմամբ քաղաքացիական գործուն վերահսկողության հաստատման գործում:
ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել է, որ որոշ հանգամանքների զուգորդման դեպքում նման վտանգ են պարունակում Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում ու Աֆղանստանում ընթացող լոկալ բախումները, որոնք ունեն ոչ թե մեղմվելու, այլ ուժեղանալու միտում:
Հայտարարել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը, նշելով, որ հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի կազմավորումը և հատկապես մարտական բաղադրիչների տեղակայումը Լեհաստանում, արդեն իսկ ազդում են երկրի ռազմավարական միջուկային ներուժի վրա: Մակարովը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն մերժեց այդ համակարգին Ռուսաստանի մասնակցության, ապա և նրա գործողության շառավղում Ռուսաստանը չընդգրկելու առաջարկները` Մոսկվայի համար ստեղծելով անելանելի կացություն, որից միակ ելքը պատասխան քայլերի ձեռնարկումն է:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիլնյուսում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման մեղադրանք է առաջադրել Հյուսիսատլանտյան դաշինքին և միաժամանակ հավաստիացրել, որ Լիտվան չպետք է մտահոգվի Կալինինգրադի մարզում տեղակայված զորքերի խմբավորման արդիականացմամբ, քանզի այն իրականացվում է ՌԴ ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխան: