Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմաքաղաքական

ՄՈՍԿՎԱ-ՔԱԲՈՒԼ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴԼԱՅՆՎԵԼ

Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ Ռուսաստանն ինչպես երկկողմ համաձայնագրերի, այնպես էլ ստանձնած միջազգային պարտավորությունների հիման վրա ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Աֆղանստանին և պատրաստ է շարունակել ու ընդլայնել այն:

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի` Հարավային և Կենտրոնական Ասիայի գծով օգնականը հավաստել է, որ 2014 թվականին Աֆղանստանից Հյուսիսատլանտյան դաշինքի հակահաբեկչական զորախմբի դուրս բերումից հետո այդ երկրում Վաշինգտոնն այսպես է պատկերացնում իր ներկայությունը և միաժամանակ վերահաստատել է Կենտրոնական Ասիայում նոր ռազմակայաններ չստեղծելու ԱՄՆ մտադրությունը:

ՊԵՆՏԱԳՈՆԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ ԵՎ ԽՈՍՏԱՆՈՒՄ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան Իսրայելին մեղադրել է իր իսկ ձեռնարկած քայլերով ինքն իրեն մեկուսացման տանելու համար և պնդել, որ Թել Ավիվը սեփական շահերի պաշտպանության նպատակով պետք է սերտացնի հարաբերություններն Անկարայի ու Կահիրեի հետ: Պանետտան միաժամանակ հավաստիացրել է, որ Վաշինգտոնը, նկատի առնելով Իսրայելին պաշտպանելու հարցում ստանձնած պարտավորրությունները, Իրանին թույլ չի տա դառնալ միջուկային տերություն ու սպառնալ Թուրքիային:

ՊԱԿԻՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է ԿՐԱԿԵԼ ՆԱՏՕ-Ի ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎՐԱ

Երկրի իշխանությունները թույլատրել են զինվորներին ՆԱՏՕ-ի զինծառայողների կողմից սպառնալիքի որևէ դրսևորում նկատելու դեպքում, առանց հատուկ հրամանի, կրակ բացել:
Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Աշֆակ Փարվեզ Կայանին հայտարարել է, որ պակիստանյան զինվորների նկատմամբ ցանկացած ագրեսիա այլևս կհանդիպի «ողջ ուժով պատասխանի, առանց հաշվի առնելու դրա գինն ու հետևանքները» և ընդգծել, որ նոյեմբերի 26-ի պես միջադեպերի ժամանակ զինվորները չպետք է կրակ բացելու վերաբերյալ հատուկ հրամանի սպասեն:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄԻԱՅՆ ԿԲԱՐԴԱՑՆԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

Մեկնաբանելով «Ջորջ Բուշ» ավիակրի առաջնորդությամբ Սիրիա ռազմանավեր ուղարկելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը, նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Նրա պնդմամբ, նման քայլերն ավելի են սրում առանց այդ էլ լարված իրավիճակը և որևէ կերպ չեն նպաստում խնդրի հանգուցալուծմանը:

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՊՆԴՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ ԿՐԿՆԵԼ «ԼԻԲԻԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ»

Իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավարը հայտարարել է, որ Իրանի ընդիմությունը պետք է միավորվի, որ միավորի իր ջանքերը, որպեսզի ստանա միջազգային հանրության աջակցությունը, և օրինակ է բերել լիբիական ընդիմությանը, որն այդ ճանապարհով կարողացավ տապալել Քադաֆիի վարչակարգը:

ԿՀԱՐՎԱԾԻ՞ ԻՐԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ

Գերմանիայի լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի դատախազությունը ստուգում է այն լուրերը, թե Իրանի դեմ պատերազմին ԱՄՆ մասնակցության դեպքում Թեհրանը հարձակումներ կիրականացնի Գերմանիայի տարածքում գտնվող բազմաթիվ ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ:
Բեռլինում ԱՄՆ և Իրանի դեսպանությունները հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը: