Ռազմական
Հոսպիտալ տանող ճանապարհը երկարում է: Հավանաբար անհանգստությունս է պատճառը: Զինվորական բուժհաստատություն առաջին այցս է: Մտորումների մեջ քայլում եմ, հանդիպակաց քայլող կնոջից հետաքրքրվում եմ՝ մոտ է արդյոք հոսպիտալը: Հոգսաշատ ժպիտով նշան է անում, որ հետևեմ իրեն:
Սուրեն Խաչիկի Աթաբեկյանը խորհրդային շրջանի ինքնաթիռների ինժեներ-փորձարկող է: Ռազմաօդային ինժեներական ակադեմիան ավարտելուց հետո` 1944թ. ծառայության է նշանակվել կործանիչների ավիացիոն գնդում, որտեղ զբաղվել է ռազմաճակատի ավիատեխնիկան շահագործելու խնդիրների կարգավորմամբ:
Սեպտեմբերի 15-17-ը հանրապետության հյուսիսարեւելյան սահմանին լարված էր: Ադրբեջանական զինուժը թիրախավորել էր մեր բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը, ինչի հետեւանքով ոտքի շրջանում թեթեւ վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը: Հակառակորդը կիրառել է 12.7 մմ եւ ավելի խոշոր տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահար զենքեր:
1992թ. մայիսին Ինժեներական զորքերի վարչությունը կենտրոնական ապարատում կազմավորվեց որպես ծառայության բաժին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին վերակազմավորվեց որպես վարչություն: Սակայն զինված ուժերում ինժեներական զորքերի օր սահմանվեց սեպտեմբերի 7-ը, քանի որ այդ օրը Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական զինամթերքի ճիշտ գործարկման եւ փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան պայթյունային հանգույցներ եւ ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվեց հակառակորդի առաջխաղացումը, եւ նրան հասցվեց կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստ:
Ներքին այրման շարժիչների կատարելագործմանը զուգահեռ, անցած դարասկզբին Ռուսաստանում հայտնվեցին առաջին աերոսահնակները, որոնք առավելապես կիրառվում էին զբոսանքի և մարզական միջոցառումներին մասնակցելու նպատակով: 1912թ. սկսվեց տրանսպորտային աերոսահնակների սերիական արտադրությունը:
Ի տարբերություն ընդհանուր հոգեբանական պատրաստության՝ հատուկ հոգեբանական պատրաստությունը այդքան էլ կապված չէ ուսուցման և դաստիարակության գործընթացների հետ և ավելի մոտ է խնդրի կատարաման ինքնուրույն հոգեբանական պատրաստությանը: