Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՏԵՂԵԿՈՒԹԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ «ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Չինացի փորձագետներից շատերը հոգեբանական օպերացիաների վարման ոլորտում շեշտը դնում են մարդու արժեհամակարգի վրա, հենց որի վրա էլ հիմնված են մարդու գործողությունների շարժառիթները: Նրանց կարծիքով` հոգեբանական պատերազմի առավել կարևոր ռազմավարական նպատակներին կարելի է հասնել հակառակորդի գաղափարախոսական համակարգի քայքայման միջոցով` խարխլելով արժեքների այն համակարգը, որը որդեգրել է տվյալ ժողովուրդը:

ԱՐԴՅՈՔ ՔԵԶ ՄԻԱՅՆԱԿ ԶԳՈ՞ՒՄ ԵՍ

Թեստը մշակվել է Իովայի սոցիալական և վարքային հետազոտման ինստիտուտի դոկտոր, պրոֆեսոր Դ.Ռասելի կողմից: Իր մասնագիտական բեղուն գործունեության մեջ նա բազմաթիվ հետազոտություններ է կատարել` կապված միայնության և հասարակական օժանդակության տարբեր ոլորտների հետ: Միայնության ներքո հիշյալ թեստի համահեղինակն է հոգեբանական գիտությունների դոկտոր Մ.Ֆերգյուսոնը: Թեստը, որպես հուսալի և վալիդ մեթոդիկա, ներառված է նրանց համատեղ «Միայնություն. նկարագիրը և գնահատումը» և «Միայնության չափի զարգացումը» հոդվածներում:

ԻՐԱՆՈՒՄ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԸ

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հետախուզական թռիչք կատարող RQ-170 սարքը ոչնչացվել է երկրի հարավում: Այն ընկնելիս աննշան վնասվածքներ է ստացել և հայտնաբերվել Իրանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից:
Զինված ուժերի հրամանատարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին լուրը, սակայն հրամանատարության անանուն աղբյուրը հայտնել է, որ հետախուզական թռիչքների հաճախացման պատճառով որոշում է ընդունվել իրանական սահմանին մոտենալիս ամերիկյան հետախուզական սարքերն էլեկտրոնային ու օպերատիվ պայքարի միջոցների օգնությամբ ոչնչացնել նաև Իրանի հարևան պետությունների օդային տարածքում:

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի` Հարավային և Կենտրոնական Ասիայի գծով օգնականը հավաստել է, որ 2014 թվականին Աֆղանստանից Հյուսիսատլանտյան դաշինքի հակահաբեկչական զորախմբի դուրս բերումից հետո այդ երկրում Վաշինգտոնն այսպես է պատկերացնում իր ներկայությունը և միաժամանակ վերահաստատել է Կենտրոնական Ասիայում նոր ռազմակայաններ չստեղծելու ԱՄՆ մտադրությունը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՇԱԿՎՈՒՄ Է «ԱՊԱԳԱՅԻ ԶԻՆՎՈՐԻ» ԻՐ ՀԱՆԴԵՐՁԱՆՔԸ

Ռուսական արտադրության «Մարտիկի հեռանկարային մարտական հանդերձանքի» ստեղծումը պետք է ավարտվի առաջիկա երեք տարիների ընթացքում և մրցունակ լինի աշխարհի զարգացած բանակների համանման հանդերձանքի հետ:
Լրագրողներին հայտնելով այդ մասին, ՌԴ կառավարությանն առընթեր Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Բորիսովը պարզաբանել է, որ հանդերձանքն իրենից ներկայացնում է տասը ենթահամակարգերից կազմված «համալիր որոշում», որն իր մեջ ներառում է նաև պաշտպանիչ զրահ, հրաձգային զենք, զինամթերք, կապի և տեղեկատվության փոխանակման միջոցներ, ինչպես նաև մի շարք բարձրտեխնոլոգիական լուծումներ ու միջոցներ:

2012-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի ռազմանավերն ու սուզանավերը 2012 թվականին ոչ միայն կշարունակեն իրենց առջև դրված խնդիրների կատարումը Համաշխարհային օվկիանոսում, այլև Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Նորվեգիայի հետ կմասնակցեն ութ համատեղ զորախաղերի, որոնց անցկացման ժամկետներն ու ձևաչափը ներկայումս ճշգրտվում են դիվանագիտական խողովակներով:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕԴԱՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐՆ ԸՆԴԳՐԿՎԵՑԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այսօր, առավոտյան 10.00-ին նոր զորատեսակի հրամանատարական կետի առաջին հերթափոխն ընդունեց մարտական հերթապահությունը: Այստեղ է իրականացվելու հրթիռային հարձակման վտանգի ազդարարման, հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության, տիեզերական տարածքի վերահսկման, արհեստական արբանյակների արձակման ու ղեկավարման ուժերի և միջոցների ղեկավարումը: Նոր զորատեսակը ստեղծվել է ՌԴ տիեզերական զորքերի և օդատիեզերական, հակօդային ու հակահրթիռային պաշտպանության զորքերի օպերատիվ ռազմավարական հրամանատարության հիմքի վրա: