Ռազմական
Մեկնաբանելով ՌԴ նախագահի հայտարարությունը, այն է` հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բացազատման վերաբերյալ ԱՄՆ հետ վարվող բանակցությունների ձախողման դեպքում Ռուսաստանն կհզորացնի իր հրթիռային զինանոցը, 1994-1996 թվականներին ՌԴ ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Եսինը հայտարարել է, որ առայժմ Ռուսաստանում ստեղծվող նոր բալիստիկ հրթիռները երկուսից երեք տասնամյակ անխոցելի կլինեն ստեղծվելիք հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգի համար:
ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրված հետախուզական Predator անօդաչու 4 սարքերից 2-ը առաջին թռիչքն են իրականացրել։ Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ՝ Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայում գտնվող Predator-ներն առաջին թռիչքն իրականացրել են Ադանայի սահմաններում։ Անօդաչու սարքերն օգտագործվելու են PKK-ի դեմ պայքարում։
Նշենք որ ամերիկյան հետախուզական սարքերը թռչելու են թուրքական կողմի պահանջով, սակայն հետախուզության տվյալները անմիջապես չեն հանձնվելու Թուրքիային, ինչպես նաեւ թույլ չի տրվելու, որ թուրք անձնակազմը ղեկավարի սարքերը։ Բացի այդ, Թուրքիային երաշխիքներ չեն տրվել, որ հետախուզության տվյալները այլ երկրի չեն հանձնվելու:
Թուրքիայի կառավարությունը մի հիմնադրամ է ստեղծել, որը կզբաղվի Teknopark Istanbul նոր տեխնոպարկի կառուցմամբ: Տեխնոպարկում կաշխատեն ռազմաարդյունաբերական խոշորագույն ընկերությունների ներկայացուցչություններ և գիտահետազոտական ստորաբաժանումներ:
Տեխնոպարկը կկառուցվի 700 000 քմ տարածքի վրա Սաբիհի Գեկչեն միջազգային օդանավակայնի հարևանությամբ: Հիմնական բաժնետերը կլինի Թուրքիայի ռազմական արդյունաբերության քարտուղարությունը 45 տոկոս բաժնետոմսերով: Այնտեղ կաշխատի մոտ 30 000 մարդ, իսկ տարեկան շրջանառությունը կհասնի 5 միլիարդ դոլարի:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Lockheed Martin ընկերության հետ F-22 Raptor կործանիչների արդիականացման աշխատանքներ կատարելու նպատակով: Գործարքի արժեքը կազմել է 7,4 միլիարդ դոլար:
Ամենայն հավանականությամբ խոսքը Increment 3,2 ծրագրի մասին է, որի իրագործումը զինվորականները նախանշել են 2012թ.: Հայտարարված պլանների համաձայն` այդ ծրագրի կիրառումից հետո հնարավոր կլինի կործանիչի սպառազինության մեջ մտնող SDB 8 ռումբերից յուրաքանչյուրը ինքնուրույն ուղղորդել, նաև կիրառել «երկինք-երկինք» դասի նոր հզոր հրթիռներ:
Չինաստանում ստեղծել են հակասուզանավային նոր ինքնաթիռ, որն ստացել է Gaoxin-6 անվանումը: Սա Չինաստանում ստեղծված առաջին նմանատիպ խոշոր տեխնիկան է:
Ենթադրվում է, որ G-6-ը նախագծելիս կիրառվել են ամերիկյան EP-3E ARIES II ռադիոէլեկտրոնային ինքնաթիռի որոշ տեխնոլոգիաներ: 2001թ. Հայնան կղզու օդային տարածքում ամերիկյան ռադիոէլեկտրոնային հետախուզության ինքնաթիռը բախվել է չինական կործանիչին: Չինացի օդաչուն զոհվել է, իսկ EP-3E-ն վթարային վայրէջք է կատարել: Միջադեպը դիվանագիտական խոշոր սկանդալի պատճառ է դարձել:
այսօր Ադրբեջանի կողմից օգտագործվող տեղեկատվական միջոցները, այդ թվում նաեւ Ինտերնետ համացանցը, որն իր արագագործության շնորհիվ շատ արդյունարար միջոց է, մեծ ծավալների տեղեկույթ են հաղորդում, որոնք իրականությունն այնպես են աղավաղում ու հոգեբանական ներգործության տեսանկյունից այնպես ներկայացնում, որ ռեալ իրողությանը անծանոթ մարդիկ կարող են կեղծիքն ընկալել որպես ճշմարտություն: Ընդ որում, նման քաղաքականությունը արտացոլվում է ադրբեջանական ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական կայքերում, ինչը միասնական պետական-հասարակական տեղեկատվական քաղաքականության արդյունք է:
Հաջողությամբ են ավարտվել ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող օդային խոցող միջոցի`ԱՄՆ զինված ուժերի իրականացրած փորձարկումները: Ենթադրվում է, որ ռազմաօդային ուժերի սպառազինությունում ընդգրկվելիք այս նոր զինատեսակը, որը ստացել է «Առաջադիմական հիպերձայնային զենք» անվանումը, համաձայն Միացյալ Նահանգների նոր ռազմական ծրագրի պահանջների, Վաշինգտոնին թույլ կտա մեկ ժամը չգերազանցող ժամանակահատվածում խոցել երկրագնդի ցանկացած վայրում գտնվող նշանակետ: Պենտագոնի տրամադրած առավել […]