Ռազմական
ՌԴ ԶՈՒ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաեվը հայտարարել է, որ թեև զորատեսակի հրթիռային համալիրների ավելի քան 70 տոկոսը սպառել են երաշխիքային շահագործման ժամկետները, սակայն գտնվում են լրիվ մարտունակ վիճակում և նրանց տեխնիկական վիճակը և հուսալիության տեխնիկամարտավարական բնութագրերը լրիվ համապատասխանում են գործող չափանիշներին:
Իրանի ատոմային օբյեկտներին հարվածելու շուրջ հավանական զարգացումնրը վերջին օրերին բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Արդյունքում մեծ ճանաչում է ստացել Persian Incursion խաղը, որը հնարավորություն է տալիս մոդելավորել երկու պետությունների միջև հավանական հակամարտության տարբեր սցենարներ:
Խաղը շուկայում հայտնվել է 2010թ., սակայն միայն այժմ է դուրս եկել ռազմական խաղերի սիրահարների նեղ շրջանակից: Հատկանշական է, որ խաղի տեսությունը հրապարակել է նաև Foreign Report հեղինակավոր հանդեսը, այն էլ` Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հրապարակելու հաջորդ օրը:
Իրանի պասիվ պաշտպանության կազմակերպության (ատոմային օբյեկտների շինարարությամբ և պահպանությամբ զբաղվող ստորաբաժանում) հրամանատար գեներալ Գոլամրեզա Ջալալին հայտնել է, որ թեև երկրի տարածքում մի քանի համակարգիչներ վարակվել են Duqu վիրուսով, բայցեւայնպես իրանցի մասնագետները արդեն հակավիրուս են ստեղծել, և իրավիճակը վերահսկվում տակ է:
Duqu «որդը» մի քանի տարրերից է բաղկացած, որոնք օգտագործում են Windows-ի ատոմի մինչ այժմ անհայտ խոցելի հատվածը, բաց են թողնում վնասարար կոդը, որն էլ ձայնագրում և փոխանցում է ստեղնաշարով հավաքվող գաղտնաբառերը և այլ տվյալներ:
Ռուսական սպառազինության և ռազմական տեխնիկայի որոշ տեսակներ իրենց մարտավարա-տեխնիկական բնութագրերով զիջում են արտասահմանյան առավել հաջող նմանակներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
Մասնավորապես, նա համեմատել է Т-90-ը և Merkava-MK4-ը, «Смерч»-ը և HIMARS-ը: Իսրայելական Merkava-MK4 հիմնական մարտական տանկի կրակի հեռավորությունը 6 կմ է, ռուսական տանկինը` 2,5 կմ: «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ կայանքը զգալիորեն զիջում է ամերիկյան HIMARS-ին, որը կարող է թիրախներ խոցել մինչև 150 կմ հեռավորության վրա:
2012թ. զորատեսակում սպառազինության կընդունվեն առաջին «Небо-М» ռադիոտեղորոշման շարժական նոր կայանքները: Արդեն հաջողությամբ են ավարտվել աշխարհում նմանը չունեցող և միջին ու մեծ բարձրություններում բազմատեսակ կիրառման համար նախատեսված այս եզակի կայանքների պետական փորձարկումները:
Նոր կայանքը նախատեսված է եթերային բարդ խաթարումների պայմաններում քիչ տեսանելի աերոդինամիկական կամ հիպերձայնային նշանակետերի հայտնաբերման, ինչպես նաև խոցման միջին ու մեծ հեռահարություն ունեցող զենիթային հրթիռային համալիրներին տեղեկատվության տրամադրման համար:
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հակաբունկերային նոր ռումբ են սպառազինության վերցրել` 13,6 տոննա ընդհանուր քաշով: Ռումբը պարունակում է շուրջ 2,5 տոննա պայթուցիկ նյութեր և առաջին հերթին նախատեսված է մասսայական ոչնչացման զենքի ստորգետնյա ամրացված պահեստները ոչնչացնելու համար:
Նոր ռումբի երկարությունը 6 մետր է, երկաթբետոնե շերտի մեջ ներթափանցման խորությունը 60.9 մետր է, ինչը 10 անգամ գերազանցում է այսօր նույն նպատակներով կիրառվող GBU-28 ռումբերի ցուցանիշները:
Արձակուրդում գտնվող բոլոր մարտիկները վերադառնում են, իսկ կազմակերպությունը հայտարարել է հազարավոր աշխարհազորայինների իր շարքերն ընդունելու մասին: Բոլորի համար հայտարարվել է պատրաստականության երկրորդ աստիճան, որի դեպքում բոլոր գրոհայինները հրամանը ստանալուց 12 ժամ անց կարող են սկսել մարտական գործողություններ: