Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Նախքան ԶՀՀ լավագույն տասնյակը ներկայացնելը, պետք է նշել, որ ՀՕՊ այս միջոցն աշխարհում ամենախորհրդանշականն է եւ իր արդյունավետությամբ ու արժեքով զբաղեցնում է միջանկյալ տեղ զենիթային հրետանու և կործանիչ ավիացիայի միջև: ԶՀՀ-ներն ավելի պրակտիկ են, քան ինքնաթիռները: Փոքր են նրանց առաջին հակազդեցության ժամանակը և սպասարկման ծախսերը: Համեմատելով զենիթային հրետանու հետ` նրանք ավելի արդյունավետ են: ԶՀՀ ստեղծելու առաջին փորձերը եղել են դեռ անցած դարի 20-ական թվականներին, սակայն լուրջ փորձեր կատարվել են միայն ԵՀՊ-ի տարիներին: Փորձեր կատարվում էին միանգամից մի քանի պետություններում (ԽՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա, Գերմանիա):

ՀՐԱՍԱՅԼԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ. «Merkava Мк-4»

«Տանկ» միջազգային բառը, որ մենք հասկանում ենք հզոր, թրթուրավոր մեքենա, ոչ մի կերպ չի համապատասխանում այս մեքենայի բնորոշմանը: Հայերեն բառը շատ ավելի դիպուկ է և բնորոշիչ: Հրասայլերն ի հայտ են եկել Առաջին աշխարհամարտի ժամանակ և այնուհետ կարևորագույն տեղ զբաղեցրել բոլոր բանակներում: Հատկապես ԵՀՊ ժամանակ, գերմանացիների կիրառությամբ այս մեքենաները համազորային մեծ մարտերում դարձան անփոխարինելի: Ժամանակակից պատերազմում ևս այս մեքենաները մեծ նշանակություն ունեն` թեեւ նրանց դերը գնալով նվազում է: Հատկապես` ոչ բաց տեղանքում:

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀԵԼ ՏԵՂԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Երեկվանից բարձրագույն սպայական կազմին են հավասարեցվել Բելառուսի բոլոր մարզերի և մայրաքաղաքի գործադիր կոմիտեների նախագահները, քանի որ նրանք են ղեկավարում իրենց վստահված տարածքների պաշտպանության խորհուրդները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հանձնարարել է Մինսկի տարբեր շրջաններում պարբերաբար կազմակերպել տարածքային պաշտպանության զորավարժություններ և հայտարարել, որ համաժողովրդական տարածքային պաշտպանության միջուկը պետք է դառնան գործարարները. «Այս ամենը չափազանց լուրջ է, բայց ոչ այն պատճառով, որ մենք վախենում ենք ինչ-որ մեկից:

«ՏՈՊՈԼ» ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԸ ԿԾԱՌԱՅԵՆ ՄԻՆՉԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԸ

Այդ մասին հայտարարել է զորատեսակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը: ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպառազինությունում գտնվող շարժական գրունտային հրթիռային այս համալիրները, որոնք կազմում են զորատեսակի միջուկը, բարձր շարժունակության ու քողարկման, ինչպես նաև հրթիռարձակման համար անհրաժեշտ կարճ ժամանակի շնորհիվ առանձնանում են իրենց կենսունակությամբ, իսկ հուսալիության և տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները վկայում են մարտական հերթապահությունում նրանց գտնվելու ժամկետների հերթական երկարաձգման հնարավորության մասին, թեև նրանց երաշխավորված շահագործման տասնամյա ժամկետն արդեն իսկ երկարացվել է մինչև 24 տարի:

10.000 ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՈՒՂԱՐԿՎԵՑԻՆ ՄԵԿԱՄՍՅԱ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

ՌԴ ԶՈՒ Արևմտյան զինվորական օկրուգի 10.000 պայմանագրային զինծառայողներ, մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով ամբողջ նոյեմբեր ամիսը կանցկացնեն օկրուգում գործող բարձրագույն շուրջ 20 ռազմաուսումնական հաստատությունների և ուսումնական կենտրոնների լսարաններում`՝ուսումնասիրելով մարտական տեխնիկան, սպառազինությունը և ձեռք բերելով լրացուցիչ տեսական գիտելիքներ:

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԹՄՐԱՆՅՈՒԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՍԱՌՑԱՀԱԲԵՐ

Այսուհետ Աֆղանստանում տեղակայված ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի` ծանր վիրավորված զինծառայողները կօգտագործեն հզոր ներգործության սառցահաբեր` մորֆինի ավանդական ներմկանային սրսկման փոխարեն: Սկզբում այդ հաբերը նույնիսկ մրգային համ կունենան:
Սառցահաբերը կպարունակեն ֆենտանիլ սինթետիկ նյութ` ուժեղ ներգործող թմրանյութ, որը բժշկության մեջ կիրառվում է որպես անզգայացնող և ցավազրկող միջոց:

Ո՞Վ ԱՍԱՑ, ՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ԼԻՆԵԼԸ ՀԵՇՏ Է

Մարտի հոգեբանական կառուցվածքի եւ առանձնահատկությունների վերաբերյալ պարզաբանումներ է տալիս հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, գնդապետ ՎԱԶԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: -Պարո՛ն Մարգարյան, ի՞նչ է մարտը հոգեբանական գիտության տեսանկյունից: -Բոլոր զինվորականները գիտեն, որ ռազմագիտության տեսանկյունից մարտը պատերազմող կողմերի ստորաբաժանումների, զորամասերի կազմակերպված զինված պայքարն է` հաղթանակի հասնելու համար: Դա զորքերի (ուժերի) մարտավարական գործողությունների հիմնական ձեւն է: Կարեւոր է հասկանալ, որ միայն […]