Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԲԱՑՎՈՒՄ Է «ՆԻԺՆԻ ՏԱԳԻԼ-2011» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Այսօր Ռուսաստանում բացվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի «Նիժնի Տագիլ-2011» միջազգային ցուցահանդեսը:
Այս ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ անցկացվում է ռազմափորձադաշտի տարածքում և հնարավորություն է տալիս այցելուների առջև անվտանգ մարտական հրաձգություն կատարելու` ներկայացնելով կոնկրետ զինատեսակի հնարավորությունները:

ԱՄՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՎԻՐԵԼ Է ԱՆՕԴԱՉՈՒ-ԿԱՄԻԿԱՁԵ

Ամերիկյան բանակը 4,9 միլիոն դոլարի պայմանագիր է ստորագրել AeroVironment ընկերության հետ` Switchblade գերկոմպակտ անօդաչու թռչող ապարատների մատակարարման վերաբերյալ:
Ապարատը կրում է մարտական լիցք, որը ինքնապայթեցվում է` խոցելով նշանակետը: Նոր ապարատը զինծառայողներին հնարավորություն կտա ոչնչացնելու հակառակորդի օբյեկտները հրետանային աջակցության բացակայության պայմաններում:

ՔՈՂԱՐԿՄԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՏԱՆԿԸ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՍԱՐՔԻ ԷԿՐԱՆԻՆ… ԿՈՎԻ ՏԵՍՔ ԿՈՒՆԵՆԱ

Բրիտանական BAE կոնցեռնի մասնագետներին հաջողվել է ինֆրակարմիր տիրույթում տանկին կամ ինքնագնաց հրանոթին հակառակորդի գիշերային դիտման սարքերի էկրանի վրա հաղորդել կովի, ջիպի և ընդհանրապես` ցանկացած օբյեկտի տեսք:
Նոր տեխնոլոգիան առավել արդյունավետ է գործում հատկապես 30-400 մետր հեռավորության վրա: Ընկերության մասնագետները խոստանում են ինֆրակարմիր ճառագայթների միջոցով առաջիկայում հակառակորդի համար անտեսանելի դարձնել նաև նավերն ու խոշոր շինությունները:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՄԵՆՕՐՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Այս հոդվածում կանդրադառնանք հետեւյալ հարցերին.
Զինվորական ծառայության անվտանգության հիմնական հասկացություններն ու սահմանումները:
Զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարումը:
Զինվորական ծառայության անվտանգությունն արտացոլում է զինվորական ծառայության վիճակը, զինծառայողների կյանքի և առողջության պաշտպանվածության աստիճանը վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունից։

DENEL AH 2 ROOIVALK

Իր ողջ պատմության ընթացքում Հարավաֆրիկյան Հանրապետության զինված ուժերը համալրված են եղել արտասահմանյան ռազմական տեխնիկայով: Ժամանակի ընթացքում, աստիճանաբար արտադրելով ռազմական տեխնիկայի որոշ մանրամասներ, ՀԱՀ զինված ուժերը ձեռնամուխ եղան այնպիսի բարդ կառուցվածքների հավաքման, ինչպիսիք են ուղղաթիռները: Հետազոտությունները սեփական ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ սկսվեցին Atlas Aircraft ընկերության կողմից 1981թ.` ՀԱՀ զինված ուժերի պատվերով: Իսկ ստեղծման աշխատանքները 1984թ.` ներկայիս Denel Aviation ընկերության կողմից:

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ` ՑԱՎՈՏ ՀԱՐՑ

«Ռոսիյսկայա գազետա»-յի հրապարակման համաձայն` ՌԴ զինված ուժերի ավելի քան 160 գեներալներ և գնդապետներ Մոսկվայից հեռավոր շրջաններ տեղափոխվելուց հրաժարվելու պատճառով կհեռացվեն զինվորական ծառայությունից:
Իրենց պաշտոններից կզրկվեն ինչպես գլխավոր շտաբի, այնպես էլ նախարարության կենտրոնական վարչությունների աշխատակիցներ:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՆՈՐ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Ամերիկյան Standard Missile-3 Block IB նոր որսացող հրթիռի առաջին փորձնական արձակումը անհաջող է անցել: Հրթիռը չի կարողացել որսալ թիրախը` մոտ տարածության գործողության շառավղով բալիստիկ հրթիռը:
Նոր հրթիռը ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության Aegis համակարգի ծովային բաղկացուցիչ մաս է կազմում: Համակարգի նախորդ 27 փորձարկումներից 22-ը հաջող է անցել: