Ռազմական
«ՄԱՔՍ-2011» ավիացուցահանդեսի ժամանակ «Տրանզաս» ընկերությունը ցուցադրել է նմանը չունեցող ավիացիոն վարժասարք: Այն կարող է ամբողջությամբ կրկնօրինակել ամենատարբեր օդային իրավիճակներ:
Փորձարկումների ժամանակ ապացուցվել է, որ նոր վարժասարքով ուսուցման կուրս անցած օդաչուները իրական տեխնիկա կառավարելիս չեն զիջում, շատ դեպքերում նաև առավել են փորձառու օդաչուներից:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի համար 126 կործանիչներ գնելու նպատակով հայտարարված մրցույթից դուրս մնացած ՄԻԳ-35 կործանիչները սպառազինության կվերցվեն Ռուսաստանի ռազմաօդային ուժերում:
Կործանիչը մրցույթում ներկայացրած «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ ինքնաթիռը դուրս է մնացել մրցույթից` «չափազանց նոր լինելու», ինչպես նաև կազմակերպիչների խիստ մոտեցումների պատճառով: Դրան դեռ պետք է սովորել և կարողանալ օգտագործել, մինչ այժմ էլ որոշ բաղադրամասեր պետական փորձարկումներ չեն անցել:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը առաջիկա տասնամյակում կիրականացնի հեռանկարային ուղղաթիռների ստեղծման 9 նախագիծ:
Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների շրջանակներում այժմ մշակվում է ուղղաթիռների 6 մոդել, իրենց արդյունավետությունն ապացուցած տեխնոլոգիաների հիման վրա արդիականացվում և ընդլայնվում է ՄԻ-171Մ, ՄԻ-26Տ2, ԿԱ-226 մոդելների շարքը: Նախագծվում է ՄԻ-34Ս1 թեթև բազմանպատակ ուղղաթիռը:
Նախատեսվում է ստեղծել նաև հեռանկարային արագընթաց ուղղաթիռ, ինչպես նաև բազմանպատակ այլ մոդելներ:
Turkish Aerospace Industries ընկերությունը սկսել է Թուրքիայում պատրաստված T-129B հարվածային ուղղաթիռի թռիչքային փորձարկումները:
Awgusta Westland ընկերության հետ համատեղ մշակվող ուղղաթիռի նախատիպն առաջին անգամ օդ է բարձրացել 2009թ.: 2010թ. երեք փորձանմուշներից մեկը վթարվել է և հետաձգել հետագա աշխատանքները:
ԱՄՆ բանակի հրամանատարությունն ավարտել է GCV նոր մարտական մեքենայի ստեղծման նպատակով հայտարարված մրցույթը: Հաղթող են ճանաչվել երկու ընկերություններ` BAE Systems-ը և General Dynamics-ը: Ծրագրի իրագործման համար նրանք կստանան համապատասխանաբար 450 և 440 միլիոն դոլար:
Ծրագրվում է մինչև 9 մարտիկի տեղափոխման համար նախատեսված մեքենան ստեղծել 2017թ., իսկ 2018թ. այն ամերիկյան բանակում կփոխարինի հնացած M2 Bradley և Stryker ICV մեքենաներին:
Փորձարկումների փուլում գտնվող ռուսաստանյան 5-րդ սերնդի կործանիչի փորձարկող օդաչուն МАКС-2011 ավիատիեզերական միջազգային ցուցահանդեսում կիրակի օրը` օգոստոսի 21-ին, 100 կմ/ժ արագություն զարգացնելուց հետո, աջ շարժիչի աշխատանքն ապահովող ավտոմատ համակարգերի խափանման պատճառով ստիպված է եղել արգելակիչ անկարգելի (պարաշյուտի) օգնությամբ կանգնեցնել ինքնաթիռը:
Կործանիչն ու օդաչուն չեն տուժել:
Այն կկայանա օգոստոսի վերջին: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը և հերքել որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե նոր սերնդի միջմայրցամաքային հրթիռի փորձարկումը հետաձգվել է ՙՅուրի Դոլգորուկի՚ սուզանավի էներգամատակարարման համակարգում ի հայտ եկած անսարքությունների պատճառով:
Նա հայտարարել է, որ նկատի առնելով ՙԲՈՒԼԱՎԱՅԻ՚ նկատմամբ մեծ հետաքրրքրությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանների պաշտպանության գործում այս հրթիռին վերապահված մեծ դերակատարությունը, թռիչքային փորձարկումների պետական հանձնաժողովը որոշել է ևս մեկ անգամ ստուգել հրթիռի բոլոր հանգույցների տեխնիկական վիճակն ու տեխնիկամարտավարական ցուցանիշների համապատասխանությունն առաջադրված պահանջներին, ինչի պատճառով էլ ՙՅուրի Դոլգորուկին՚ վերադարձել է հրթիռի արձակման` Սպիտակ ծովում գտնվող շրջանից: