Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Ми 28 Havoc

Մի-28-ն իրենից ներկայացնում է դասական կառուցվածքի ուղղաթիռ: Ունի մեկ գլխավոր X ձևի և ետևի ուղղորդիչ փեռ, ինչպես նաև եռանկյունային դասավորության չփակվող անիվներ: Ինքնաթիռի ստեղծման հենց սկզբում հիմնական խնդիր համարվեց ագրեգատների համատեղ էկրանավորումը, ինչպես նաև կարևոր կետերի զրահապատումը, որոնք պետք է ապահովեն ուղղաթիռի կենսունակությունը մարտում: Մի-28-ի ստեղծման աշխատանքները սկվել են 1980-ական թթ. սկզբին: Առաջին թռիչքն ուղղաթիռը կատարել է 1982թ.:

«ՄԻԳ-Ը» ԱՎԵԼԻ ՔԱՆ 4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ՊԱՏՎԵՐ ՈՒՆԻ

Ռուսական «ՄԻԳ» ավիաշինական կորպորացիան ավելի քան 4 միլիարդ դոլարի պատվեր ունի: Առաջիկայում ծրագրվում է կնքել ևս մի քանի պայմանագրեր:
Ներկայումս ընկերության արտադրանքի հիմնական մասը կազմում է արտահանման համար նախատեսված ՄԻԳ-29Կ/ԿՈՒԲ մոդիֆիկացիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը դադարեցնելու է ՄԻԳ-29 կործանիչի բազային տարբերակի արտադրությունը` արդեն կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելուց հետո: Այնուհետև կարտադրվեն կործանիչի Կ, ԿՈՒԲ, Մ1, Մ2 մոդիֆիկացիաները և ՄԻԳ-35 տարբերակը:

«Ս-300» ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ ԵՎ ՉԻ ԱՐՏԱՀԱՆՎԻ

Ռուսաստանը դադարեցրել է Ս-300 զենիթահրթիռային համալիրների արտադրությունը: Ռուսական բանակը վերջին Ս-300ՊՄ համալիրն ստացել է 1990-ականների կեսերին, դրանից հետո այն արտադրվել է միայն արտահանման նպատակով: Այսուհետ կդադարեցվի նաև արտահանումը:
Ս-300-ն արտադրվել է 1978թ.: Համալիրը, բացի Ռուսաստանից, ընդգրկված է ևս 18 պետությունների սպառազինության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրում է դրանք փոխարինել Ս-400 համալիրներով: Ներկայումս մարտական հերթապահություն է իրականացնում Ս-400 համալիրների 2 գունդ: Մինչև 2020թ. սպառազինման պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է գնել զենիթահրթիռային համալիրների 56 մարտկոց:

ՀԻՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՆՏԱԳՈՆԸ ԿԽՆԱՅԻ 15 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կկրճատի ռադիոկայանների գնման ծավալը: Նախատեսված 86956 միավորի փոխարեն զորքերը կստանան 11030 ռադիոկոմպլեկտ: Այս որոշման շնորհիվ Պենտագոնը կխնայի մինչև 15 միլիարդ դոլար:
Կրճատումը կկատարվի կապի JTRS հեռանկարային համակարգերի ստեղծման և արտադրության ծրագրի շրջանակներում կապի նոր միջոցների գնման նպատակով:

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ ԿԼԻՑՔԱՎՈՐՎԻ ՆԱԵՎ ՕԴՈՒՄ

Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունը մտադիր է Heron անօդաչու ապարատի արդիականացված տարբերակը համալրել օդում լիցքավորելու համակարգով: Արդիականացված տարբերակը նախատեսված է ռազմածովային ուժերի համար:
Նոր անօդաչու ապարատը կստանա նաև ծովային հետախուզության ռադար, օպտիկա-էլեկտրոնային կատարելագործված սենսորներ և այլ լրացուցիչ սարքավորումներ:
Ծովային կիրառման Heron-ը թռիչքներ կկատարի 1000 կմ հեռավորության վրա` օդում մնալով մինչև 8 ժամ:

ՌԴ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ԿՀԱՄԱԼՐՎԻ 130 «ՍՈՒ-34» ՌՄԲԱԿՈԾԻՉՆԵՐՈՎ

ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերն առաջիկայում կստանան 120 «ՍՈՒ-34» ռազմաճակատային ռմբակոծիչ: Կկազմավորվի 5 էսկադրիլիա` յուրաքանչյուրում 24 ինքնաթիռ:
2012թ. զորքեր կմատակարարվի 12 այդպիսի ինքնաթիռ:

ՊԱՏՐԱՍՏ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏԸ

«Մաքս-2011» ավիացուցահանդեսում կներկայացվի ռուսական «Լուչ» առաջին հարվածային անօդաչու թռչող ապարատը, որը նախատեսված է օպտիկա-էլեկտրոնային, ռադիոտեղորոշումային, ռադիոտեխնիկական հետախուզության, տվյալների վերահեռարձակման համար:
Ապարատի վրա տեղադրվում է 170 կգ ծավալով սպառազինություն` իր կառավարման համակարգով: Մինչ այժմ ռուսական ռազմարդյունաբերությունը պատրաստում էր միայն հետախուզական բնույթի անօդաչուներ: