Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

1984թ. գերմանական Messerschmitt-Boelkow-Blohm և ֆրանսիական Aerospatiale ընկերություններն սկսեցին նոր ուղղաթիռ ստեղծելու համատեղ ծրագիր: 1987թ. ներկայացվեցին փորձարկվող մոդելները, իսկ 1988թ. պայմանագիր կնքվեց ուղղաթիռների ստեղծման մասին: Կենտրոնը պետք է լիներ Փարիզը, գլխավոր հսկողությունն ստանձնում էր Ֆրանսիայի կառավարությունը: Համակարգչային մոդելավորված փորձարկումների, ինչպես նաև 1980-ական թթ. մարտական գործողությունների արդյունքում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի մասնագետները եկան այն եզրահանգման, որ ժամանակակից մարտում ուղղաթիռի կենսունակության գրավականը ոչ թե լավ զրահապատումն է, այլ ՌՏ կայանների կողմից անտեսանելի լինելը:

ՌԴ օդադեսանտային զորքերի զինծառայողների հանդերձանքը կհամալրվի ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգին միացած սարքերով:
Արբանյակային կապի շնորհիվ հրամանատարը ղեկավարման էկրանի վրա կտեսնի զինվորին, կիմանա ստորաբաժանման գտնվելու վայրը, ինչի շնորհիվ կբարձրանա զորքերի ղեկավարման արդյունավետությունը: Տվյալ տեղեկատվությունը ավտոմատ կփոխանցվի դիվիզիայի հրամանատարին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը փորձարկում է «Պերեսվետ» կապովի օդապարիկը:
Ռազմական գերատեսչության ներկայացուցիչ գնդապետ Վլադիմիր Դրիկը հայտնել է, որ պետական փորձարկումների հաջող ավարտի դեպքում նախատեսվում է մինչև 2014թ. տարեկան 2 օդապարիկ գնել:
«Պերեսվետ»-ը ռազմական նշանակության օդային տեխնիկա է, որը օգտագործվելու է սահմանների պահպանության, երկրի մակերևույթի դիտարկման համար:

Աշնանը Խաղաղ օվկիանոս նավարկության դուրս կգա անձնակազմ չունեցող առաջին առագաստանավը: Այժմ այն փորձարկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաներից մեկում:
Առագաստանավը Harbor Wing ռոբոտ-նավի նորագույն նախատիպն է, որը մինչ այժմ օգտագործվել է ափամերձ տարածքում և առաջին անգամ է դուրս գալու հեռավոր նավարկության: Այն նախատեսված է հետախուզության, դիտարկման, մեծ ռազմանավերի հնարավորությունները բաց օվկիանոսում ավելացնելու համար:

Ամերիկյան զինագործները պլաստիկ փամփուշտներով կրակող գնդացիր են ստեղծել: Նոր զենքը 4 կգ-ով թեթև է M-249 գնդացրից, կրկնակի նվազեցնում է փամփուշտների անհրաժեշտ պաշարի քաշը:
Գնդացիրը ցուցադրվել է ծովային հետևակայինների բազայում զինծառայողների մարտական հրաձգության ընթացքում: Փորձված հրաձիգները որևէ տարբերություն չեն նկատել սովորական և պլաստիկ փամփուշտների միջև:

Ամերիկյան ռազմական ընկերությունները նախատեսում են 2016թ. սկսած արտասահմանյան պատվիրատուներին մատակարարել V-22 «Օսպրի» փոխակերպվող թռչող ապարատներ (թռչում են և’ ինքնաթիռների, և’ ուղղաթիռների պես): Մինչ այդ ապարատները արտադրվելու են ամերիկյան զորքերի համար:
Ավելի քան 5 տարի ԱՄՆ ծովային հետևակի սպառազինության մեջ է MV-22 ապարատը, CV-22 մոդիֆիկացիան կիրառվում է օդուժի հատուկ օպերացիաների ստորաբաժանումներում:

Ռազմական արտադրանքի մի քանի ցուցահանդեսներում ռուս զինվորականները ուսումնասիրել են բելառուսական «Դիսպլեյ» կոնստրուկտորական բյուրոյի մշակումները:
Մասնավորապես, նրանց հետաքրքրել է դիտարկման և կրակային «ԱԴՈՒՆՈԿ» հեռակառավարվող ավտոմատացված համակարգը, որը մարտական մեքենա է և ունակ է մարտական գործողություններ վարել առանց մարտադաշտում մարդու ներկայության: