Ռազմական
Bell AH-1Z Cobra Zulu, Viper Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ Երկիր ԱՄՆ Տեսակ Հարվածային ուղղաթիռ Ընկերությունը Bell helicopter Առաջին թռիչքը 1969(AH-1J), 1983 (AH-1W), 1972 (AH-1 Super Cobra) Առավելագույն թռիչքային քաշը 7670 կգ Թռիչքային հեռավորությունը 648կմ Թռիչքային բարձրությունը 5500 մ Առավելագույն արագությունը 389 կմ/ժ Անձնակազմը 2 մարդ Սուպեր Կոբրան ամերիկյան երկշարժիչ հարվածային ուղղաթիռների ընտանիքից է: Ստեղծվել է ԱՀ-1 […]
ՌԴ պաշտպանության նախարարությունը գնել է Կիևի «Ավիանտ» գործարանում կառուցվող առաջին ԱՆ-70 ռազմատրանսպորտային ինքնաթիռը:
Այս ինքնաթիռները կառուցվում են Ռուսաստանի և Ուկրաինայի համաֆինանսավորմամբ: ՌԴ զինված ուժերի սպառազինման 2011-2020 թթ. պետական ծրագրի համաձայն` Ռուսաստանը պետք է գնի 60 ԱՆ-70:
Euro Hawk ստրատեգիական անօդաչու թռչող ապարատը թռիչք է իրականացրել Ատլանտյան օվկիանոսի վրայով: Այն մեկնարկել է Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաբազայից և ավարտվել գերմանական օդանավակայաններից մեկում: Ընդհանուր առմամբ, ապարատը օդում անցկացրել է 22 ժամ:
Պատմության մեջ առաջին անգամ է նման թռիչք կատարվել առանց օդաչուի:
Euro Hawk-ը ստեղծվել է ամերիկյան RQ-4 Global Hawk Block 20 ապարատի բազայի վրա Գերմանիայի ռազմաօդային ուժերի պահանջներին համապատասխան:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է անօդաչու թռչող ապարատների մատակարարման մրցույթի հաղթողին: Երկրի զինված ուժերը կստանան իսրայելական Heron TP անօդաչու ապարատներ: Մրցույթում դրանց մրցակիցը ամերիկյան MQ-9 Reaper անօդաչուներն էին:
Heron TP-ն կարող է օդում մնալ մինչև 36 ժամ, բեռնատարողությունը 2 տոննա է: 14 մետր երկարությամբ և թևերի 26 մետր բացվածքով ապարատը հնարավոր է համալրել հրթիռներով և ռումբերով:
Զելենոդոլսկի նավաշինական գործարանն սկսել է ՌԴ ռազմածովային ուժերի Կասպյան նավատորմի համար նախատեսված «Ուգլիչ» փոքր հրթիռանավի կառուցումը:
«Բույան-Մ» դասի այս նավի երկարությունը 74,1 մետր է, լայնությունը` 11 մետր, ջրատարողությունը 949 տոննա է: Հրթիռանավը կարող է շարժվել մինչև 25 հանգույց արագությամբ:
Boeing ավիաշինական ընկերությունը հաջողությամբ փորձարկել է սերիական արտադրության P-8A Poseidon ռազմատրանսպորտային առաջին ինքնաթիռը:
P-8A-ն ստեղծվել է Boeing 737-800 քաղաքացիական օդանավի բազայի վրա: Կարող է թռչել մինչև 907 կմ/ժ արագությամբ մինչև 2,2 հազար կմ հեռավորության վրա: Ունի հրթիռների, ռումբերի, տորպեդների 5 ներքին և 6 արտաքին կախոցներ: Հնարավոր է օգտագործել նաև նավերի դեմ պայքարում:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը դիմել է Սենատի` զինված ուժերի հարցերով ենթահանձնաժողովին` առաջարկելով նվազեցնել սպառազինության կանգնած ռազմատրանսպորտային ինքնաթիռների թվաքանակի նվազագույն պարտադիր շեմը:
Գործող 316-ի փոխարեն զինվորականները առաջարկում են սահմանել մշտապես սպառազինության կանգնած ինքնաթիռների նոր քանակ` 301 միավոր: