Ռազմական
Լայնածավալ օպերատիվ-ռազմավարական այս զորախաղերը կանցկացվեն սեպտեմբերին` Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի ու Ղազախստանի յոթ զորավարժարաններում: «Կենտրոն-2011»-ին ռուսական կողմից կմասնակցեն Կենտրոնական զինվորական օկրուգի զորքերը:
ՌԴ պաշտպանության նախարարությունում նշում են, որ զորախաղերի արդյունքները կարտացոլեն ներկայումս իրականացվող պաշտպանական բարեփոխումների պայմաններում ռուսական բանակի մարտական պատրաստության իրական մակարդակը:
F-35 հեռանկարային կործանիչների առաջին փոքր խմբաքանակի նմուշները նախատեսվածից թանկ կլինեն 771 միլիոն դոլարով:
Թեև ամերիկացի զինվորականները իրենց դժգոհությունն են հայտնել այդ փաստի առթիվ, սակայն ստիպված են վճարել գումարի տարբերությունը, քանի որ դա պայմանագրի պահանջներից է: Առաջին խմբաքանակի համար պայմանագիրը անորոշ գին է սահմանել, ինչը նախատեսում է, որ գնի աճը փոխհատուցվելու է Պենտագոնի բյուջեից:
Իսրայելական բանակում հաջողությամբ փորձարկվել է Մ339 «Կալանիտ» հրետանային արկը: Մասնագետների կարծիքով «տանկեր ոչնչացնողների» դեմ պայքարի համար նախատեսված այս արկը բացառիկ հատկություններ ունի և տարբերվում է այսօր արտադրվող բոլոր օրինակներից:
Այն ստեղծելիս հաշվի են առել 2006 և 2008թթ. ռազմական գործողությունների ժամանակ Իսրայելի բանակի զրահատանկային ստորաբաժանումների ձեռք բերած մարտական փորձը:
ԱՄՆ-ում հետազոտություններ են անցկացվում միջատանման անօդաչու թռչող սարքեր ստեղծելու նպատակով:Նախագծվող ապարատները կրկնօրինակելու են ցեցի, մոծակի և այլ միջատների թռիչքի առանձնահատկություները, ունենալու են նման կառուցվածք և փոքր չափսեր:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ռազմական բյուջեի նախագծում ներառել է 5 միլիարդ դոլար այդ ոլորտում աշխատանքներն ակտիվացնելու համար:
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը F-35C ինքնաթիռի (նավի վրա տեղակայվող տարբերակի) և գազահեռացնող վահանակի փորձարկումներ է անցկացնում ավիակրի սարքավորումների վրա ինքնաթիռի շարժիչների ռեակտիվ ալիքի ազդեցության աստիճանը որոշելու նպատակով:
Գազահեռացնող վահանակը շեղում է շարժիչներից դուրս եկող գազերի ալիքը, կանխարգելում է թռիչքի սպասող մյուս ինքնաթիռների վնասումը, պաշտպանում է սպասարկող անձնակազմին:
Ամերիկյան նոր ապարատի շնորհիվ զինծառայողները կկարողանան որոշել, արդյո՟ք մինչև 100 մ հեռավորության վրա գտնվող կոնկրետ մարդու մոտ զենք և պայթուցիկ կա:
Ամերիկյան ռազմական գերատեսչության պատվերով ստեղծվող CounterBomber ապարատը հավանաբար զորքեր կհասնի 2014թ.: Այն իրենից ներկայացնում է եռոտանու վրա տեղադրված սարքավորումների համակարգ: Սովորական և ինֆրակարմիր ճառագայթներով տեսախցիկները ավտոմատ «որսում են» մոտեցող մարդուն, ապա ռադարի փոխանցած տվյալները վերլուծում է համակարգիչը:
Չինաստանի բանակի գլխավոր շտաբի պետ Չեն Բինդեն հայտարարել է, որ իրենք «Դունֆեն-21Դ» («Արևելյան քամի») հրթիռ են ստեղծում:
Նրա խոսքերով, հրթիռը մշակման և փորձարկման փուլում է, և առայժմ վաղ է խոսել դրա մարտական կարողությունների մասին, նաև հավելել է, որ սպառազինության ընդունելուց հետո այն պաշտպանական նպատակներով է օգտագործվելու: