Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Քողարկման նշանակությունը խիստ մեծացավ այն բանից հետո, երբ 19-րդ դարի ընթացքում զգալիորեն ավելացան հրաձգային զենքի նշանառության ճշգրտությունը, կրակի հաճախականությունը եւ ուժը։ Մինչեւ 20-րդ դարի սկիզբը զորքերի համազգեստը հեռվից լավ տեսանելի էր, վառ գույնի, տպավորիչ. համարվում էր, որ այդպես կարելի է սարսափեցնել թշնամուն, ավելի լավ տարբերել սեփական զորքը ճակատամարտի խառնաշփոթի մեջ եւ կանխարգելել դասալքությունը, քանի որ մարտադաշտը լքողները հեռվից լավ տեսանելի են հրամանատարության համար։

ՄԻ´ ԳԵՐԱԳՆԱՀԱՏԵՔ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ

Հայաստանի ԶՈՒ ավիացիայի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մկրտչյանի խոսքով, եթե Ադրբեջանն իր ռազմական ավիացիան զարգացնում է հարձակման համար, ապա Հայաստանը`՝ պաշտպանության։ Ադրբեջանը շեշտը դրել է սպառազինության քանակի վրա և մեծ միջոցներ է ծախսում ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Սակայն դա արվում է ավելի շուտ քարոզչական խնդիրներ լուծելու, քան` ռազմական առավելության հասնելու նպատակով:

ԿԱԼԱՇՆԻԿՈՎԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԱՎԱՐՏԸ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրաձգային զենքի արտադրության ոլորտում սկսվեց նոր ժամանակաշրջան, որը որոշ պատմաբաններ անվանեցին Կալաշնիկովի դարաշրջան: Եւ դա չափազանցություն չէ. բավական է նշել, որ 1950- ականների սկզբից մինչ օրս աշխարհում արտադրվել է Կալաշնիկովի տարբեր տեսակի ինքնաձիգների ավելի քան 100 միլիոն նմուշ: Համեմատության համար նշենք, որ արտադրված նմուշների քանակով Կալաշնիկովի ինքնաձիգին հաջորդող ամերիկյան «M-16», գերմանական «HK-G3» եւ բելգիական «FN FAL» ինքնաձիգների ընդհանուր քանակը չի գերազանցում նշված թիվը:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԾՈՎԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ԲԱՑԱԶԱՏԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

Մոսկովյան «Կոմպաս» կոնստրուկտորական բյուրոն ստեղծել է ստորջրյա և վերջրյա նավերի տեղակայման դյուրաշարժ համակարգ, որը թույլ է տալիս արագորեն ռազմակայան բացազատել համապատասխան ենթակառուցվածքներ չունեցող ափամերձ տարածքներում: Համակարգի բացազատումը կատարվում է 15-30 օրվա ընթացքում` կախված համալրման բարդությունից: Ինքնաբավ համակարգը, կայանելուց բացի, ապահովում է նավերի տեխնիկական սպասարկում, էլեկտրականության, բարձր ճնշման օդի և ազոտի մատակարարում:

ԱՄՆ-Ը ԿՓՈՐՁԱՐԿԻ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԱՐԿԵՐԻՑ ՈՒ ՀՐԹԻՌՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՄՆ զինված ուժերի հեռանկարային հետազոտությունների գործակալությունը մինչև 2012թ. սկիզբը Աֆղանստանում կսկսի թեթև զրահամեքենաների ակտիվ պաշտպանության Iron Curtain (երկաթե վարագույր) նոր համակարգի փորձարկումը, որը նախատեսված է արկերից և հակատանկային հրթիռներից պաշտպանվելու համար: Դաշտային փորձարկումներին կմասնակցեն HMMWV չորս զրահափոխադրիչներ: Հակազդման միջոցները նախատեսվում է տեղադրել մեքենայի տանիքին:

Վերջերս Ռումինիայի հարավում գտնվող Դեվեսելու ավիացիոն հենակայանում բացվել է Եվրոպայում տեղակայված ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության բազան: Դեվեսելուն տեղակայված է Ռումինիայի սահմանից 60 կմ դեպի հյուսիս գտնվող Օլտ քաղաքում:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում են խնդրել` MQ-8B Fire Scout անօդաչու օդանավերը զինելու համար: Նախատեսվում է անօդաչու օդանավերը զինել Advanced Precision Kill Weapon System (APKWS) 70 մմ տրամագծով լազերային նշանառությամբ հրթիռներով և «Raytheon» ընկերության արտադրած հատուկ նշանակության «Griffin» հրթիռներով: Աշխատանքները ծրագրվում է ավարտել 18 ամսվա ընթացքում: