Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌԻ ԱՐՁԱԿՈՒՄ

Երեքշաբթի Ռուսաստանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի «Եկատերինբուրգ» սուզանավից ստորջրյա վիճակից հաջողությամբ արձակվել է «Սինեվա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Հրթիռն արձակվել է Բարենցի ծովի շրջանից և խոցել է ուսումնական թիրախը Կամչատկայի շրջանի Կուրա հրաձգարանում:
ՌՍՄ-54 «Սինեվա» հրթիռը սպառազինության է վերցվել 2007թ., թռիչքի հեռավորությունը ավելի քան 10 000 կմ է:

ՌԱԴԱՐՆԵՐ ԾՈՎԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ամերիկյան Northrop Grumman ընկերությունը սկսել է նոր ռադարի փորձարկումներ, որը կարող է օգտագործվել ծովային հետախուզություն կատարող անօդաչու թռչող սարքերում: BAMS ռադարները նախատեսված են MQ-4C Global Hawk անօդաչու սարքերի վրա տեղադրելու համար: Փորձարկումների ավարտից հետո նշված անօդաչուները P-8A Poseidon ինքնաթիռների հետ համատեղ կիրականացնեն ափամերձ տարածքների պարեկություն:

Ապրիլի 20-ին Անկարայում թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ ակնկալում են վավերացնել Ինդոնեզիայի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը: Ըստ որի` Թուրքիան մասնակցելու է հարավարևելյան Ասիայի երկրների պաշտպանական արդյունաբերության զարգացման գործընթացին: Ինդոնեզիայի պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչների պալատի նախագահ Մահֆուձը հայտարարել է, որ 2010 թ. հունիսին երկրների միջև կնքված «Փոխըմբռնման հուշագրի» իրականացումը զգալի ազդեցություն կունենա Ինդոնեզիայի պաշտպանության արդյունաբերության զարգացման վրա:

Սուդանը մեղադրել է Իսրայելին ապրիլի 5-ին «Port Sudan» նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչության մեջ, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ: Հարձակումը տեղի է ունեցել նավահանգստից մոտ 15 կմ դեպի հարավ: Ահաբեկչության ականատեսները լսել են երեք պայթյուն և նկատել երկու ուղղաթիռ:

Մարտի 15-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայտնաբերել է Սիրիայի Լատակիա քաղաքից դեպի Ալեքսանդրիա հրթիռներ տեղափոխող բեռնատար նավը և առգրավել նավի վրա եղած հրթիռները: Ենթադրվում է, որ զենքը պետք է ցամաքով տեղափոխվեր Գազայի հատված:

Վերջերս Պակիստան կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար ադմիրալ Մյուլլենը «Dawn» թերթին տված հարցազրույցում քննադատել էր երկրի կառավարությանը` մեղադրելով վերջինիս հետախուզության ծառայություններին Հաքքանի խմբավորման հետ համագործակցելու համար: Ինչպես հայտնի է, Հաքքանի խմբավորումը թալիբներին աջակցող հիմնական ուժն է:

2008 թ. հունվարին Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը 4 SOUVIM 2 (Système d’OUVerture d’Itinéraire Miné) ականազերծման համակարգերի գնման պայմանագիր էր կնքել «MBDA» ընկերության հետ: Պայմանգրի վերջնաժամկետը 2011 թ. է: Այս տարվա մայիսին Ֆրանսիայի զինված ուժերի զինանոցը կհամալրվի առաջին 2 «SOUVIM 2»-երով: