Ռազմական
Մեծ Բրիտանիայի ազգային ֆինանսական տեսչությունը գնահատել է պաշտպանության նախարարության կատարած գնումների արդյունավետությունը և հայտարարել է, որ ոչ պատշաճ վերահսկողության պատճառով Eurofighter Typhoon կործանիչների գինն ավելացել է 20 տոկոսով: Մարտական ինքնաթիռների արտադրության և մատակարարման արժեքը աճել է մինչև 20,2 միլիարդ ֆունտ ստեռլինգ (32,7 միլիարդ դոլար), թեև պատվերի քանակը նվազել է սկզբնական 232-ից մինչև 160 միավոր: Կործանիչներն արտադրում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի կառավարությունների հիմնադրած Eurofighter համատեղ ձեռնարկությունը:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը վերջին տասնչորս տարիների ընթացքում օգտագործած սպառազինության վաճառքից 804,2 միլիոն ֆունտ ստեռլինգի (1,3 միլիարդ դոլար) եկամուտ է ստացել: Վաճառվել են տարբեր դասերի նավեր` 705,3 միլիոնի, ինքնաթիռներ` 98 միլիոնի, 680 հազարի ռազմական համակարգեր և այլն: Որոշ դեպքերում գնորդներին առաջարկվել է ռեսուրսն ամբողջությամբ չսպառած տեխնիկա, ինչը կատարվել է ռազմական ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում:
Teal group վերլուծական ընկերության հետազոտության համաձայն` առաջիկա տարիներին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վաճառքի համաշխարհային շուկան կկրկնապատկվի և 2020թ. կկազմի ավելի քան 11 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ 9-10 տարիների ընթացքում գնորդները կծախսեն շուրջ 94 միլիարդ դոլար: Աճը պայմանավորված կլինի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակության օգտագործողների կողմից պահանջարկի մեծացմամբ: Նույն աղբյուրը նշում է, որ այսուհետ ևս ԱՄՆ կշարունակի անօդաչու սարքերի լայնածավալ գնումները զինված ուժերի համար` ապահովելով ընդհանուր պահանջարկի գրեթե 70 տոկոսը:
7. Eurofighter EF-2000 Typhoon Հիմնական մարտավարատեխնիկական տվյալներ Երկիր Եվրոպա Տեսակ մարտավարական բազմաֆունկցիոնալ կործանիչ Ընկերությունը Eurofighter Առաջին թռիչքը 1994թ Երկարությունը 15.96 մ Թեւերի բացվածքը 10.95 մ Բարձրությունը 5.28 մ Թռիչքի արագությունը 2125 կմ/ժ Թռիչքի առաստաղը 19812 մ Թռիչքի առավելագույն հեռավորությունը 3790 կմ Մարտական բեռնվածքի քաշը 6500 կգ Անձնակազմը 1 մարդ Eurofighter EF-2000 Typhoon-ը բազմաֆունկցիոնալ, «բադ» սխեմայով […]
«The Washington Times»-ի մեկնաբան Ջեֆրի Կուների կարծիքով, ԱՄՆ բանակում համասեռամոլների նկատմամբ «Մի հարցրու, մի ասա» քաղաքականության գործադրումը անխուսափելիորեն կհանգեցնի «աշխարհում ամենահզոր բանակի մարտական ոգու և համախմբվածության անկմանը»:
«Մի հարցրու, մի ասա» սկզբունքի էությունն այն է, որ համասեռամոլներն իրավունք ունեն ծառայելու ամերիկյան բանակում` պայմանով, որ չեն քարոզելու իրենց սեռական նախասիրությունները, իսկ մյուսներն էլ չպետք է հետաքրքրվեն իրենց ծառայակիցների սեռական կողմնորոշմամբ:
Իրանն ու Սիրիան պայմանագիր են ստորագրել համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Պայմանագրով նախատեսվում է նաև «գաղափարների, նախագծերի և մասնագետների փոխանակում»: Պայմանագրի դրույթների իրագործումը կնպաստի տարածաշրջանում Իրանի ազդեցության մեծացմանը:
Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները կարող են լրջորեն ազդել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում միգրացիոն գործընթացների վրա: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի անդամ պետությունների անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի իններորդ նիստում: