Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌԻԱ-Նովոստի գործակալությունը տեղեկացնում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը և ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել 135 ՀՄՄ-3-ի արդիականացման շուրջ: Գործարքը կարժենա մոտ 73,8 միլիոն դոլար: Ներկայումս արաբական երկրի բանակում կա 1992-2000թթ. գնված ռուսական արտադրության 600-ից ավելի ՀՄՄ-3: Ամենայն հավանականությամբ դրանք կձևափոխվեն ՀՄՄ-3Մ տեսակի պահանջներին համապատասխան:

ԲՈԻՆԳԸ ՀԱՂԹԵԼ Է

Ամերիկյան «Բոինգ» ավիաշինական կոնցեռնը հաղթող է ճանաչվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի համար նոր սերնդի լիցքավորող ինքնաթիռների մատակարարման նպատակով հայտարարված մրցույթում: Մրցույթին մասնակցում էր նաև եվրոպական ԵԱԴՍ ընկերությունը: «Բոինգը» պայմանագիրը կնքելուց հետո կստանա 3,5 միլիարդ դոլար՝ մինչև 2017թ. 18 ինքնաթիռ նախագծելու և արտադրելու համար: Մրցույթը հայտարարվել էր 2009թ.։

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԸ

Ֆ-18E Super Hornet-ը Ֆ-18 Hornet-ի կատարելագործված տեսակն է: Ի տարբերություն հին տեսակի՝ թեւերի բացվածքը 20%-ով մեծացված է: Այս մոդելում ընդլայնված են ինքնաթիռի մարտական հնարավորությունները: Տեղադրված է նոր ռադիոլոկացիոն համակարգ եւ նվազագույնի է հասցված ինքնաթիռի խոցելիությունը մարտի ժամանակ: Այս հարցում ԱՄՆ ՌՕՈՒ-ը շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերել:
Boeing ընկերությունը շեշտը դրել է ոչ թե ինքնաթիռի քիչ տեսանելիության, այլ՝ մարտում կենսունակության եւ մարտական ունակությունների ընդլայնման վրա: Ֆ-18 E Super Hornet-ը ճկուն եւ արագընթաց ինքնաթիռ է, ոչ լիարժեք հինգերորդ սերնդի կործանիչ:

ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՄՐԱՑՆՈՒՄ Է ԿՈՒՐԻԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԸ

Ակնկալվում է, որ Ֆրանսիայում Ռուսաստանի պատվերով կառուցվելիք «Միստրալ» դասի չորս ռազմանավերը, որոնցից երկուսը Ռուսաստանը կստանա 2014-15թթ., օգտագործվելու են Կուրիլյան կղզիների պաշտպանության նպատակով:
Բացի դրանից, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի կարգադրությամբ, Կուրիլյան կղզիներում տեղակայված ռուսական զորքը համալրվելու է ամենաարդիական սպառազինությամբ: Մոսկվան Կուրիլներ կուղարկի, մասնավորապես, կարճ և երկար հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ներառյալ «Ս-400 Տրիումֆ»:

Խաղաղության հետազոտությունների Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով, սպառազինություն արտադրող` աշխարհի 100 ամենամեծ ընկերությունների արտադրանքի վաճառքի ծավալը 2009 թվականին 2008թ. համեմատ ավելացել է 14.8 մլրդ դոլարով կամ 8%-ով` կազմելով 401 մլրդ դոլար: Ուշագրավ է, որ աճն արձանագրվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակաշրջանում: 2002թ. համեմատ աճը կազմում է 59%:

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վեց երկրները` Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Արաբական Միացյալ Ամիրայությունները (ԱՄԱ), Օմարը, Կատարը և Քուվեյթը, Հորդանանի հետ միասին 2011թ. մտադիր են ռազմական նպատակներով ծախսել 68 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ 2015թ. այդ ցուցանիշը կհասնի 80 մլրդ դոլարի: Մասնավորապես, ԱՄԱ-ն մտադիր է այս տարի 7 մլրդ դոլարի հակահրթիռային պաշտպանության համալիրներ ձեռք բերել:

ԺԱՄԿԵՏԸ ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է

Ռուսական «Ս-300» հակահրթիռային պաշտպանության համալիրների մատակարարումը Վենեսուելա հետաձգվել էր, բայց շուտով կիրականացվի. այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտի» հատուկ ծրագրերի տնօրեն Նիկոլայ Դիմիդյուկը:
Անցյալ տարվա նոյեմբերին ռուսական զենքի ամենամեծ գնորդի` Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համաձայնության է եկել ավելի քան 4 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ: