Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՏԱՆԿԵՐԻ ԱՄԵՆԱՏԵՍ ՍՊԱՆԻՉԸ

«Քրիզանթեմ-Ս» ռուսական եզակի համալիրը կարող է հայտնաբերել եւ ոչնչացնել թիրախներն առանց օպտիկական տեսանելիության

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՈՒՐԱՆ-9» ՌՈԲՈՏ-ՏԱՆԿԸ

Ըստ միջազգային քաղաքական հարաբերությունների լուսաբանմամբ զբաղվող ամերիկյան «The National Interest» («Ազգային շահ») երկամսյա հանդեսի՝ Ռուսաստանն աշխատում է իրականացնել իր նոր բազմագործառութային ռոբոտատեխնիկական համալիրի՝ «Ուրան-9» ռոբոտ-տանկի առաջմղումը համաշխարհային շուկաներում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՄԵՆԱՄԱՐՏՈՒՆԱԿՆ Է

«Հայկական բանակը նախկին խորհրդային երկրներից ամենամարտունակն է: Այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանից 25 ամգամ ավելի զենք է ներմուծում»,- հայտարարել է ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:
Ըստ նրա՝ վերն ասվածը, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանում ուժերի հավասարակշռության պահպանման, թերևս, ամենակարևոր կռվանն է:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՀԻՆԳ C-400 ԿԳՆԻ

Հնդկաստանը որոշում է կայացրել Ռուսաստանից գնել հինգ C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիր: Պայմանագրի արժեքը կազմում է 400 մլրդ ռուփի (6 մլրդ դոլար):
Հիշեցնենք, որ Հնդկաստանը ռուսական զենքի խոշորագույն գնորդ է: Այսպես, այս տարվա մայիսին Հնդկաստանի կառավարության պաշտպանական գնումների հարցերով խորհուրդը հավանություն է տվել երկրի զինված ուժերի համար ավելի քան 3 մլրդ դոլարի ընդհանուր արժողությամբ գնումների փաթեթին, որի մեջ մտնում են նաև ռուսական Ka-226T թեթև ուղղաթիռները:

«ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԴԻԱԲԵՏ»

Պատերազմները համարվում են արտակարգ ուժեղ սթրեսորներ: Որքան մեծ է վախի զգացումը, այնքան խորն է հոգեկան ցնցումը` որպես սթրես: Գիտականորեն ապացուցված է, որ նման ցնցումները շատ դեպքերում կարող են հանգեցնել մի շարք օրգանների ֆունկցիոնալ և օրգանական ախտահարումների:

ԿԱՆԱՑԻ ՍԵՌԱԿԱՆ ՀՈՐՄՈՆԸ՝ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Վերքի կամ վնասվածքի հետեւանքով արյան կորուստը զինվորների եւ վթարի զոհերի մահացության հիմնական պատճառներից է: Սովորաբար նման վնասվածքների առկայության պարագայում ժամանակը սահմանափակ է. եթե տուժածին չեն կարողանում հիվանդանոց հասցնել «ոսկե» ժամանակի ընթացքում, նա կարող է արյունահոսության հետեւանքով մեռնել: Ալաբամայի համալսարանի գիտնականները 19 տարի աշխատել են՝ պարզելու, թե ինչ է պետք անել, որպեսզի տուժածները դիմանան մինչեւ հիվանդանոց հասնելը, նույնիսկ, եթե դա մի քանի ժամ տևի:

ՌԴ ԽԼԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՃՆՇԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՆ

Օտարերկրյա ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Հյուսիսային Սիրիայի մարտական գոտում տեղակայվել են նոր ռուսական էլեկտրոնային պայքարի համակարգեր, որոնք ի զորու են խլացնելու ռադարները, խանգարելու էլեկտրոնային համակարգերի աշխատանքը, ինչպես նաև կանխելու արբանյակային նկարահանումները: