Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՊՈՒՏԻՆ.  ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱՎԱՐՏԵԼ ՇՔԵՐԹՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԲՈԼՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է առաջադրել՝ ամենակարճ ժամկետում ավարտել շքերթում ցուցադրված ցամաքային ուժերի համար նախատեսված տեխնիկայի բոլոր փորձարկումները: Այս մասին նա ասել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զարգացման հարցերով հանդիպման ժամանակ:
«Մենք պետք է հնարավորինս արագ ավարտենք բոլոր փորձարկումները և անցնենք զանգվածային արտադրության», – ընդգծել է Պուտինը:

«ԱՐԵՎԵԼՔ» տարածաշրջանային հրամանատարությունում անցկացվել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված «Համագործակցություն բարեկամ բանակների պայմանագրային զինծառայողների միջեւ, մասնագիտական հմտություններ» մրցույթի որակավորման փուլը:

ԷՍՏՈՆԻԱՅՈՒՄ ԽՈՇՈՐ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ

Մայիսի 4-ին Էստոնիայի պատմության մեջ ամենախոշոր զորավարժությունն է մեկնարկել։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 13 հազար զինծառայող։
«Siil 2015» անունը կրող զորավարժությունն անցկացվելու է մինչև մայիսի 15-ը։ Այն փոխարինելու է ամեն տարի Էստոնիայում անցկացվող «Գարնանային փոթորիկ» զորավարժությանը։ Վարժանքներին մասնակցելու են ժամկետային զինծառայողներ, զինվորականներ, պահեստազորայիններ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների զորախմբեր։

Ռուս զինվորականները կմասնակցեն Ղրղըզստանում, Հայաստանում, Հարավային Օսիայում և Բելառուսում անցկացվելիք Հաղթանակի շքերթներին: Այս մասին հաղորդել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական ծառայությունից:

Բալխաշ քաղաքից ոչ հեռու գտնվող զորամասերից մեկում սկսվել են հանրապետության ռազմաօդային ուժերի, ռազմական ավիացիայի թռիչքային անձնակազմերի հավաքներ:
Հավաքների նպատակն է անձնակազմերի նախապատրաստումը խմբային թռիչքների: Նրանք պետք է իրականացնեն ձևավորված շարասյունային թռիչքներ Հաղթանակի 70-ամյակին նվիրված ռազմական շքերթի ընթացքում:
Հարկ է նշել, որ հավաքների ժամանակ չվերթներն իրականացվում են մի քանի ինքնաթիռներից կազմված խմբերով, ցածր բարձրությունների վրա, այնպիսի պայմաններում, որոնք առավել նույնական են շքերթի ժամանակ ակնկալվող պայմաններին: Նմանատիպ չվերթների ժամանակ օդաչուներին տրվում է հնարավորություն զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները:

ԿՕԳՆԵՆ  ՆԵՐՄՈՒԾՄԱՆ  ԵՎ  ՓՈԽԱՐԻՆՄԱՆ   ՀԱՐՑԵՐՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները կօգնեն ռուսական պաշտպանությանը ներմուծման և փոխարինման հետ կապված հարցերում, կմասնակցեն պաշտպանության և արդյունաբերության ոլորտներում ներմուծման և փոխարինման ռուսաստանյան ծրագրին: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԿՊԱՏՎԻՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՕՎԿԻԱՆՈՍԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐ

ՌԴ պաշտպանության նախարարությունը նախատեսում է մոտ ապագայում կատարել օվկիանոսային դասի փոքր կորվետների (հետախուզական ռազմանավերի) կառուցման պատվերներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ռազմական գերատեսչության պետի տեղակալ Յուրի Բորիսովը: «Մենք այժմ պետք է մշակենք ու տեղադրենք փոքր կորվետների պատվերներ» -ասել է Յուրի Բորիսովը: