Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

Հունաստանի Անհայտ զինվորի հուշարձանի մոտ Պատվո պահակախմբի տղաներն են:

Աշխարհի գրեթե բոլոր բանակներն էլ ունեն իրենց զինվորական համազգեստները:
Դրանք իրարից տարբերվում են արտաքին տեսքով, տարբերանշաններով, գունային նրբերանգներով, տարբերակիչ այս ու այն լրացումներով:
Համազգեստի անհրաժեշտությունը առաջացել է դեռեւս հին ժամանակներից՝ թշնամիներից զանազանվելու, յուրայիններին հեշտորեն ճանաչելու, չշփոթելու համար: Սպարտացիների համազգեստը կարմիր գույնի էր: Իսկ այս գույնի ընտրությունը բնավ էլ պատահական չէր՝ վիրավորվելիս արյունը ցայտուն չէր երեւա եւ վախ ու խուճապ չէր առաջացնի:

ՀՐԴԵՀ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՈՒՄ

1948 թվականի սեպտեմբերի 5-ին խորհրդային թերթերում հայտնվեց ՏԱՍՍ-ի հաղորդագրությունը. «Օգոստոսի սկզբին Նյու Յորքից դուրս եկավ «Պոբեդա» ջերմանավը… Ճանապարհին հրդեհ ծագեց… Կան զոհեր»։
1948թ. սեպտեմբերի 1-ի երեկոյան ջերմանավի կինոթատրոնում հավաքվեց ուղեւորների մի մասը՝ կինոնկար դիտելու։ Ցուցադրության կեսին կինոմեխանիկի խցիկից ծուխ հորդեց։ Հրդեհի պատճառով զոհվեց 49 մարդ։ Դրանց մեջ էր նաեւ չին մարշալ Ֆեն Յուիսյանը։ Հրդեհը փոխեց ոչ միայն Չինաստանի պատմությունը, այլեւ դադարեցրեց սփյուռքահայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան։

ԳՅՈՒՄՐԻԻ ԿԱՅԱԶՈՐԸ  210  ՏԱՐԵԿԱՆ Է

Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին հայրենիքի համար զոհված պաշտպանների հուշարձանին: Միջոցառումը նվիրված էր Հայաստանի տարածքում Ռուսաստանի կայազորի հիմնադրման 210-ամյա հոբելյանին: Ինչպես տեղեկացրել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, հիշարժան իրադարձության առթիվ ռուս զինծառայողները վերականգնել են տարածքում գտնվող հերոս-տանկիստների հուշակոթողը, «Ռազմական փառք» եւ «Պատվո բլուր» հուշահամալիրները, որոնք գտնվում են ռուս սպաների գերեզմանատանը եւ Սուրբ Միքայել Հրեշտակապետի մատուռը: Ռազմական պատմության թանգարանում, որը բացվել է նոյեմբերին «Մեծ ամրոց» ռազմական ճամբարի տարածքում, ստեղծվել են մասնագիտացված ցուցասրահներ:

ԵՐԿԱԹԵ ՎԿԱՆ. ՍԵՎ ԱՐԿՂ

«Սեւ արկղ» բառակապակցությունը հեռուստաեթերից հիմնականում հնչում է երկու դեպքում՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի ընթացքում, մեկ էլ ավիաաղետների ժամանակ: Եվ եթե ինտելեկտուալ հեռուստահաղորդման մեջ սեւ արկղն իրապես սեւ է եւ իրապես էլ արկղի ձեւ ու տեսք ունի, ապա նույնը չենք կարող ասել ինքնաթիռի սեւ արկղի մասին: Այն իր տեսքով ավելի շատ գունդ է հիշեցնում եւ նարնջագույն է: Գույնի ընտրությունը բոլորովին էլ պատահական չէ, քանի որ վառ գուներանգը հնարավորություն է տալիս ավելի հեշտությամբ հայտնաբերել արկղը վթարի վայրում:

ԱՊՀ ԶՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 21.12.2000թ որոշմամբ՝ կազմավորվեց ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի չափագիտական ծառայությունների կոորդինացիոն կոմիտե: Կոորդինացիոն կոմիտեի նոր կանոնադրությունը հաստատելուց հետո որոշում ընդունվեց նիստերը հերթականությամբ, այբբենական կարգով անցկացնել ԱՊՀ մասնակից երկրներում:

Զենքին հատուկ անուն տալու հնագույն ժամանակներում ծագած ավանդույթը գոյատեւել է դարերի ընթացքում եւ չի մոռացվել բազմաքանակ բանակների ու սպառազենի զանգվածային արտադրության դարաշրջանում։
Օրինակ՝ ԱՄՆ-ի բանակում տանկերը, բացի ինդեքսից, կրում են նշանավոր որեւէ գեներալի… ազգանունը։ Ովքե՞ր են եղել նման պատվին արժանացած այդ «ամերիկյան պատմության հերոսները»։

ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Երբեմն կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ստանալ հենց ադմինիստրացիայի կողմից, որով հայտնվում է տեխնիկական աշխատանքներ կատարելու մասին և պահանջվում է հաստատել, որ հենց դուք եք էլեկտրոնային փոստի տերը, միաժամանակ զգուշացնելով, որ հակառակ դեպքում երկու օրվա ընթացքում այն կարգելափակվի: Իսկ հաստատումը հիմնականում կատարվում է հետևյալ կերպ` հավաքում եք ձեր ծածկագիրը և հաստատում: Օգտատերերի մեծ մասը էլեկտրոնային հասցեն կորցնելուց վախենալով՝ անմիջապես հաստատում է և ուղարկում: Այսինքն` նա ինքն իր ձեռքով իր տվյալները ուղարկում է չարակամին կամ հաքերին: