Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

2012թ. նմուշի Կալաշնիկովի ինքնաձիգի փորձարկումների առաջին փուլն ավարտված է: Այս մասին հաղորդել է Ռուսաստանի Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի` կրովի սպառազինության և զինծառայողների մարտական հանդերձանքի գծով գլխավոր կոնստրուկտոր Վլադիմիր Լեպինը: Նրա խոսքով, նկատվել են որոշ թերություններ, որոնք վերացնելուց հետո ինքնաձիգը կներկայացվի փորձարկումների:

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ԻՆՔՆԱԹԻՌ-ԴԻՐԻԺԱԲԼԻ ԳԱՂԱՓԱՐԻՑ

Ամերիկյան բանակը հրաժարվել է հիբրիդային անօդաչու թռչող սարք ստեղծելու ծրագրից: Սկզբում ԱԹՍ-ը ծրագրվում էր արդեն 2012թ. գարնանը կիրառել Աֆղանստանում, սակայն տեխնիկական բարդությունների և բյուջեի սահմանափակ լինելու պատճառով սարքի մշակումը ձգձգվեց:
Ծրագրի բյուջեով նախատեսված էր 517 մլն դոլար, որը «Northrop Grumman» ընկերությունը ստացել էր 2010թ. հուլիսին: Սարքի առաջին թռիչքը փորձարկվել է 2012թ. օգոստոսի 7-ին: Այն տևել է 1.5 ժամ` օդաչուի մասնակցությամբ:

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱԿԻՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Չինաստանը Պակիստանին ռազմական սարքավորում մատակարարող գլխավոր երկիրն է: Նրանց միջև ռազմական համագործակցությունն ընդլայնվել է 1950 թվականից ի վեր, երբ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ: Հատկապես 1966թ. այդ համագործակցության ծավալը մեծացել է:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ

Վալտեր տեսակի ատրճանակը PP(polizei-pistole, ոստիկանական ատրճանակ) ստեղծվել է 1929 թվականին, իսկ նրա կարճացված տեսակը PPK(polizei pistol criminal-հանցագործության դեմ պայքարի ատրճանակ) 1901 թվականին: Այս երկու ատրճանակները պատմության գիրկն են անցել որպես ինքնալիցքավորվող զենքի իսկական նմուշներ: Ավելի ուշ այս ատրճանակները նմուշներ են հանդիսացել մի շարք զենքերի ընդօրինակման համար, ներառյալ Մակարով տիպի ատրճանակը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՍՊԱ-ՀՈԳԵԲԱՆՆԵՐ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված է, որ ՀՀ ռազմական անվտանգությունն ապահովում են մարտունակ, արտաքին ագրեսիայի հետմղման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերը: Միաժամանակ, ՀՀ ռազմական դոկտրինը սահմանում է, որ ռազմական անվտանգության ապահովման ազգային երաշխիքը մարտունակ, արդիական սպառազինությամբ զինված, մարտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությամբ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ունակ, ռազմական անվտանգության սպառնալիքների կանխմանն ու չեզոքացմանը պատրաստ զինված ուժերն են (ԶՈՒ): Իսկ ԶՈՒ լիարժեք կայացման և հաստատուն քայլերով հզորացման գործում կարևոր են զինվորի կայուն բարոյահոգեբանական վիճակն ու մարտական ոգին:

ԿՈՏՐՎԱԾՔՆԵՐ

Մեխանիկական ազդեցությամբ ոսկորի ամբողջականության խախտումը կոչվում է կոտրվածք։ Կոտրվածքների ամենամեծ խումբն են կազմում վնասվածքային կոտրվածքները, որոնք ուղեկցվում են ոսկրը շրջապատող փափուկ հյուսվածքների վնասմամբ։
Տարբերակվում են բաց և փակ կոտրվածքներ։ Մաշկի ամբողջականության խանգարման ժամանակ վնասող առարկայի կամ կոտրված ոսկրի սուր բեկորի ազդեցությամբ առաջանում են բաց կոտրվածքներ։ Եթե մաշկի ամբողջականությունը չի խախտվում, կոտրվածքներն անվանում են փակ։ Կախված կոտրվածքների գծի ուղղությունից՝ տարբերվում են լայնական, թեք և երկայնական կոտրվածքներ։ Բարդ կոտրվածքները, երբ կոտրված ոսկրի ծայրերից անջատվում են մի քանի բեկորներ, անվանում են բեկորային կամ բազմաբեկորային։

ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ

«Patriot PAC-3» ԶՀՀ-ը նախատեսված է խոշոր օբյեկտների, տարածաշրջանների, ռազմաօդային և ռազմածովային բազաների պաշտպանության համար: Ստեղծման աշխատանքները սկսվել են 1963թ.: 1981թ. այն գտնվում է սպառազինությունում և փոխարինեց «Նայկ Հերկուլես» և «Հոկ» ԶՀՀ-ներին: «Patriot» ԶՀՀ-ը հեղափոխական էր իր տեսակի մեջ: Աշխարհում առաջին բազմաալիք համալիրն էր, որ կարող էր նաև հրթիռներ խոցել: Առաջինն էր, որ աշխարհում կիրառվեց նույն խնդրի համար: Ստեղծվելով և հատկապես աշխարհում առաջին անգամ կիրառվելով` մեծ տարածում գտավ: Ներկայումս գտնվում է ԱՄՆ-ի և դաշնակից երկրների սպառազինության շարքերում: