Ռազմական
Ռուս ժողովրդի հոգեբանությունն էապես տարբերվում է Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների հոգեբանությունից: Ռուս փիլիսոփա Ն.Ա.Բերդյաևը նշում էր, որ ի տարբերություն արևմտյան ժողովուրդների` ռուսների հոգևոր կյանքն ավելի արտահայտիչ է` իռացիոնալ, անկազմակերպ և չկանոնակարգված տարրերով լի, նրանք ավելի մեծ նշանակություն են տալիս հասարակական կարծիքին և ավելի շփվող են:
Բերդյաևի տեսակետը հիմնավորվում է ռուս ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններով` դաստիարակության, դավանության, իշխանության և այլ գործոնների ազդեցությամբ:
Անտառային հրդեհները պետք է մարվեն այն կազմակերպությունների կողմից, որոնք տնօրինում են այդ անտառները: Անտառապահը պարտավոր է ի հայտ բերել հրդեհը և միջոցներ ձեռնարկել դրա վերացման համար: Փոքր հրդեհը հանգցնում է անձամբ անտառապահը: Անհրաժեշտության դեպքում օգնության են հասնում կամավորական խմբերը և բնակչությունը:
Անտառտնտեսություններին կից գործում են մասնագիտացված ստորաբաժանումներ` հագեցված հրշեջ ավտոցիստեռնով, բեռնատար մեքենայով, սայլակով մոտոցիկլերով և շարժական մոտոպոմպերով:
Աշխարհի բոլոր բանակները յուրովի տարբեր են, բայց և յուրովի նման: Յուրաքանչյուր պետության զինված ուժերը ուրույն խնդիրներ են լուծում` անհամեմատելի իրենց ռազմաքաղաքական նշանակությամբ, տարածաշրջանային ներգրավվածությամբ: Սակայն բոլորն էլ մեկ ընդհանուր բան ունեն` ցանկացած դեպքում զինված ուժերի բնականոն գործունեության, խնդիրները հաջողությամբ կատարելու, անդադար զարգացման համար անհրաժեշտ են համապատասխան կադրեր և հստակ մշակված կադրային քաղաքականություն առաջիկա տարիների համար: Ի վերջո, ինչքան էլ որևէ պետություն զինվի նորագույն զինատեսակներով, դրանք գործածում է մարդը, և նրանից է կախված, թե ինչքանով արդյունավետ կկիրառվի այդ զինատեսակը կամ, ասենք, ինչպես կօգտագործվեն այս կամ այն տիպի ստորաբաժանման ներուժն ու կարողությունները:
Փորձարարական հոգեբանության հիմնադիր Վիլհելմ Վունդտը ազգերի հոգեբանությունը հասկանալու համար մեծապես կարևորում է նրանց լեզվի, առասպելների և սովորույթների ուսումնասիրությունը, իսկ այլ հեղինակներ կարևորում են նաև կրոնն և վերջինիս ձևավորման փուլերը: Պարսիկները պատկանում են այն ժողովուրդների թվին, որոնց ազգային առանձնահատկությունների ձևավորման գործընթացում մեծ է կրոնի դերը:
Սողանքը լանջերի վրայի ապարազանգվածի սահքն է ծանրության ուժի ազդեցության տակ: Սողանքի առաջացմանը նպաստում են տարբեր գործոններ` մակերեսային և ստորգետնյա ջրեր, լանջի վրա ավելորդ բեռնվածքի ավելացում (կառուցապատում), սեյսմիկ կամ տեխնածին ցնցումներ և այլն:
Սելավ (ցեխային կամ ցեխաքարային հոսք) – կարճատև ավերիչ ջրհոսք, որը հագեցած է ցեխաքարային նյութով:
Սելավային հոսքերը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջանում են կարճատև տեղատարափ անձրևներից հետո, էրոզացված լանջերի մեծ թեքություն ունեցող, մեծ մասամբ մինչև 100 քառ. կմ ջրհավաք ավազան ունեցող գետակների հուներում:
Սովորաբար սելավ առաջացնող անձրևների օրական քանակությունը տատանվում է 40-75 մմ-ի սահմաններում, առանձին դեպքում այն հասնում է 120 մմ-ի (Տաշիր, Կապան):
1997թ. հունիսի 22□ին Գորիսում մեկ ժամում տեղաց 71,4 մմ անձրև, որն իր ուժգնությամբ գերազանցեց նույնիսկ 1970թ. օգոստոսի 14-ի Ալավերդու աղետաբեր սելավների ուժգնությունը` 1 ժամում 60 մմ:
Սրտի աշխատանքի շնորհիվ արյունը շրջանառվում է օրգանիզմում՝ ապահովելով հյուսվածքների և օրգանների սնուցումը և կենսագործունեության արգասիքների հեռացումը: Զարկերակային ճնշումը արյան գործադրած ուժն է անոթի պատի վրա: Երբ այն երկար ժամանակ լինում է նորմայից բարձր թվերի վրա, անոթները սկսում են աստիճանաբար ախտահարվել (փոխվում է նրանց էլաստիկությունը, հաստությունը և այլն), և քանի որ բոլոր օրգաններն ունեն անոթներ, միաժամանակ ախտահարվում է դրանց կառուցվածքն ու ֆունկցիան: Այսինքն՝ բարձր զարկերակային ճնշման վտանգավորությունը ոչ թե ճնշման թվերն են, այլ, այսպես ասած, թիրախ-օրգանների ախտահարումը: