Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՀԱԼԵՊԻ ԱՊՍՏԱՄԲ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ՝ ՇՐՋԱՊԱՏՄԱՆ ՄԵՋ

Կառավարական զորքերը լրիվ շրջապատել են Հալեպի արևմտյան ու արևելյան երկուական թաղամասերում ամրացած զինված ապստամբ խմբավորումներին և կետային ճշգրիտ հարվածներ են հասցնում նրանց դիրքերին:

ԱՄՆ-Ն ՈՒԺՈՎ ԿԱՐԳԵԼԻ ԻՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՌՈՒՄԲԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան իր իսրայելցի գործընկերոջը հավաստիացրել է՝ եթե Թեհրանը չհամաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, Վաշինգտոնը զենքի կդիմի, և միաժամանակ շեշտել է, որ Միացյալ Նահանգները խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը համարում է բանակցությունները:

ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ

Ռուսաստանյան օդադեսանտային զորքերը ծրագրում են «БМД-4М» դեսանտային մարտական մեքենայի հիմքի վրա ստեղծել վերջինիս տարածական ղեկավարմամբ համալրված տարբերակը: Այդ մասին լրագրողներին հայտնել է զորատեսակի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը: Նրա հավաստմամբ, դրանից հետո ևս աշխատանքները չեն դադարի, քանի որ իրենք քաջ պատկերացնում են տարածական կառավարման ունակություններով օժտված մարտական մեքենայի կատարելագործման հետագա հնարավորությունները: Նոր մեքենայի սպառազինությունում ընդգրկված զինատեսակները լիովին կհամապատասխանեն այժմյան ամենախիստ չափանիշներին:

ՄԱՇԿԸ՝ ՕՐԳԱՆԻԶՄԻ ՀԱՅԵԼԻ

Գիտնականները պնդում են, որ մաշկը հայելի է, որում արտացոլվում է օրգանիզմի վիճակն իր բոլոր բարդություններով։ Եվ դա այդպես է, որովհետև մաշկն ամբողջ օրգանիզմի անբաժանելի մասն է, և տեսքը կախված է նրա ընդհանուր վիճակից։ Այսպիսով՝ որքան մաքուր է ձեր մաշկը, այնքան մաքուր է ձեր օրգանիզմը։ Գաղտնիք չէ, որ ի թիվս շատ ու շատ այլ հիվանդությունների, մաշկային հիվանդությունները ևս վերջին ժամանակահատվածում մեծ աճ են գրանցել։ Նման հիվանդություններից բնականաբար ապահովված չեն նաև զինվորները, մանավանդ հենակետերում հերթապահություն իրականացնողները. չէ՞ որ նրանք ամբողջ օրը դրսում են. արև, քամի, սառնամանիք, սողուններ, միջատներ. այս ամենը նպաստավոր հող է մաշկային հիվանդությունների զարգացման համար։

10 ՓԱՍՏ, ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ

1998թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմը դադարեցրեց ալ Քաիդայի ղեկավարին Աֆղանստանում թևավոր հրթիռներով ոչնչացնելու նպատակ հետապնդող ռազմագործողությունը, որի կողմնակի վնասը գնահատվում էր շուրջ 300 զոհ՝ ձեռք բերված տեղեկությունների ընդամենը 50% արժանահավատության դիմաց:
2000-2001թթ. ԱՄՆ ՌՕՈՒ-ն փորձեց հակատանկային «Hellfire» («Դժոխային կրակ») հրթիռները հարմարեցնել զուտ դիտարկման համար նախատեսված «Predator» («գիշատիչ») անօդաչու թռչող սարքին (ԱԹՍ): Սպառազինված ԱԹՍ-ի միջոցով մարդ սպանելու առաջին դեպքն արձանագրվեց 2001թ. նոյեմբերին, երբ «Predator»-ը Աֆղանստանում խոցեց Մոհամմեդ Ատեֆին՝ ալ Քաիդայի պարագլուխներից մեկին:

ՃԳՆԱԺԱՄԸ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴԻ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ կառավարությունում անգամ չի քննարկվում համաշխարհային ֆինանստատնտեսական ճգնաժամի պատճառով պաշտպանության բնագավառին առնչվող փորձակոնստրուկտորական աշխատանքերի ծավալների կրճատման և կամ պաշտպանական արդյունաբերության համալիրի իրականացրած որևէ ծրագրից հրաժարվելու որևէ հարց:

ԱՐԱԳԱՑՆԵԼ ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Երեկ կայացած խորհրդակցությունում, որը նվիրված էր ռուսաստանյան ռազմածովային նավատորմի զարգացման ու արդիականացման խնդիրներին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է արագացնել նոր սերնդի վերջրյա ռազմանավերի և սուզանավերի ստեղծման աշխատանքները, ստեղծվելիք նավերի սպառազինություն ընդգրկելով նորագույն զինատեսակներ, ղեկավարման, հետախուզման ու կապի համակարգեր: