Ռազմական
2013թ. կստանան ԾՌչ-29Խ տախտակամածային առաջին կործանիչները: Պայմանագրով նախատեսված բոլոր 24 միավորները կտեղակայվեն «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիր նավի վրա` աստիճանաբար փոխարինելով իրենց ռեսուրսը սպառած հց-33 կործանիչներին:
Ռուսաստանի միացյալ նավաշինական կորպորացիան 2016թ. կսկսի հակահրթիռային և հակատիեզերական պաշտպանության բաղադրիչներ պարունակող հածանավի կառուցումը: Արդեն սկսվել է վեց նոր ռազմանավերի նախագծումը: Առայժմ նախագծի մասին տվյալներ չկան: Հայտնի է միայն, որ ռուս զինվորականները աստիճանաբար ավելացնում են ուշադրությունը հակահրթիռային և հակատիեզերական պաշտպանության հատկապես ծովային հատվածի հզորացմանը: Նույն մոտեցումն է ցուցաբերվում նաև ավիակիր նավի նախագծման ընթացքում:
Վենեսուելան Իրանին է փոխանցել առնվազն մեկ F-16 կործանիչ: Ինքնաթիռը տեղ է հասցվել մասնատված վիճակում, իսկ այժմ այն ամբողջովին հավաքված է և գտնվում է իրանական ավիաբազաներից մեկում: Իրանցի մասնագետները մտադիր են ամբողջությամբ քանդել կործանիչը, ապա նորից հավաքել նախագծման, ռադիոտեղորոշման սարքավորումների կիրառման մանրամասներն ուսումնասիրելու համար:
2011թ. «Սուխոյ» ընկերության եկամուտը առավելագույնն է եղել բաժնետիրական ընկերության կազմավորման սկզբից ի վեր և կազմել է 47,8 միլիարդ ռուբլի: Ընկերության մաքուր շահույթը աճել է ավելի քան հինգ անգամ` 989 միլիոնից հասնելով 5,24 միլիարդ ռուբլու: Տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս «Սուխոյ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Միխայիլ Պողոսյանը և գլխավոր տնօրեն Իգոր Ազարը նշել են, որ եկամուտը ապահովվել է ինչպես ռազմական ինքնաթիռների, այնպես էլ քաղաքացիական նշանակության տեխնիկայի, մասնավորապես, Sukhoi Superjet 100-ի նախագծերի շուրջ տարվող աշխատանքների շնորհիվ:
2012 ֆինանսական տարում ԱՄՆ ռազմական արտահանման ծավալը կարող է ռեկորդային աճ գրանցել` հասնելով 60 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ռիչարդ Ջենեյլը: Ռեկորդային աճը պայմանավորված կլինի առաջին հերթին Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի համար F-15 կործանիչների մատակարարման ու ևս 70 ինքնաթիռների արդիականացման գործարքով` 29,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Վիկտոր Չիրկովը հայտարարել է, որ ծովային տեղակայման Ռ-30 «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները փաստացի ընդունվել են սպառազինության, այժմ համապատասխան փաստաթղթերն են կազմվում: Նա նաև հավելել է, որ բոլոր տեխնիկական և փաստաթղթային ձևակերպումներից հետո «Բուլավա» հրթիռների հետ միասին ռազմական նավատորմի շարքերը կհամալրի «Յուրի Դոլգորուկի» նորագույն ռազմավարական ատոմային սուզանավը: Այն մարտական հերթապահության կկանգնի մինչև հուլիսի 29-ը` ՌԴ ռազմածովային նավատորմի օրը:
Ինքնիրականացման հասկացությունը ներառում է մարդու ստեղծագործական և հոգևոր ներուժի բազմակողմանի զարգացումը, նրա բոլոր հնարավորությունների առավելագույն իրականացումը, շրջապատի համարժեք ընկալումը, աշխարհի և նրանում իր տեղի գիտակցումը, հուզական և հոգևոր աշխարհի հարստությունը, հոգեկան առողջությունն ու բարոյականությունը: Հայտնի հոգեբան Ա.Մասլուն ինքնիրականացումը բնորոշում է որպես «մարդու ձգտում` դառնալու այն, ինչ նա կարող է դառնալ»: Ինքնիրականացման ուսումնասիրման միանշանակ մեթոդիկա առաջարկել հնարավոր չէ, այնուամենայնիվ, գոյություն ունեն այնպիսիք, որոնք բացահայտում են վերջինիս այս կամ այն կողմը: Տվյալ թեստը` որպես ինքնիրականացման մակարդակի որոշման մեթոդիկա, մշակել է 1963թ. Էվերետ Շոստրոմը, Կալիֆոռնիայի հոգեթերապիայի ինստիտուտում: Ստորև ներկայացված է թեստի` Ջոունսի և Կրեդալի վերամշակած հակիրճ տարբերակը: