Ռազմական
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի օգնական, բրիգադի գեներալ Ալի Շամշիրին հայտարարել է, որ Իրանը իր հզորությամբ դարձել է աշխարհում հինգերորդ կամ վեցերորդ տերությունը: Գեներալն ընդգծել է, որ երկրի ղեկավարությունը առաջնորդվում է պաշտպանական բնույթի ռազմաքաղաքական դոկտրինով, և բանակը պաշտպանական բնույթի նորագույն սպառազինությամբ համալրելու հարցում Իրանը գերազանց դիրքերում է:
Թուրքիան մտադիր է ավելի քան 4 միլիարդ դոլար ծախսել գործողության մեծ շառավիղ ունեցող հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու նպատակով: ՀՀՊ համակարգերի գնման մրցույթը Թուրքիան հայտարարել է դեռ 2009թ.: Հաղթողի հիմնական հավակնորդներն են ամերիկյան Raytheon և Lockheed Martin ընկերությունները` PAC-3 Patriot համակարգերով, եվրոպական SAMP/T-ն Aster 30 հրթիռներով, ռուսական C-300-ը և C-400-ը, ինչպես նաև չինական HQ-9` C-300B-ի փոփոխված տարբերակը:
Պարզվում է, որ ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի կենտրոնական հրամանատարական կետում՝ հերթապահ ուժերի հրամանատարի վայրում, ի թիվս նորագույն էլեկտրոնային համակարգերի, խնամքով պահվում է նաև ծանր մուրճ` ժողովրդախոսակցական լեզվով ասած՝ «կվալդ», գաղտնի փաստաթղթերով լեցուն չհրկիզվող պահարանը չնախատեսված իրավիճակի առաջացման դեպքում բացելու համար:
Միացյալ Նահանգների զինվորական մասնագետները փորձում են գտնել մարտի դաշտում կայծակ առաջացնելու եղանակները և հավաստիացնում են, որ արդեն զգալի առաջընթաց են արձանագրել՝ կարողանալով կայծակի միջոցով ոչնչացնել ուսումնական թիրախները: Կայծակի օգտագործումը թույլ կտա ոչնչացնել հակառակորդի տեղադրած ականադաշտերը և անգամ` զրահատեխնիկան:
Ռուսաստանը մտադիր է Լուսին հասնելու համար գերծանր կրող հրթիռ կառուցել: Այն ընդգրկված է 2016-2025 թվականներն ընդգրկող Տիեզերական դաշնային ծրագրում:
Հրթիռը պետք է կարողանա ցածր մերձերկրային տիեզերք (մոտ 200 կիլոմետր) դուրս բերել մինչև 70 տոննա օգտակար բեռ և ամենահզորն է այժմ գոյություն ունեցող և մշակման փուլում գտնվող հրթիռների շարքում:
Կառուցման նպատակն է 2028 թվականին նոր սերնդի տիեզերանավով տիեզերագնացներ ուղարկել Լուսին: Մյուս նպատակը աստերոիդների և տիեզերական այլ մարմինների մոտ անօդաչու տիեզերական ապարատներ հասցնելն է:
ՌԴ օդատիեզերական զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն հայտարարել է, որ զորատեսակի հրամանատարությունը մտադիր է նախապես ծրագրված 2020 թվականից անհամեմատ շուտ ավարտել «Воронеж» դասի նոր ռադիոլոկացիոն կայանների ցանցի գործարկումը: Օստապենկոն չի հստակեցրել, թե երկրի հատկապես որ շրջաններում են տեղակայվելու նոր ՌԼԿ-ները, սակայն լրագրողներին խոստացել է առաջիկայում տեղում ծանոթացնել ռադիոլոկացիոն կայանքներից մեկի կառուցման աշխատանքներին:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը համոզված է, որ նպատակահարմար չէ սկսել նոր ռազմավարական ռմբակոծիչի մշակումը, որը կփոխարինի ՌԴ ռազմաօդային ուժերի սպառազինությունում եղող և 850 հրթիռներ կրելու ունակ «Ту-95МС» և «Ту-160» ինքնաթիռներին, քանի որ հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգերի զարգացման ներկա պայմաններում նրանք կոչնչացվեն դեռ նշանակման վայրին մոտենալիս: