Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՄՆ-Ը ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԹՈՂՆԻ «ՔԱՐ-ԼՐՏԵՍՆԵՐ»

2014 թվականի ավարտին զորքերն Աֆղանստանից դուրս բերելուց հետո Պենտագոնն այդ երկրում կթողնի բռաչափ քարի մեծությամբ դիտարկող սարքեր, որոնք ամենաանհավական տեղերում կլրտեսեն աֆղանական զինված կազմավորումներին:
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մշակած «քար-լրտեսները», իրականացնելով շրջապատի մշտական դիտարկում, կասկածելի ակտիվության յուրաքանչյուր դրսևորման մասին իսկույն կհայտնեն կենտրոն: «Lockheed Martin»-ի մասնագետների հավաստմամբ, հանգամանքների բարեհաջող զուգորդման դեպքում այս սարքերի որոշ մոդելներ կարող են աշխատել մինչև 20 տարի:

ԻՐԱՆԸ «Flame»-Ի ՀԱՄԱՐ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻՆ

Թեհրանն Իսրայելին մեղադրում է համակարգչային բարդագույն «Flame» վիրուսի ստեղծման ու դրանով Իրանի գաղտնի տեղեկություններին մեծ վնաս հասցնելու համար: Վիրուսը վերջերս բացահայտել են ռուսաստանյան մասնագետները:
Փորձագետների պնդմամբ, համակարգչային վիրուսն արդեն հինգ տարի գտնվում է Մերձավոր Արևելքի համակարգչային ցանցերում և կազմակերպված կիբեռնետիկ լրտեսության մի մասն է: Նրա թիրախներ են դարձել Իրանի 189, Արևմտյան ափի 100 և Սիրիայի 30 համակարգչային ցանցեր:

ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՀՍԿԱ ԴԻՐԻԺԱԲԼԸ ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԻ

Համաձայն «Aviation Week» պարբերականի, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է «Blue Devil II» («Երկնագույն սատանա-2» հետախուզական հսկա դիրիժաբլի կառուցման ծրագիրը, որը, փորձագետների պնդմամբ, «նոր էջ էր բացելու հետախուզական թռչող սարքերի պատմության մեջ»: Դիրիժաբլը հագեցած էր լինելու գիշերային ու ցերեկային պայմաններում դիտարկման, ունկնդրման ու ռադիոէլեկտրոնային հետախուզության ամենաարդիական բազմաթիվ սարքավորումներով, ունենալու էր բարձր ճշգրտության «Argus» քարտեզագրական համակարգ, ինչպես նաև տվյալների վերլուծության և պահպանման հզոր համակարգիչ, որի շնորհիվ հնարավոր է դառնում հաղորդել ոչ թե տվյալների անընդհատ հոսք, այլ միայն անհրաժեշտ տեղեկատվությունը:

ԿՍՏԵՂԾՎԻ ՌՈՒՍ-ՀՆԴԿԱԿԱՆ ՌԱԶՄԱՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌ

Հնդկական «Hindustan Aeronautics Ltd (HAL)» և Ռուսաստանյան ավիաշինական միացյալ կորպորացիաները ստորագրել են 15-20 տոննա բեռնատարողությամբ բազմանպատակային ռազմափոխադրական ինքնաթիռի ստեղծման և արտադրման բազային պայմանագիր: Ռուս-հնդկական միջկառավարական պայմանագրի շրջանակներում այդ նպատակով ավելի վաղ ստեղծվել էր «Multirole Transport Aircraft Ltd» համատեղ ձեռնարկությունը: Նախագծին ռուսական կողմից մասնակցում է նաև «Рособоронэкспорт»-ը:

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀՈ՞ՒՅՍ, ԹԵ՞ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՎԱԽ

Թեստը նախատեսված է ինքնաստուգման համար և նպատակ ունի նպաստելու միմիայն անհատի ինքնաբացահայտմանն ու ինքնաճանաչմանը: Չի կարելի այն լրացնել մեկ ուրիշի հետ, կամ, առավել ևս, ուրիշի փոխարեն, քանի որ հանրագումարում ճիշտ արդյունք չի ստացվի:

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՓՈՐՁԱՐԿԵԼ Է "Акаш" ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀՐԹԻՌԸ

Երեք օրում Հնդկաստանն իրականացրել է նոր զենիթային հրթիռի երկրորդ հաջող փորձարկումը: Արձակումն իրականացվել է երկրի արևելքում գտնվող Օրիսսա նահանգի Չանդիպտուր զինափորձարանից:

ՉՈՐՍ ՆՈՐ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բացի նոր հանդերձանքները, հատուկ ծառայությունների դիպուկահարները կստանան նաև չորս նոր հրացաններ, որոնք նախատեսված են 800 և 1.500 մետր հեռավորության վրա գերճշգրիտ կրակ վարելու, քաղաքային պայմաններում մերձամարտի և դիպուկահարներին ուսուցանելու համար:
Բոլոր չորս հանդերձանքի համալիրներն ու դիպուկահար հրացանները շուտով կներկայացվեն ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին: