Ռազմական
Ռուսաստանյան Պլեսեցկ տիեզերակայանից առաջին անգամ արձակվել է նոր բալիստի հրթիռ, որը հաջողությամբ հասել է Կամչատկայի թերակղզում գտնվող նշանակման վայր: Այդ մասին հայտարարել է ՌԴ ռազմավարական նշանաության հրթիռային զորքերի ներայացուցիչ Վադիմ Կովալը, որը սակայն, չի հստակեցրել այլ մանրամասներ:
Վերջերս ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ Ռուսաստանում ստեղծվել է «Բուլավայի» տեխնիկա-մարտավարական բնութագրերը երկու անգամ գերազանցող նոր հրթիռ:
Իրկուտսկի մարզում փորձնական-մարտական հերթապահության է անցել հեռավոր հայտնաբերման նոր` «Воронеж-М» սերնդի չորրորդ ռադիոլոկացիոն կայանը: Այն աշխատելու է ալիքների մետրային դիապազոնում և ապահովելու է արևելյան հրթիռավտանգ ուղղությունը:
Վերջերս լույս է տեսել ԽՍՀՄ պաշտպանության նախարարության եւ Պենտագոնի պարահոգեբանական ուսումնասիրությունների մասին պատմող սենսացիոն գիրքը: ԱՄՆ-ում գաղտնազերծել են անցած դարի ռազմական ոլորտի խորհրդավոր ծրագրերից մեկը: Մոտ 20 տարի կենտրոնական հետախուզական վարչությունը եւ պաշտպանության նախարարության հետախուզական ծառայությունը` ՌՈՒՄՕ-ն, ուսումնասիրություններ էին կատարում ռազմական պարահոգեբանության ոլորտում: Միաժամանակ նմանատիպ աշխատանք էր կատարվում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարությունում: Դրանք նույնպես հույժ գաղտնի էին:
Լիբիական պատերազմում ՆԱՏՕ-ի կողմից կիրառված օդուժի մասին Անատոլի Ցիգանոկի «Ինչ սովորեցրեց ՆԱՏՕ-ին լիբիական երկինքը» հոդվածը («Հայ զինվոր», թիվ 15, 2012, էջ 10) հետաքրքիր է նրանով, որ առաջին անգամ է ռուսական փորձագիտական շրջանակներում վերլուծվում այդ պատերազմը, որն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Այդ պատերազմի` ոչ ավանդական լուծումներով աչքի ընկնող մարտական գործողությունները շատ ուսանելի են ռազմական գործով հետաքրքրվողների համար: Այդուհանդերձ, չնայած ներկայացված հետաքրքիր փաստերին` հեղինակի եզրակացությունները հիմնականում թռուցիկ են ու մասնակի բնույթ են կրում:
Լոնդոնը մտադիր է կառուցել ռազմավարական նշանակության նոր սերնդի ատոմային սուզանավ, որի նախագծման համար արդեն իսկ ծախսվել է մեկուկես միլիարդ ԱՄՆ դոլար: Հայտնի է նաև, որ սուզանավերի կառուցման պատվերները տրվելու են բացառապես բրիտանական ընկերություններին:
ՌԴ օդատիեզերական պաշտպանության ուժերը Պլեսեցկ տիեզերակայանից հաջողությամբ իրականացրել են ռազմական նշանակության միջին դասի «Союз-У» տանող հրթիռի արձակում: Հրթիռը տիեզերք է դուրս բերել «Космос» դասի տիեզերական սարքավորում, որն աշխատելու է ՌԴ պաշտպանության նախարարության համար: Արձակումը ղեկավարել է օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Օլեգ Օստապենկոն:
Մայիսի 17-ից 19-ը կայանալիք ուղղաթիռային արտադրանքի Մոսկովյան միջազգային ցուցահանդեսում ռուսաստանյան 14 ընկերություն կներկայացնի 49 անուն ռազմական նշանակության արտադրանք, այդ թվում նաև՝ Ми-28НЭ “Ночной охотник” մարտական ուղղաթիռը: Ցուցահանդեսում կներկայացվեն ինչպես ուղղաթիռային տեխնիկա, նավիգացիոն, կապի, վերգետնյա ապահովման, ռադիոլոկացիոն վերահսկողության, այնպես էլ ուղղաթիռային հրապարակների սարքավորումներ: