Ռազմական
Մեկնաբանելով ՌԴ զինված ուժերի կողմից մորձմոսկովյան մարզում իտալական արտադրության երկու «Centauro» անվավոր տանկերի փորձարկման և հետագայում դրանց ձեռքբերման հնարավորության մասին լուրերը, ռուսաստանյան բազմաթիվ զինվորական փորձագետներ պնդում են, որ դրանց ռուսաստանյան փորձարկումներն ընդամենը արտասահմանյան ժամանակակից սպառազինությունում օգտագործվող տեխնոլոգիաների ուսումնասիրության և հետագայում այդպիսիք հայրենական արտադրությունում ներդնելու նպատակով իրականացվող փորձարկումներ են:
Չիկագոյում մայիսի երրորդ տասնօրյակում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ ռազմածովային ուժերը հաջողությամբ են իրականացրել հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի մաս կազմող նոր` ծովային բազավորման երկրորդ սերնդի «Standard Missile-3 (SM-3) Block 1B» հակահրթիռի արդիականացված տարբերակը, որը բավականին մտահոգում է Մոսկվային: Հավայան կղզիների մերձակայքում արձակված նոր հակահրթիռը հաջողությամբ խոցել է գործողության փոքր շառավիղ ունեցող բալիստիկ հրթիռը:
ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Ռուսաստանի հերոս Վլադիմիր Շամանովը հայտնել է, որ 2016 թվականին կսկսվի այս դեսանտային մարտական մեքենայի «լրիվ թվայնացված» տարբերակի արտադրությունը: Այն կունենա հեռանկարային հետևակի մարտական մեքենաների համար ներկայում մշակվող կառավարման ավտոմատ համակարգ, իսկ զրահապատ պաշտպանության ուժեղացումից հետո կբավարարի դեսանտայինների բոլոր պահանջները:
ԶԾԱ միջոցառումների իրականացման արդյունքը կարող է տարբեր լինել: Որպես կանոն, այն բնութագրվում է ԶԾԱ իրավիճակով և մակարդակով /շատ բարձր, բարձր, միջին, ցածր, կրիտիկական/:
Զորամասում /ստորաբաժանումում/ ԶԾԱ մակարդակը շատ բանով կախված է հրամանատարից, նրա տնօրինության տակ գտնվող հնարավորություններից, մասնագիտական պատրաստությունից ու փորձից:
«Մեքենաշինության գիտաարտադրական միավորում» ռազմարդյունաբերական համալիրի գլխավոր տնօրենի ռազմավարական նշանակության համալիրների գծով տեղակալ Անդրեյ Գորյաևի համոզմամբ, ռուսաստանյան նոր 100 տոննանոց և հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը, որը կփոխարինի հայտնի Р-36М2 «Воевода»-ին (արևմտյան դասակարգմամբ` «Сатана») և ունակ կլինի հաղթահարելու ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հեռանկարային համակարգը, լավագույն դեպքում պատրաստ կլինի 2022 թվականին: Վիճակագրությունը վկայում է, որ նոր սերնդի հրթիռի մշակման համար անհրաժեշտ է լինում առնվազն 10 տարի: Ընդսմին, մշակման ու փորձարկման ժամկետները մեծապես պայմանավորված են նաև մտահղացման մշակվածությամբ, նորարարական կամ նախորդների շարունակությունը լինելու հանգամանքով:
Մասնագետների պնդմամբ, բնապահպանական աղետալի իրավիճակն ու հետպատերազմյան սթրեսը Չեչնիայում հանգեցրել են քաղցկեղով հիվանդացության կտրուկ աճի: Եթե նախկինում այս հիվանդությունը պատուհասում էր հիմնականում 50-60 տարեկաններին, ապա այժմ հիվանդացության տարիքային շեմը իջնելով հասել է 25-30 տարեկանի: Ներկայում հանրապետությունում ավելի քան 16.000 մարդու օրգանիզմում հայտնաբերվել են չարորակ նորագոյացություններ, և այդ թիվն ամեն տարի ավելանում է շուրջ 3.500-ով:
Չեչնիայի կառավարությունը բանակցություններ է վարում իսրայելյան մի մասնավոր ընկերության հետ հանրապետությունում մասնագիտացված ախտորոշիչ կենտրոն կառուցելու համար:
Արմավիրի նոր սերնդի «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանը մինչև տարեվերջ կընդգրկվի մարտական հերթապահությունում: Փորձնական-մարտական հերթապահության ընթացքում հաստատվել են կայանի բոլոր տեխնիկամարտավարական բնութագրերը: «Վորոնեժ» տիպի ռադիոտեղորոշիչ կայաններ արդեն իսկ գործում են Լենինգրադի և Կալինինգրադի մարզերում, իսկ ևս մեկն այս ամիս փորձական-մարտական հերթապահության կվերցվի Իրկուտսկի մարզում: