Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԴԻՎԻԶԻԱՆԵՐՆ ԱՎԱՐՏՈՒՄ ԵՆ ՎԵՐԱԶԻՆՈՒՄԸ

Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի Տեյկովիան դիվիզիան մինչև ընթացիկ տարեվերջ լրիվ կվերազինվի հինգերորդ սերնդի „Тополь-М” և „Ярс” հրթիռային համալիրներով:
Իսկ զորատեսակի ամենամեծ` Տատիշչևյան դիվիզիայի վեցերորդ գնդի վերազինումը „Тополь-М” համալիրներով կավարտվի 2013 թվականին: Այս մասին լրագրողներին հայտնել է զորատեսակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կարակաևը:

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԻՍՐԱՅԵԼԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒԶԱՆԱՎԸ

«Type 209» փոփոխված նախագծի չորրորդ «Դոլֆին» սուզանավն Իսրայելին հանձնելու առթիվ Գերմանիա են ժամանել երկրի ռազմարդյունաբերական համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները: Ենթադրվում է, որ սուզանավն Իսրայել կհասնի միայն 2013 թվականին, իսկ մինչ այդ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կանցնի թեստային փորձարկումներ:

"Тигр" ԶՐԱՀԱՊԱՏ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԵՆ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Ռուսական բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերն այս տարի կստանան հայրենական արտադրության արդիականացված “Тигр-М” զրահապատ մեքենաներում տեղակայված տեխնիկական հսկողության ավտոմատացված համակարգերի, ռադիոէլեկտրոնային նմանակման ու ռադիոէլեկտրոնային խաթարումների առաջացման շարժական կայանքներ, որոնք տեխնիկամարտավարական բնութագրերով գերազանցում են աշխարհում գոյություն ունեցող բոլոր կայանքներին:

ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՍԻՆԴՐՈՄ

Այդպիսի հոգեխոցվածք ստացած զինծառայողը կա՛մ ինքնամփոփվում է, թույլ է հակազդում իրադրությանը, կա՛մ հակառակը` խուճապահար է լինում, մասնավորապես` դրսևորում է վատ համադասված շարժողական գերակտիվություն, այս ու այն կողմ է վազում, բղավում է և այլն: Այն նյարդային ցնցումը, որը մարդ ապրում է այդ պահին, այնքան ուժեղ է լինում, որ նա ժամանակավորապես կորցնում է տեղի ունեցող իրադարձությունները քննադատաբար գնահատելու, սթափ մտածելու և ռացիոնալ որոշումներ կայացնելու ընդունակությունը

ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը` կրճատ ԶԾԱ ապահովում, ցանկացած պետության զինված ուժերի հիմնախնդիրներից է:

Հարկ է նշել, որ 20-րդ դարի 50-ական թվականներից հետո զարգացած երկրների զինված ուժերում սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման շնորհիվ հաջողվել է զգալիորեն կրճատել մարտական կորուստները: Թեպետ առայժմ բարձր է մնում ոչ մարտական կորուստների քանակը:

ՊԱՀՊԱՆԵՔ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ՝ ԱՉՔԻ ԼՈՒՅՍԸ

Տեսողության հիգիենան միջոցառումների համալիր է, որն ուղղված է լավ տեսողության պահպանմանն և ամրապնդմանը, աչքերի բազմաթիվ հիվանդությունների կանխարգելմանը։ Տեսողությունը պահպանելու համար պետք է աշխատել և հանգստանալ ճիշտ լուսավորության տակ։ Արգելվում է կարդալ, եթե լույսն ընկնում է դեմքին։ Թույլ լույսի տակ չի կարելի կարդալ։ Աշխատանքային սեղանը պետք է տեղադրված լինի այնպես, որ պատուհանը կամ լույսի մեկ այլ աղբյուր գտնվեն ձախից։ Արհեստական լույսը պետք է ծածկված լինի լուսամփոփով։

ՀՈԳԵԽՈՑԻՉ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

ՈՒսումնամարտական գործունեության ժամանակ առկա էքստրեմալ գործոնների ազդեցության բացասական հետևանքներն են հոգեխոցվածքները: Դրանք առաջանում են հոգեխոցիչ բնույթի պատահույթի և մարդու կողմից այդ իրադարձության գնահատման փոխգործողության հետևանքով: Նշենք, որ մասնագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել նաև հոգեկան ցնցում արտահայտությունը: Դա հոգեկան գործունեության ժամանակավոր կամ մշտական խախտումն է հոգեբանական շատ ուժեղ կամ նշանակալից գործոնների ազդեցության հետևանքով: Հոգեկան ցնցումը կրկնվելու կամ շատ խորը լինելու դեպքում կարող է հանգեցնել անձնավորության հոգեծին (հոգեբանական պայմանավորվածություն ունեցող) ախտաբանական փոփոխությունների: Հոգեծին փոփոխությունները կարող են առաջ բերել նաև հոգեմարմնային (պսիխոսոմատիկ) հիվանդագին փոփոխություններ: