Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԿՈՐԾԱՆՎԱԾ ՍՈՒԶԱՆԱՎԻՆ ԿՓՈԽԱՐԻՆԻ ՆՈՐԸ

2000 թվականին Բարենցի ծովում կործանված «Курск» ատոմային սուզանավին կփոխարինի և հատուկ խնդիրներ կկատարի նույն` «Антей» նախագծի «Белгород»-ը, որի կառուցումը սկսվել էր 1992-ին, նույն 90-ականներին էլ դադարեցվել, 2006 թվականին վերսկսվել, և երբ արդեն 80 տոկոսով պատրաստ էր, վերստին դադարեցվել ֆինանսավորման բացակայության պատճառով:

ՀԻՆԸ  ՆՈՐՈԳԵԼ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ, ԻՍԿ ՆՈՐԵՐԻՑ ՔԻՉ ՈՒՆԵՆ

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվում է նորոգել 120 կիլոմետր շրջագծում վերգետնյա նշանակետերի խոցման համար նախատեսված մի քանի հարյուր «”Точка-У» հին հրթիռային համալիրների ղեկավարման ավոտմատ համակարգերը, բայց և չի հասցնում դրանք փոխարինել նոր` 500 կիլոմետր գործողության շառավիղ և անհրաժեշտության դեպքում միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորություն ունեցող «Искандер»-ներով:

ՌԴ ՕԴԱԴԵՍԱՆՏԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԵՆ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՎԻԱՑԻԱՅՈՎ

ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբում այժմ մշակվում է բանակային ավիացիան այս զորատեսակի կազմում ընդգրկելու ծրագիրը, որի հետ լրիվ համաձայն են ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարությունն ու գլխավոր օպերատիվ վարչությունը:

ՌՈՒՍ ԴԵՍԱՆՏԱՅԻՆՆԵՐԸ ՄԵԿՈՒԿԵՍ ՏԱՐՈՒՑ ԿՈՒՆԵՆԱՆ «ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՐՁԱՎՈՐՈՒՄ»

Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Շամանովը, որ հայտարարել է, թե միանգամայն իրատեսական է մեկուկես տարի անց ռուսական արտադրության նման հանդերձանքի մատակարարումը, որով առաջին հերթին կհանդերձավորվեն զորատեսակի հետախուզական ստորաբաժանումները, ապա առաջին հերթին մարտական գործողություններում ներգրավվելու և ինքնավար գործելու համար նախատեսված գումարտակները:

ՄՈԼԴՈՎԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ

Մոլդովայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է երկրի օդային տարածքի պաշտպանության մասին օրենքը, համաձայն որի, փաստորեն ոչնչացման ենթակա են նաև Մերձդներստրի չճանաչված հանրապետությունում 1992 թվականից տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ ուժերի մատակարարումն իրականացնող ինքնաթիռները: Ըստ այդմ, Քիշինևը մտադիր է ՆԱՏՕ-ի անդամ պետություններից գնել 240 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, որպեսզի առավելություն ձեռք բերի Մերձդնեստրյան Հանրապետության բանակի նկատմամբ, ինչպես նաև վերահսկի իր օդային տարածքը:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ 10 ԱՆԳԱՄ ՇԱՏ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐ

ՌԴ ցամաքային զորքերն ընթացիկ տարում կստանան 20.000 միավոր կապի միջոցներ, ինչը տասն անգամ կգերազանցի 2011 թվականի ցուցանիշը: Հիմնականում ձեռք կբերվեն կարճալիք ու գերկարճալիք դիապազոններում աշխատող ռադիոկայանքներ, որոնք նախատեսված են ղեկավարման մարտավարական օղակի և հետախուզության համար, ինչպես նաև ռադիոռելեային, տրոպոսֆերային ու արբանյակային կապի կայանքեր:

ՌԴ ԱՌԱՋԻՆ ԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԲՐԻԳԱԴԸ ԿԿԱԶՄԱՎՈՐՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ

Արկտիկայում Ռուսաստանի շահերի պաշտպանության նպատակով երկու բրիգադներ ստեղծելու մտադրության մասին ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտնել էր 2011 թվականի հուլիսին, սակայն չէր հստակեցրել տեղակայման վայրերը, նշելով, որ քննարկվում են Մուրմանսկի, Արխանգելսկի և մի քանի այլ վայրերի թեկնածությունները: Երեկ, հանդիպելով լրագրողներին, ՌԴ ցամաքային զորերի գլխավոր հրամանատարը հայտնել է, որ բրիգադները կազմավորելիս հաշվի կառնվի Ֆինլանդիայի, Նորվեգիայի ու Շվեդիայի փորձը: Իսկ պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը հայտարարել է, որ արդեն իսկ մշակվել են արկտիկական գոտում ծառայողների համար նախատեսված տաք համազգեստներ: