Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

«ԲՈՒԼԱՎԱՆ» ԸՆԴՈՒՆՎՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը լրագրողներին հայտնել է, որ նախապատրաստվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագիրը` «Բուլավա» միջմայցամաքային բալիստիկ հրթիռային համալիրը ՌԴ ԶՈՒ սպառազինությունում ընդգրկելու մասին: Հեռանկարում այն դառնալու է Ռուսաստանի ծովային բազավորման միջուկային ուժերի հիմնական բաղկացուցիչը, և այն կրելու համար արդեն իսկ կառուցվում են նոր սուզանավեր:

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՎԵՐՍԿՍԻ «БМП-3»-Ի ԳՆՈՒՄՆԵՐԸ

ՌԴ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը հայտարարել է, որ հաջողությամբ ավարտվել են արդիականացված «БМП-3»-ի փորձարկումները, մեքենայի տեխնիկամարտավարական բնութագրերը բավարարում են զինվորականների ներկայացրած պահանջներին և շուտով կկսվի նրանց գնումը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը ներկայացնելով մի շարք դիտողություններ, 2010 թվականին դադարեցրել էր մարտական այս մեքենաների գնումը:

ԿՍՏԵՂԾՎԻ ՌՈՒՍ-ՎԻԵՏՆԱՄԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԵՎԱՎՈՐ ՀՐԹԻՌ

Ռուսաստանյան ու վիետնամցի մասնագետներն այն կմշակեն ռուսական «Уран» հրթիռի հիմքի վրա: Վիետնամական կողմն արդեն այս տարի, ռուս-հնդկական «Брамос» հրթիռի արտադրության օրինակով կսկսի նոր հրթիռի թողարկման արտադրական հզորությունների կառուցումը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՃՈՒՄ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

2011 թվականին Ռուսաստանը նախատեսված 11,6 միլիարդի փոխարեն արտահանել է 13,2 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական տեխնիկա և սպառազինություն այն դեպքում, երբ 2010 թվականին արտահանված սպառազինության ընդհանուր գումարը կազմել էր 10,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Ընթացիկ տարում նախատեսվում է անցնել 13,5 միլիարդի բնագիծը: Իսկ պատվերների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 40 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը մի փոքր պակաս է 2011 թվականի ցուցանիշից: Այս հանգամանքը ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Դմիտրիևը բացատրել է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքներով:

ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿՓՈՐՁԱՐԿՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-Ն

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: ՌԴ զինված ուժերի սպառազինությունում ներկայում ընդգրկված են մի քանի մակնիշի անօդաչու թռչող սարքեր, որոնք բոլորը նախատեսված են հետախուզության համար: Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ անցած տարի կայացավ ռուսաստանյան անօդաչու թռչող սարքերի ստուգատես, սակայն զինվորականները լուրջ դիտողություններ ներկայացրին բոլոր սարքերին:
Տարեվերջին փորձարկվելիք հարվածային սարքը միջին դասի ԱԹՍ է:

Ամերիկյան հայտնի «The Wall Street Journal» պարբերականը հրապարակել է հոդված, որտեղ քննադատվում է երկրի ռազմական բյուջեի կրճատման մասին որոշումը: Նշվում է, որ նախագահ Օբաման ծրագրում է առաջիկա տասնամյակի ընթացքում Պենտագոնի բյուջեն կրճատել կես տրիլիոն և ավելի դոլարով: Պաշտպանության համար նախատեսված բյուջեի կրճատումով Օբաման հույս ունի ծածկել ԱՄՆ-ի բյուջետային դեֆիցիտի կեսը: Սակայն թերթը նշում է, որ մասնավորապես երկրի ռազմածովային ուժերի գոյատևման և զարգացման համար հատկացվող գումարների կրճատումը բացասաբար կանդրադառնա դրանց մարտունակության վրա:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏԱՆԿԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՇՈՒԿԱՆ

Տանկերի համաշխարհային շուկայի` իր ամենամյա վերլուծության մեջ «Forecast International»-ը գրում է, որ մինչ 2021թ.-ը սպասվում է, որ համաշխարհային շուկա կներկրվեն ավելի քան 5500 հիմնական մարտական տանկեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 24250 մլն ԱՄՆ դոլար: