Ռազմական
Ամերիկյան «Lockheed Martin» ավիաշինական ընկերությունում ստեղծվող «X-56A» անվանմամբ ԱԹՍ-ն կունենա շուրջ ութուկես մետր երկարություն և բավական յուրօրինակ կառուցվածք: Անհրաժեշտության դեպքում նրա կոշտ թևերը կարող են անջատվել սարքի կենտրոնական հատվածից և փոխարինվել ավելի ճկուն թևերով: Իսկ երկու հիմնական` «JetCat P240» ռեակտիվ շարժիչներին կարող է ավելանալ նաև երրորդ շարժիչը:
Էստոնիայում գործում է Եվրոպայում միակ կանացի կիսառազմականացված կառույցը՝ «Naiskodukaitse»: Անձնակազմը, որը բաղկացած է կամավորներից, Ռուսաստանին համարում է երկրի հիմնական թշնամին և նպատակ ունի օգնելու հարազատ պետությանը արտաքին թշնամու դեմ պայքարում: Կամավորները սովորական օրերին զբաղվում են իրենց աշխատանքով, իսկ հանգստյան օրերին սովորում վարվել զենքի հետ և արգելագոտի հաղթահարել: Նրանք համոզված են, որ Եվրոպային նոր պատերազմ է սպառնում, որի առաջին ալիքը հարվածելու է իրենց երկրին, և «ռուսները վերականգնելու են Էստոնիայում ունեցած 50 ռազմակայան»:
Մինչև 2020 թվականը ՌԴ ռազմաօդային ուժերը կստանան հեռավոր թռիչքի տասը «Ту-160М» նոր ռազմավարական հրթիռակիրներ, որոնց կատարելագործման աշխատանքներն ընթացքի մեջ են: Հեռանկարային թևավոր հրթիռներ ու կառավարվող ավիառումբեր կրելու ունակ և նոր խցիկ, արդիական ավիոնիկա ու կապի միջոցներ ունեցող այս ինքնաթիռների մարտական արդյունավետությունը երկու անգամ կգերազանցի նախորդի՝ «Ту-160»-ի հնարավորությունները: Վերջինս սպառազինություն էր ընդունվել 1987 թվականին և, կրելով մինչև 40 տոննա կշռով ռումբեր, կարող էր զարգացնելով մինչև 2.200 կիլոմետր ժամ արագություն՝ անցնելով 14.000 կիլոմետր տարածություն: Ռուսաստանյան զինվորական օդաչուները «Ту-160»-ով սահմանել են 44 համաշխարհային ռեկորդ:
Սկիզբը` նախորդ համարում ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԴԱՉՈՒՆԵՐԸ Անհնար է, որ պատերազմի հատկապես վերջին փուլում խորհրդային ղեկավարությունը չմտածեր օդաչուների վերաբերյալ պետական քարոզչության մասին: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է կործանիչ օդաչուներին: Երևույթը հնագույն և հիվանդագին հարց էր ավիացիայում: Բնականաբար, Ստալինին հարկավոր էր այնպիսի հերոս, որն իր ցուցանիշներով առաջ լիներ դաշնակիցներից, միաժամանակ ունենար անաղարտ անցյալ, գեղեցիկ արտաքին և լիներ […]
Երկրագնդի վրա կան մի շարք վայրեր, որոնց մասին մարդկությունը դեռ քիչ բան գիտի: Կան այնպիսի խորհրդավոր տարածքներ, որտեղ տեղի են ունենում անբնական երևույթներ: Դրանց վերաբերյալ գիտնականները դժվարանում են հստակ պատասխան տալ: Ստեղծվում են բազմաթիվ թեզեր, հնչում են տարբեր կարծիքներ, որոնք, միևնույն է, հստակություն չեն մտցնում տվյալ իրադարձությունների պարզաբանման գործում: Նման մի խորհրդավոր վայր է «Լռության գոտի» կոչվածը, որը գտնվում է Մեքսիկայի հյուսիսային մասում, Էլ-Պասո քաղաքից 400կմ դեպի հարավ:
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները հավանություն են տվել «Խելոք պաշտպանության» նախաձեռնությանը (Smart Defence), որով նախատեսվում է պաշտպանական ծախսերի կրճատման ու խստագույն խնայողականության պայմաններում առավելագույնս արդյունավետ օգտագործել Դաշինքի պաշտպանական ներուժը, և պայմանավորվել են ուսումնասիրել նրա դրույթները մասնավորապես դիտարկման, հետախուզության և ուսուցման ասպարեզներում:
Դաշինքի անդամ 28 պետությունների պաշտպանության նախարարները Բրյուսելում համաձայնության են եկել (Alliance ground surveillance, AGS) համակարգի ֆինանսավորման հարցերի շուրջ: Համակարգի նպատակն է հայտնաբերել մոլորակի վրա ռազմական ակտիվության դրսևորումները և ապահովել տեղափոխման ու մարտական գործողությունների վարման ընթացքում Դաշինքի զորքերի անվտանգությունը: