Ռազմական
ԿԺԴՀ զինվորականները նպատակահարմար են գտել ԱԹՍ ստեղծել Միացյալ Նահանգներում` Հարավային Կորեայում կառավարվող հրթիռների փորձարկումների ժամանակ օգտագործվող ամերիկյան «MQM-107D Streaker» գրոհային անօդաչու թռչող սարքի նմանությամբ:
«Hafmynd» ըներության կողմից արտադրվող «Gavia» ստորջրյա ութ ռոբոտները, որոնց ձեռք կբերվեն երեք տարվա ընթացքում, Ռուսաստանի դաշնային բյուջեին կարժենան շուրջ 750 միլիոն ռուսական ռուբլի: Բազմանպատակային և ամենատարբեր նշանակության սարքավորումներ կրելու ունակ այս ռոբոտների ռազմական մոդիֆիկացիան նախատաեսված է որոնողական, ականազերծման և հակախափանարար գործողություններ իրականացնելու համար:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրը տարեկան կարող է արտադրել ատոմային կամ դիզելային վեց սուզանավ և մեկ ավիակիր: Իսկ խորհրդային ժամանակներում ջրարկվում էր հինգ սուզանավ:
Նա նաև հայտնել է հնացած համարվող երրորդ սերնդի ռազմավարական ատոմային սուզանավերի ոչնչացումը դադարեցնելու և կրկնակի նորոգումների ու արդիականացման միջոցով նրանց շահագործման ժամկետները ևս 10 տարով երկարաձգելու մասին, ինչը հնարավորություն կտա ժամանակ շահել, մինչև 2020 թվականին մարտական հերթապահություն ստանձնեն կառուցվելիք «Բորեյ» կարգի բոլոր ութ սուզանավերը:
Զորատեսակի պաշտոնական ներկայացուցիչ, մայոր Իրինա Կրուգլովը հայտնել է, որ 2010-2011 թվականներին օդադեսանտային զորքերը ստացել են «ԳԼՕՆԱՍՍ»-ից օգտվելու համար ներկայում անհրաժեշտ արբանյակային ուղղորդման բոլոր սարքավորումները, իսկ 2012-ին կսկսվի դրանց դյուրակիր տարբերակների մատակարարումը, որոնք արդեն սարքավորված կլինեն զորատեսակին տրամադրվող սպառազինության, մարտական տեխնիկայի վրա և համակցվելով գերճշգրիտ էլեկտրոնային քարտեզներին` օդադեսանտային ստորաբաժանումներին թույլ կտան առավել ճիշտ գնահատել իրավիճակն ու կողմնորոշվել տեղանքում, ինչպես նաև բարձրացնել հրաձգության ու հրետանային կրակի կառավարման ցուցանիշները:
«ԻԺմաշ» արտադրական միավորումն այս տարեվերջին կարող է սկսել նորագույն «Strike» մարտական ատրճանակի արտադրությունը: Այն մյուս ատրճանակներից առանձնանում է արտաքին ապահովիչների բացակայությամբ, բայց և վայրկենական կրակի բացարձակ անվտանգությամբ և գործում է «վերցրեցիր-կրակեցիր» սկզբունքով: «Strike»-ն ունի նաև պահունակի փոխման արագացված մեխանիզմ և կրակի մեծացված արագահարություն: Նրա տեխնիկամարտավարական մյուս բնութագրերի մասին ոչինչ չի հաղորդվում:
Հեռանկարային ռազմական նախագծերի ամերիկյան «DARPA» գործակալությունում մշակվում են կոնտակտային լինզաներ, որոնք, առանց մեծածավալ սարքավորումների, թույլ են տալիս ներգրավվել «ընդլայնված իրականության» մեջ:
2010 թվականի 125-ի փոխարեն ցանկում այս տարի կընդգրկվեն աշխատանքի շուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող 130 մասնագիտություններ` մեխանիկից ու էլեկտրաեռակցողից մինչև հնչյունային օպերատոր: Նախկինի պես, ցանկում կլինեն առողջապահական ոլորտի մասնագիտությունները: Պատանիներն այլընտրանքային քաղաքացիական ծառայություն կանցնեն հիմնականում սոցիալական սպասարկման, առողջապահության ու կրթության համակարգերի հաստատություններում: