Ռազմական
Լրագրողներին հայտնելով այդ մասին, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը տեղեկացրել է, որ կոնստրուկտորների հետ միասին այնտեղ կաշխատեն նաև զինված ուժերի, անվտանգության դաշնային ծառայության, ներքգործնախարարության և ՌԴ մյուս ուժային կառույցների փորձագետները:
Ստեղծվելիք ռուս-իտալական համատեղ ձեռնարկությունում 60 զրահապատ մեքենաների արտադրության մասին համաձայնագիրը կողմերը ստորագրել են անցած դեկտեմբերին: Մինչ այդ Ռուսաստան էին բերվել նման չորս մեքենաներ, որոնք զուգադրական փորձարկումների ընթացքում ապացուցել էին իրենց ակնհայտ առավելությունը ռուսական արտադրության համանման մեքենաների նկատմամբ:
Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Սուխորուկովը և նշել, որ զինվորականների կողմից անորակ արտադրանքի վերաբերյալ փաստաթղթերով հիմնավորված հայցերը միայն 2010 թվականին ավելացել են 20 տոկոսով և կազմել 6.800 նման փաստաթուղթ, որոնց թիվն անցած տարի հասել է 7.100-ի:
Հայրենասիրության ոլորտում կատարվող աշխատանքները պետք է միտված լինեն ՀՀ քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության ծրագրի մշակմանը՝ հայրենասիրական դաստիարակության համակարգի զարգացման և կատարելագործման նպատակով: Ընդ որում, ծրագրում գերակա խնդիրների շարքը պետք է դասվեն զինվորական ծառայության նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքի, նախազորակոչային տարիքի պատանիների շրջանում պարտադիր ժամկետային ծառայության անցնելու վերաբերյալ դրական շարժառիթավորման, հայրենիքի նկատմամբ սիրո, քաղաքացիական և զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության, ազգային ինքնագիտակցության ձևավորումը:
Օրգանիզմի գոյությունը հնարավոր չէ առանց նրա գործունեությունը կարգավորելու եւ համակարգելու։ Այդ գործընթացում առաջնային դերը պատկանում է նյարդային համակարգին,- նշեց բժիշկը։ -Նյարդային համակարգը մարդու հոգեկան գործունեության (մտածելու ունակության, խոսքի, սոցիալական վարքագծի բարդ ձեւերի) նյութական հիմքն է։ Նյարդային համակարգը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` կենտրոնական (գլխուղեղ, ողնուղեղ) եւ ծայրամասային (բուն նյարդերը, նյարդային հանգույցները եւ նյարդային վերջույթները)։ Նյարդային համակարգի հիվանդությունները տարբեր կերպ կարող են արտահայտվել` անկման ախտանշաններով, գրգռմամբ, նյարդային համակարգի կարեւոր` ինտեգրման ֆունկցիայի խանգարումներով եւ այլն։
Այսօր տեղեկատվության փոխանակումը համարյա անհնար է առանց համակարգչի և առավելապես ինտերնետի: Հաղորդակցման այս եղանակը գերազանցում է տեղեկատվության մնացած բոլոր ձևերը: Մի կողմից դա մեծ առավելություններ ունի, իսկ մյուս կողմից` մեծանում է գաղտնի պահվող տեղեկատվության կորստի վտանգը: Հենց այդ պատճառով էլ հակավիրուսային արդյունաբերությունը օրեցօր առավել արդիական և պահանջված է դառնում ինտերնետից օգտվողների համար:
Էյֆորիան ուրախ տրամադրության վիճակն է: Երբ մարդը էյֆորիայի մեջ է, շուրջն ամեն ինչ «վարդագույն» է թվում, նա ոչնչից չի դժգոհում: Էյֆորիան համարվում է նորմալ երևույթ, եթե ունի արտահայտման օբյեկտիվ պատճառներ, ի մասնավորի` տոները: Քանի որ առաջիկայում մեզ սպասում են նշանակալի տոներ (ի մասնավորի` հայոց բանակի ստեղծման 20-ամյակը), փորձեք պարզել, թե որքանո՞վ եք հակված էյֆորիայի: