Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԿՍՏԱՆԱ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

Խոսքը «Концерн «Созвездие» ձեռնարկությունում մշակված ռադիոհետախուզության ու ռադիոլռեցման «Ինֆաունա» նորագույն համալիրի մասին է, որի նմանակը չկա ողջ աշխարհում: «Ինֆաունան», որով արդեն վերազնիվում են օդադեսանտային ու ռադիոէլեկտրոնային պայքարի զորամասերը, թույլ է տալիս նկատելիորեն բարձրացնել դեսանտայինների և ավտոզրահատեխնիկայի պաշտպանվածությունը ռադիողեկավարվող ականապայթուցիկ սարքերից, ինչպես նաև լռեցնել հակառակորդի կապի միջոցները:

«ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳԻ» ՆՈՐՈԳՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ 600-ԻՑ 900 ՄԻԼԻՈՆ ՌԴ ՌՈՒԲԼԻ

Այս մասին հայտնել է Ռուսաստանի միացյալ նավաշինական կորպորացիայի ներկայացուցիչը: Նա հավելել է, որ դեկտեմբերի վերջին հրդեհից տուժած ռազմավարական ատոմային սուզանավի նորոգման ու արդիականացման համար անհրաժեշտ գումարի չափի այդքան մեծ տատանումը պայմանավորված է նրանով, թե ինչպիսի սարքեր և մեխանիզմներ կտեղադրվեն սուզանավի հիդրոակուստիկ համակարգում, որը վնասվել էր հրդեհի ժամանակ:

ԿՐՔԵՐԸ ԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ ԼԻՑՔԱՎՈՐՈՂ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռների մատակարարման համար միջազգային մրցույթ չի հայտարարի և դրանք կգնի միանգամից եվրոպական Airbus ընկերությունից: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ժերար Լոնգեն:

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ ՕԴՈՒՄ

Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի կործանիչները բախվել են միմյանց համատեղ ուսումնավարժական թռիչք իրականացնելու ժամանակ: Mirage և F-15 կործանիչների օդաչուները չեն տուժել, նրանք կիրառել են կատապուլտը և փրկվել: Դեպքի առթիվ քննություն է սկսվել:

ԱՏՈՄԱՅԻՆ ՍՈՒԶԱՆԱՎԵՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում քննարկվում են երկրի ատոմային ներուժի մաս հանդիսացող 4 ատոմային սուզանավերը ռազմածովային ուժերի Ֆասլեյն շոտլանդական բազայից Անգլիա տեղափոխելու բոլոր հնարավոր տարբերակները: Տեղափոխման անհրաժեշտություն կառաջանա, եթե Շոտլանդիան անկախություն հռչակի:

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՐՎԱԾԵԼ ԻՐԱՆԻՆ

Իրանը ամենահզոր ռազմական ներուժն ունի, որին մինչ այժմ բախվել է ԱՄՆ-ը: Իրանը Գրենադա, Պանամա, Սոմալի, Սերբիա, Աֆղանստան, Իրաք կամ որևէ այլ երկիր չէ, որ ամերիկյան զորքերը հեշտությամբ կարողանան իրագործել իրենց մտադրությունները: Իրանցի զինվորականները շատ ավելի իրազեկ են պաշտպանական հարցերում: Այդ երկրի ռազմածովային ուժերը ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով հատուկ պատրաստություն են անցնում ափամերձ շրջաններում և կձգտեն փակել Օրմուզի նեղուցը` հարձակվելով և’ ռազմական, և’ առևտրային նավերի վրա: Արդյունքում նավթի գինը կտրուկ կաճի` վտանգելով կոմերցիոն նավագնացությունը և համաշխարհային տնտեսությունը:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԼԻԲԻԱՅՈՒՄ

21-րդ դարի երկրորդ տասնամյակը սկսվեց «արաբական գարունով» և ավարտվեց «սառը պատերազմի» ժամանակների հռետորաբանությամբ: Արաբական Արևելքի արևմտամետ վարչակարգերին սկսեցին փոխարինել չափավոր իսլամականները, որոնց թիկունքում պարզ երևում է «Ալ Քայիդան», և շատերի կարծիքով տարածաշրջանում կարող է ձևավորվել սուննի դավանանքի պետությունների դաշինք, որը կգլխավորեն վահաբական Սաուդյան Արաբիան ու նրան հարող Թուրքիան: Դաշինքի հիմնական հակառակորդը կլինի շիա Իրանը: