Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

«ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳ» ՍՈՒԶԱՆԱՎԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ 2011-ի դեկտեմբերի 29-ին Մուրմանսկի նավաշինարաններից մեկում նորոգման աշխատանքների ընթացքում հրդեհից տուժած ատոմային սուզանավը սահմանված ժամկետներում կվերադառնա մարտական հերթապահության:
«Եկատերինբուրգի» շուրջ կառուցված տախտակամածի բռնկման հետևանքով սուզանավի վրա առաջացած հրդեհն ընդրկել էր շուրջ 150 քառակուսի մետր տարածք, որի ընթացքում տուժել էին անձնակազմի յոթ անդամ և արտակարգ իրավիճակների նախարարության երկու աշխատակից:

ՌԴ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ 2012-ԻՆ ԿԱՎԵԼԱՆԱ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

Միջոցները կծառայեցվեն զորատեսակը արդիականացնելու, գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև նոր տեխնիկա ձեռք բերելու համար: Հայտնելով այս մասին, ՌԴ ցամաքային զորքերի ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրել է, որ 2011 թվականին ՌԴ ինժեներական զորքերը ստացել են «БМК-225» տիպի նոր բուքսիրային կատերներ, սակրավորի արդիականացված հանդերձանք, նոր ականորսիչներ ու պայթեցման միջոցներ, ինչպես նաև 100 նորագույն հզոր ու հուսալի ավտոկռունկներ, որոնք կարող են աշխատել անգամ այնպիսի վտանգավոր բեռների հետ, ինչպիսին է միջուկային զինամթերքը:

ԿԵՆԴԱՆԻ ԱԿԱՆ

Պատերազմում նպատակին հասնելու ցանկացած միջոց ընդունելի է: Պատմության մեջ եղել են մի շարք դեպքեր, երբ կողմերից մեկը, փորձելով բեկում մտցնել, գործի է դրել նախկինում ռազմական մարտավարության մեջ երբեւէ չկիրառված «զենք», օրինակ` աղավնիներ: Հենց այս թռչուններին բաց թողեց Կիեւյան իշխանուհի Օլգան անհնազանդ դրեւլյանների վրա…

ՄՈՍԿՎԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԹԻՌԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ

ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարությունը հայտնել է, որ Բայկոնուրի տիեզերակայանից իրականացված РС-18 («Стилет») միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման նպատակն այս կարգի հրթիռների շահագործման ժամկետը մինչև 33 տարի երկարացնելու դեպքում նրանց թռիչքատեխնիկական բնութագրերի կայունության ստուգումն էր:

ԻՍԼԱՄԱԲԱԴԸ ԴԵԼԻԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՍԱՀՄԱՆԻՑ ԵՏ ՔԱՇԵԼ ՀՐԵՏԱՆԻՆ

Պաշտոնական Դելին դեռևս չի արձագանքել Քաշմիրի նահանգում 120 միլիմետրանոց հրանոթները դիմակայության գծից 30 կիլոմետր ետ քաշելու վերաբերյալ Պակիստանի իշխանությունների առաջարկին: Բազմաթիվ դիտորդների կարծիքով, Իսլամաբադի այս նախաձեռնությունը պայմանավորված է Վաշինգտոնի հետ վերջին շրջանում առավել քան լարված հարաբերությունների պայմաններում «երկրորդ ճակատում» իրավիճակի հետագա սրումն արգելելու մտահոգությամբ:

ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ «БТР-90»-ԻՑ

Արզամասի մեքենաշինական գործարանի վերջին մշակումը ՌԴ զինված ուժերի սպառազինությունում չընդգրկելու պատճառը ժամանակակից մարտի վարման եղանակների և ըստ այդմ, զրահամեքենաների կատարելիք խնդիրների փոփոխությունն է: Միաժամանակ, «БТР-90»-ի ստեղծումը թույլ է տվել մշակել ռուսական ու արևմտյան բանակներում համարժեքը չունեցող մի շարք նորարություններ, որոնց շնորհիվ այս զրահամեքենան հիմք կծառայի սկզբունքորեն նոր մոդելի մեքենայի ստեղծման համար:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿԻՑ ՉՈՒՆԵՑՈՂ ԶԵՆԻԹԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

«Панцирь-С1»-ը, որը սկզբնապես նախատեսված էր «Ս-300» համակարգերի հրթիռների թռիչքի անվտանգությունն ապահովելու համար, հրթիռային ու հրետանային տեխնիկայի առավել քան հաջող լուծումների, ինչպես նաև միջին ու փոքր հեռավորությունների մեկտեղման շնորհիվ դարձել է ցամաքային զորքերի հարձակողական գործողությունների հակաօդային ու հակահրթիռային պաշտպանությունն ապահովող զինատեսակ, որի տեխնիկամարտավարական բնութագրերը գերազանցում են աշխարհում այս կայանքի բոլոր նմանակներին: