Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ռազմական

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ԿՊԱՅՔԱՐԵՆ ԼԱԶԵՐՈՎ

Փողոցային անկարգությունների դեմ բրիտանացի ոստիկաններին այսուհետ կօգնի նաև օպտիկական նշանոցով լազերային ավտոմատը, որն օրինախախտներին կկուրացնի լուսե պատնեշով: Նրա կրակի հեռահարությունը 500 մետր է, իսկ խոցման մակերեսը` 3 քառակուսի մետր: Նոր զենքն առայժմ կփորձարկվի երկրի միայն մեկ ոստիականական բաժանմունքում, և երբ լրիվ հստակվի մարդու առողջության համար վերջինիս անվտանգ լինելը, լազերային ավտոմատը նոր միայն կընդգրկվի Մեծ Բրիտանիայի ոստիկանության սպառազինությունում:

ԻՐԱՆԸ ԿՍՏԵՂԾԻ ԱՎԵԼԻ ԱՐԴԻԱԿԱՆ ԱԹՍ

Թեհրանը հայտարարել է, որ իրանական մասնագետները, օգտագործելով անվնաս իջեցված ամերիկյան անօդաչու թռչող սարքում կիրառված տեխնոլոգիաները, առաջիկայում կստեղծեն և կսկսեն արտադրել RQ-170 Sentinel-ի իրանական տարբերակը, որը մի շարք առումներով կգերազանցի ամերիկյան սարքին, իսկ առայժմ ավարտին է մոտենում ռազմավար սարքի համակարգերի ապակոդավորումը:

Ка-52 «ԱԼԼԻԳԱՏՈՐ» ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԿՍՏԱՆԱՆ ԿԱՊԻ ԵՎ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ռուսաստանյան բազմանպատակային՝ հետախուզական հարվածային այս ուղղաթիռների և նրանց տարբեր մոդիֆիկացիաների համար «Ակադեմիկոս Ա. Լ. Մինցի անվան ռադիոտեխնիկական ինստիտուտը» 2012 թվականից ՌԴ պաշտպանության նախարարությանը կմատակարարի կապի և ազդարարման նոր սերնդի «БРИЗ» համակարգեր, որոնց պետական փորձարկումները հաջողությամբ ավարտվեցին անցած շաբաթ:

ՀՅՈՒՍԻՍԱՐԵՎՄՏՅԱՆ ՌՈՒԱՍՏԱՆԻ ՌԼԿ-ՆԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ 2015-ԻՆ

Կոմիի Հանրապետությունում և Մուրմանսկում գտնվող հրթիռային հարձակման վտանգի վաղ ազդարարման ռադիոլոկացիոն կայանների արդիականացումը կսկսվի համապատասխանաբար 2015 և 2017 թվականներին: Այդ մասին հայտարարել է Ակադեմիկոս Ա. Լ. Մինցի անվան ռադիոտեխնիկական ինստիտուտի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն:

«Су-35» ԿՈՐԾԱՆԻՉԻ ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՎԱՐՏՎԵՆ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ

Այդ մասին հայտարարել է ՌԴ Չկալովի անվան պետական թռիչքափորձարարական կենտրոնի պետ, Ռուսաստանի հերոս, գնդապետ Ռադիկ Բարիևը: Ըստ նրա, նույն 2012 թվականին զորքեր կուղարկվի նոր կործանիչների առաջին խմբաքանակը:
Խորհրդային ժամանակներում նոր ինքնաթիռի պետական փորձարկումները տևում էին 5-7 տարի, իսկ այժմ առանձին գործընթացների մոդելավորման շնորհիվ փորձարկումների ժամկետները զգալիորեն կրճատվել են: Հայտնելով այդ մասին` գնդապետ Բարիևը հստակեցրել որ զինամթերքի տարբեր տեսակներով կրակի հեռավորության և թիրախների խոցման փորձարկումները շարունակվում են իրականացվել բացառապես իրական պայմաններում:

T09-12-006

Ամերիկյան զինվորականներն արդեն այցելում են ռումինական այն բազա, որտեղ տեղակայվելու են հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի բաղադրատարրերը, և սկսել են տարածքի բարեկարգման ու արձակման կայանքների տեղադրման նախապատրաստական աշխատանքները: Հայտնելով այս մասին` ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը պարզ հայտարարել է, որ Ռումինիային չի հաջողվի թաքնվել ուրիշների թիկունքում, և որ նա Ռուսաստանին ու իրեն սահմանակից պետություններին պատասխան է տալու իր այդ քայլով ստեղծվող սպառնալիքների համար` հույս հայտնելով, որ ԱՄՆ ռազմաքաղաքական վերնախավը, ի վերջո, կհասկանա, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում սպառազինությունների մրցավազքի սանձազերծումը ճիշտ ճանապարհ չէ, առավել ևս` Ռուսաստանն ի զորու է նման ցանկացած քայլի համարժեք պատասխան տալ:

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ՊԵԿԻՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԱՆԻ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԱԹՍ-ՈՎ

Երկու պետությունների մասնագետները դիմել են Թեհրանին՝ խնդրելով թույլ տալ ծանոթանալ օրերս ոչնչացված ամերիկյան անօդաչու թռչող սարքին: Պենտագոնը լուրջ կասկածներ էր հայտնել սարքի Իրանի օդային սահմանները խախտելու առնչությամբ` հայտարարելով, որ «RQ-170 Sentinel»-ն, օժտված լինելով ամենաարդիական սարքավորումներով, Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքումը կարող էր իրականացնել Աֆղանստանի օդային տարածքից: