Ռազմական
Կանադայում պարզել են, որ… իրենց երկրի առափնյա շրջանների զինվորական քարտեզները որակով անհամեմատ զիջում են «սառը պատերազմի» տարիներին Կանադայի արկտիկական ափամերձ շրջաններում պարեկող խորհրդային զինվորական սուզանավերի ունեցած քարտեզներին, և այժմ հետաքրքրությամբ ծանոթանում են իրենց տարածքներում ներքին ջրային ուղիների և մի շարք այլ առանձնահատկությունների մասին այդ քարտեզների պարունակած մանրակրկիտ տեղեկություններին:
ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբն այս որոշումը պատճառաբանում է երկրի ժողովրդագրական բարդ իրավիճակով, քանի որ մեծապես պակասել է զինակոչիկների թիվը: Իսկ գլխավոր շտաբը, վերլուծելով Ռուսաստանի շուրջ ընթացող ռազմաքաղաքական զարգացումները, հանգել է այն եզրակացության, ըստ որի որոշակի հանգամանքների զուգորդման դեպքում Մոսկվան կարող է ներքաշվել զինված համակարտության մեջ, երբ առանձնահատուկ կարևորություն կստանա անձնակազմի համալրվածության խնդիրը, ինչը ներկայում ծառացել է ՌԴ զինված ուժերի առջև:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը հաշվետվություն են ներկայացրել սպառազինության և ռազմական տեխնիկայի վաճառքի ծավալների վերաբերյալ: Նշված տվյալներից պարզ է դառնում, որ զենքի վաճառքի շուկայում երկու հիմնական մրցակիցների ցուցանիշները նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացել են: Մասնավորապես, ԱՄՆ կնքած պայմանագրերի արժեքը ավելացել է 3 միլիարդ դոլարով, իսկ Ռուսաստանինը` 1 միլիարդով:
Վաշինգտոնում անհանգստանում են, որ Իրանը անվնաս վիճակում տիրանալով անտեսանելիության «Սթելս» համակարգով օժտված ամերիկյան «Սենտինել RQ-170» անօդաչու հետախուզական թռչող սարքին, ձեռք կբերի և կկիրառի նրանում օգտագործված առաջավոր տեխնոլոգիաները:
Ըստ որոշ լուրերի, Իրանի զինվորականները ոչ թե խոցել են ԿՀՎ-ի ու Աֆղանստանում ամերիկյան զորախմբի համար հետախուզական թռիչք կատարող «Սենտինել RQ-170»-ը, այլ ռուսական արտադրության «Ավտոբազա» համակարգի միջոցով նրան ուղղակի պարտադրել են սահուն վայրէջք կատարել:
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը «Ադմիրալ Պանտելեևի» գլխավորությամբ, որի անձնակազմն այս տարվա մայիսին Սինգապուրի ու Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի հետ մասնակցել է հակածովահենային զորախաղերի, Կարմիր ծովից Ադենի նեղոււց են ուղեկցում առևտրական նավերի արդեն վեցերորդ քարավանը, որի կազմում են Ռուսաստանի, Լիբերիայի, Հոնկոնգի, Նորվեգիայի, Հնդկաստանի ու Իտալիայի մեկական նավը:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բերվել է մարտական պատրաստության բարձր վիճակի, և արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Թեհրանն իր հետևակային ու հրետանային զորքերը կենտրոնացնում է հիմնական պաշտպանական ուղղություններով: Միաժամանակ մեծ հեռահարության բալիստիկ հրթիռները տարացրվում են երկրի ողջ տարածքում այն հաշվարկով, որպեսզի առավելագույնս պաշտպանված լինելով, միաժամանակ ունակ լինեն հասցնելու պատասխան հարված:
Ունիվերսալ անօդաչու թռչող սարքն իր պտուտակների շնորհիվ կարող է ուղղահայաց բարձրանալ ու վայրէջք կատարել ինչպես ուղղաթիռը և միաժամանակ զարգացնել ինքնաթիռին հատուկ բարձր` ժամում 400 կիլոմետր արագություն: Համեմատության համար հարկ է նշել, որ աշխարհում ամենահայտնի անօդաչու թռչող սարքի` ամերիկյան «Predator»-ի արագությունը 135, իսկ առավելագույն արագությունը 217 կիլոմետր/ժամ է: